բաժին Ինտերնետ, ՏՏ

Սկսում եմ մեկշաբաթյա էքսպերիմենտ, գուգլի որոնողական համակարգի փոխարեն պիտի օգտվեմ միայն ու միայն բադաբադագնա-ից:

Տեսնեմ իրո՞ք գուգլ սերչը այդքան անփոխարինել է, որքան թվում է։

Ամեն ինչին էլ պետք է այլընտրանք ունենալ։ Ու ինչպես շատ լավ ասեցին բարքեմփի ժամանակ

Կոլաի այլընտրանքը Պեպսին չի, այլ ՝ մասուրի հյութը ։)

Հավելում՝ Արդյունքը

  1. ես արդեն ամսից ավել ա օգտվում եմ ,
    բայց մեկ մեկ էլի կարիք ա ըլնում մտնել գուգլ, քանի որ էդ դեբիլ բադը որոշ բաներ ուղակի չի գտնում:

    • ոչինչ, երևի որոշ բաներ որ չգտնի էլ, դրանք էլ կարելի ա գուգլել, ստեղ երևի մաքսիմալ քիչ ինֆորմացիա տալն ա իրանց մեր մասին, որովհետև չգիտեմ լրիվ չտալ կստացվի թե չէ

  2. ահա, բադբադը հավես դիզայն ունի, բայց լիքը բաներ պակասում են. ասենք գտնված արդյունքների քանակը (ասենք, ես երբեմն փորձում եմ որոնիչով պարզվել այսինչ բառը ինչքանո՞վ է գործածական ցանցում), պակասում են նաև նկարներ որոնելու գործիքները։

    հա, ու բադբադին վերջերս շատ քննադատում էին, որ այնքան էլ չի պաշտպանում մեր փրայվիսին, որքան ասում են (կարող ես սփյուռքում թեգերով կարդալ ինչ են գրում)։

    ի դեպ, իսկ փորձե՞լ ես իքսքուքը (https://ixquick.com/)։ այս սա շատ են գովում։

    • ավելի քիչ բան ա գտնում, չգիտեմ կարողա ավելի փրավիսի ունի, բայց ավելի վատ ա աշխատում

Մեկնաբանությունները փակված են