Որոշել էի, որ պիտի նորից սկսեմ խոտաբույսեր հավաքել, թե չէ արդեն լրիվ երևանցի եմ դառել :), նույնիսկ դաղձն եմ սկսել առնել :Ճ
Այս տարվա առաջին խոտարշավը կայացավ:
Ամսաթիվ ՝ 2013-07-03
Մասնակիցներ ՝ Ես, Սերգեյը, Տաթևը,Ավետը,Արամազդը
Վայր ՝ Քարաբերդ, նախկին Սարամսախլու

Մոշահավի ձվեր
Այս հուշարձանին հանդիպեցինք, նվիրված է Մեծ Հայրենական Պատերազմի մասնակից զինվորներին և ժողովրդին:

Հուշարձան, նվիրված է Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներին
գրությունը ավելի մոտիկից

Հուշարձանի արձանագրության տեքստը
Զորքերի ու
հրամանատարների
և ժողովրդի
անդաթար
աշխատանքի
պատվին
նվեր
Անուշավան
Հովհաննեսյանից
պատերազմի
վետերան
1985թ
Սա էլ իմ ավարը
Լորենու ծաղիկներ

Լորենու ծաղիկներ
Լորենի և սրոհունդ (зверобой)

Լորենի և սրոհունդ
ՀԳ: gps – թրեքները դեռ չեմ մշակել, երբ պարտաստ կլինի կդնեմ նաև հուշարձանի կետը:
ՀԳ1: չմոռանալու համար, Արամազդի առաջին առանց մամա արշավն էր:
Ուխ, ինչ հավես ա։Ճ
Ի դեպ։ Ինձ թվում է, դու լիքը նկարներ կարող ես ուղարկել «Վիքին սիրում է հուշարձաններ մրցույթին»
Արմաելո ջան, ժամանակ առ ժամանակ լուսանկարներ դնում եմ վիքի, մրցույթը ինչի՞ս ա պետք :), մրցույթների գործը դժվար ա , պիտի նստես-մտածես լավ ու վատ անես, զահլա չկա 🙂
Մրցույթը էդքան քեզ չի պետք, ինչքան երկրին ։Ճ
Միջազգային մրցույթ ա ու մեզ պետք ա, որ Հայաստանից հնարավորինս շատ լուսանկարներ գնան։ Նույնիսկ ընտրել պետք չի, ինչ կա չկա պետք ա լցնել Վիքիքոմմոնս։ 😀
Բայց դա սեպտեմբերին 🙂
համոզեցիր, հանուն երկրի պատրաստ եմ :), բայց սեպտեմբերին կհիշացնես, որ հանկարծ չմոռանամ 🙂
անպայման, այն էլ ոնց ։Ճ