բաժին Հայոց Լեզու, Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №11

Ուստա Հրանտ (հրապարակախոս)

Ու միայն իրենց ձեւ տվածներին պարզ չի երեւի, որ դա քաղաքականություն է, որ կրթությունը աշխարհայացք է, որ օտարալեզու դպրոցներում ոչ թե լեզու են սովորեցնելու, այլ օտար երկրի քաղաքացի կամ ազդեցության գործակալ են դաստիրակելու, կամ էլ պարզապես օգտագործելու են այն որպես առավել որակյալ եւ պատրաստված արտագաղթողներ նախապատրաստելու հաստատություն: Կապանն էլ «զաթի» Սյունիքի մարզկենտրոնն է, որը շատերը Հայաստանի ողնաշարն են համարում՝ դատարկե՛ք այն հայերից, աճեցրե՛ք այնտեղ Ռուսաստանի ապագա քաղաքացիներ, ինչո՞ւ ոչ, մեր «անոռուգլուխ» պետությունում ամեն բանի պաշտպաներ էլ կգտնվեն:

Հիմա գանք օտար լեզուների հարցին: Ակնհայտ է, որ օտար լեզուների դասավանդման մտածված ռազմավարությունը, կներեք, բայց շախմատից ու իմ շատ-շատ սիրած բլյուզ-կիթառից մի քիչ ավելի կարեւոր խնդիր է: Այդ կարեւոր խնդրի լուծման ճանապարհին որեւէ առարկայական խոչընդոտ, այդ թվում` երեխաների ծանրաբեռնվածությունը, ընդամենը տեխնիկական է, որի լուծումը հաստատ կարելի է գտնել, եթե այդպիսի նպատակ դրվի:

Աղբյուր

Նորայր Չիլինգարյան (ծրագրավորող)

հանդիպեցի հին ընկերներիս, որ դարձել են բրիտանացի գիտնականներ։
լրիվ սփյուրքահայացել են, գիտեն որ այստեղ չեն ապրելու, բայց արդեն որոշել են կենտրոնում տուն ձեռք բերել։
ամենակարեւորը՝ նրանցից մեկը բողոքեց, թե բա էս ձեզ մոտ արդեն մոդա է հայատառ գրելը, իսկ ես իմ անդրոիդով չեմ կարողանում ֆեյսբուքում կարդալ։

աննորմալ է
– ունենալ սարք ու համակարգ, որի ադմինը չես, ու լիքը բան չես կարող անել
– նույնիսկ տառատեսակ տեղակայել – դիզայնի սխալ է իմ կարծիքով
– ունենալ ինտերնետ սարք, որը հայերեն չի կարդում ու գրում։

Աղբյուր

Անահիտ Վարդանյան (բլոգեր)

Հայերենը այն լեզուներից է, որով խոսում է միայն մեկ ազգ, հայերենով կամ նրան մոտ լեզվով խոսող էլ ոչ մի ազգ չկա։ Մեր տառերով գրում ենք միայն մենք՝հայերս։ Իսկ նույն լեզվով, կամ ցեղակից լեզուներով խոսող ինչա՜ն ազգեր կան։ Միայն սլավոնական լեզուներով իրար հետ ինչքան ազգ կա խոսող և հասկացող․․․կամ ավելի վառ օրինակ՝ իսպաներենով․․․մոտ քսան երկրի պետական լեզու համարվում է իսպաներենը։ Այս փաստը հաշվի առնելով անհրաժեշտ է այնպես անել, որ գոնե բոլոր հայերը իմանան, խոսեն, սովորեն, չմոռանան իրենց մայրենին։ 

Աղբյուր

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)