բաժին Առանց կարգի

Իրական թխվածքից մինչև վիրտուալ դուստվոցի

— Էրեխեք հաց չուտե՞նք:
— Մենք արդեն թխվածք ենք կերել, ախորժակներս փակվել ա:
— Էէ է, բա ես մենա՞կ եմ հաց ուտելու
— Չէ սպասի գնանք գանք, իրար հետ կուտենք
— Դե ուրեմն ես էլ թխվածք ուտեմ, որ ախորժակս փակվի, մինչև դուք վերադառնաք:

-Ինչու՞ ոչ մեկդ չէք ասում որ արդեն 21-րդ դարն է, որ պարտադիր չէ թխվածքը ձեռքերով ուտել, որ պատառաքաղ կա …

Մտքեր:
Տեսնես մարդու սերը դեպի թխվածքը որտեղի՞ց է գալիս, չափազանց արքետիպային է մի տեսակ:
Երևի դրախտում ծառների վրա թխվածքներ էին աճում, ու Ադամն ու Եվան ձեռքով քաղում ուտում էին:
Հաա, կարող ա տենց լինի:
Բայց հիմիկվա թխվածքների վրա չափազանց շատ կրեմ կա, դա մի տեսակ ներդաշնակության խախտում ա:
Հա, երևի, էն ժամանակվա թխվածքների կրեմը շատ ներդաշնակ էր, հետո երբ վտարվեցին դրախտից մնաց մոտները որպես անհաս փառքի ճամփա ներդաշնակ կռեմով թխվածքները ու մինչև հիմա մարդիկ ձգտում են ներդաշանկ կրեմով թխվածքների: Ու չէն հասնում …

Իսկ տեսնե՞ս , մեծ ապակիներով ակնոցներ կրելու պատճառը ո՞րն է, ստեղ էլ մի բան կա հաստատ: Ինչ որ մի բան, որը կապված է արարչագործական գաղտնիքների հետ:
Չզարմանաք որ ձեզ չէմ բարևում, եթե դուք մեծ ապակե ակնոցնեով էք, դուք իմ դեմքը տեսնում էք, իսկ ես ձերը ոչ, ու ես համոզված չէմ ճանաչում եմ արդյո՞ք, դա դու՞ ես, թե՞ դու չէս , ու կոմպլեքսավորված տղա եմ , ու չէմ ուզում հիմար իրավիճակի մեջ հայտնվեմ, բայց ասում են որ «բարևը Աստծունն ա», երևի, էտ դեպքում դուք էլ կարող ենք առաջինը բարևել 🙂

Ու ակնոցի հարց լինի թե ինչի, չէմ սիրում են մարդկանց որոնք միշտ գալիս են պրիտենզիաներով, ձեզ անհրաժեշտ է ազատվել սեփական կարևորության զգացումից:

Լավ անցած լինի

Սա սյուրեալիստական գրականության մանիֆեստի կրիառման փորձ էլ բլոգինգի նկատմամբ: Ու ոչ մի կապ չունեն այստեղ Մահավիշնու օրքեստրան ու Սյոն Սյոնագոնը, ինչպես նաև Լենին պապին ու կռանի պագռիշկեն

Չնայած հետպատերազմյան քահանաների շարասյունը ընդունելի էր մի տեղ, որովհետև շատ ազգային բանակներում ֆելդկուռատանման բաներ կան, որոնք բանակային քահանաներ են, իսկ ռուսական զորքի շարասյունը ընդունելի չէր, չի կարելի երկարացնել չափվող օրգանները հավելումերով, բոլորին էլ պարզ է , որ դա հավելում է, ու քո օրգանի երկարությունը իրականում այդքան չի: Ու դա անպատվաբեր է, որ քոնը կարճ է, ու դու ամաչում ես, դու կոմպլեքս ունես, որ քոնը կարճ է: Բայց կարևոը կարճ ու երկարը չի, կամ էլ հաստ ու բարակը, կարևորը որ լավ աշխատի, դաոսական ուստեքը ընդհրապես թուլացրած վիճակում են կարում անեն , ասում են որ կարում են

Ինչ մնում է աշխարհի վերջին, որը ասում են շատ շուտով է լինելու, 2012-ին, երեկ երեկոյան երբ պրիմուսի ու մյուս սարքավորումների հետ ծուխ էինք խմում, զանգեցին ասեցին որ, այն չի լինելու, տեխնիկ Հարլանը բլաստերով փչացրել է անիհիլացիոն ստեղնը ու մնացել է միայն «сделать все хорошо» ստեղնը, ու արդեն «все хорошо» է, ինչէ՞ այդպես չէ, ուրեմն նորից հուփ տուր:

Կետադրական նշանները, խազերի ողորմելի մնացուկներն են …

Կներեք, կարող էինք նաև մինչև վերջ չկարդալ, բայց սա դեռ վերջը չի …

Արևմատեվրոպական էլեկտրոնային նյակի khaki գույնը, հա՛ հա՛ khaki-ին գույն ա … են որ ասում են խակի գույն , հիմա թե կհաքի ա,թե խակի ա կապ չունի կարևորը նյակին ա պատկանում: Նյակն էլ դա թռչունի տեսակ ա, որը մեր կողմերում չի հանդիպում …

Ասում են, որ ոռի բառը, հետույքի հետ ոչ մի կապ չունի, այլ առաջացել ա գրաբարյար «ի հոռի» ձևից, ո՞վ կմտածեր

Փողոցներում քայլում են ուսանողլուները:

Հետաքրքիր ա էս տեքստանման զառանցանքի բանալի բառերը որո՞նք են:

Տրանսհումանիզմը մի գաղափարախոսություն է, որը դավանում է մարդու ցանկացած միջոցներով անընդհատ կատարելագործումը: Ինչպես կասեր գերմանացին ռուսերեն «Человек есть нечто , что нужно преодолеть», եթե չգիտես բառը ոնցա ճիշտ գրվում հարցրու գուգլթռանսլեյթին, բայց նա քեզ հաստատ չի կարող հուշել, որ ես ու դու գերմաներեն չգիտենք, ու չէնք կարող գնահատել ցիտատի գեղեցկությունը իր բնական լեզվով, ու ես էլ չգիտեմ, որտեղից վերցնեմ հայերեն տարբերակը, ու այդ պատճառով գերմանացին ռուսերեն է խոսում ստիպված: Բայց հայերեն տարբերակը հաստատ կա …

Սյուրեալիզմը դա իրականում դուստվոցի ա, բայց նայած ով, ինչքան հետաքրքիր կարա դուրս տա …
Մի տղա կար մի անգամ ասեցի դու դուրս ես տալիս քո անգիտակցականը: Նեղացավ ասաց «Դու ես դուրս տալիս»: Բա՛, շատ ծանրաբեռնված բառա «դուրս տալ»-ը:

Հոգնեցի արդեն զոռով ա գնում, հերիք ա:

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)