in Գրքեր (կարդացած և լսած), Փիլիսոփայական

Loads

Շատ միամիտ Վինսթոն, միամիտ էլ չասելու։ Հեղափոխականը պիտի մի քիչ ավելի պատրաստված ու կասկածամիտ լինի էլի։ Արա, ըսկի իմ մտքով անցավ, որ էտ նկարի հետ մի բան էն չի։ Իսկ էս հաստագլխի մտքով չանցավ, որ եթե տուն ես վարցում, պիտի նայես, որտեղ  ինչ կա։ Ու էլի մանրուքներին վրա ուշադրություն չդարձնելու հետևանք ա։

Սա մեկ։

Հետո, ուրեմն ո՞նց ստացվեց, որ O`Բրայենի նկատմամբ էտքան զգայուն գտնվեց Վինսթոնը, որ սկզբից այդպես անվերապահորեն հավատաց նրան, իսկ հետո նույնիսկ երբ իրեն ենթարկում էր անմարդկային տանջանքների դրական զգացմունքներ ուներ նրա նկատմամբ։ Նիչշեն լավ է նկարագրում այդ էֆեկտը , երբ ասում է թե՝

«չափազանց արագ է մեկնում իր ձեռքը անծանոթին միայնակը»

ու դա համատարած օտարացման արդյունք է, սիստեմի կողմից սիստեմատիկորեն ստեղծվող ու ամրապնդվող օտարացման։ Մարդիկ կապված չեն միմյանց հետ, նույնիսկ երեխաները ծնողներին մատնում են, ու դա համատարած է։ Մարդը չգիտի ում հետ խոսա, ու պատմի կասկածների կամ փայլատակումների մասին։ Այս պայմաններում եթե մարդու աչքերը բացվում են, մարդը չի իմանում այդ աչքերով ում նայի, ու նայում է առաջին պատահածին։

Ցավը ու անարգանքների նկարագությունները մի բան հիշեցրին։ Լամբռոզոն մի հատ գիտք ունի ՝ Անարխիստները, որտեղ իր տեսության դիրքերից վերլուծում է տարբեր տեսակի հեղափոխականներին, մի եզրակացություն է գալիս, որ հեղափոխականները հանցագործության հակված փսիխոպատներ են։ Որոնց մոտ ցավի զգացողության շեմը հեռացված է և այլն ․․․  Բայց Վինսթոնը պատահականորեն էր եկել իր եզրակացություններին, մի լուսանկար, մի պատահական հանդիպում, մի կտոր թուղթ, ու ուղակի լավ հիշողություն,  ինքը փսիխոպատ չեր (ըստ Լամբռոզոի) ու այդ պատճառով լավ հեղափոխական չէր, ու կարծես թե նրան հեշտությամբ մշակեցին։

Բայց ափսոս, որ մինչև բռնվելը միայն ռոմանտիկ մտքերի մեջ էին , գոնե մի հոգու չհասցրեցին վարակել իրենց գաղափարներով, հազար ափսոս, այդ ժամանակ գոնե սիստեմի լավ մտածված խաղի մեջ մի անկանխատեսելի բան կավելանար։

Վերը գրվածից միակ այս պահին գլուխս եկած հետևությունը` լավ հեղափոխականը պիտի կասկածամիտ անզգա փսիխոպատ լինի ։)

Դեռ չեմ ավարտել, ավել-պակաս բան չպատմեք հանկարծ։

 

  1. էէէ, բայց դու պատմեցիր արդեն ։ԴԴ
    մենակ Օ’բռայենի չի որ լավա զգում, Սայմին էլ ա զգում, որ տանելու են ու տանում են
    չնայած մտքի հետ, որ միայնակը անծանոթին ավելի հեշտ ա ձեռք մեկնում, համաձայն եմ, էդ անկապ հարաբերությունների հիմք ա դառնում, երբ հարաբերությունը սկսում ես ոչ թե որովհետև ուզում ես ԷԴ մարդու հետ հարաբերվել, այլ որովհետև ուզում ես ՀԱրաբերվել

    • Ինձ թվում էր, բոլորն էլ կարդացել են արդեն, միայն ես եմ մնացել տենց հետամնաց ։)

      • չէ ։ԴԴ ավելի հետամնաց էլ կա ։Դ #փաստորեն ։ՃՃ

Comments are closed.