in Կրթություն 2.0

Երեխաների և կրթության մասին կլինի այս գրառումը։ Ուրեմն, ասում էի մարդկանց, որ եթե երեխաները կարողանում են միայն յութուբում ինչ որ մի բան նայել, ապա դա դեռ չի նշանակում որ «հիմա երեխաները դիպլոմով են ծնվում», չէին համաձայնվում հետս։

Հետևյալ հոդվածը շատ սրտովս է, այստեղ մարդը բացատրում է, թե ինչու երեխաները իրականում չէն կարողանում համակարգիչներից օգտվել, ու թե ինչու դա մեզ պիտի անհանգստացնի։ Ու որ մենք մեզ խաբում ենք ասելով, որ համակարգչային կրթություն պետք չի, հենա ամեն ինչ էլ մեզանից լավ գիտեն։ Հոդվածը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով։

Kids Can’t Use Computers… And This Is Why It Should Worry You
Дети не умеют пользоваться компьютерами… И вот почему это должно вас беспокоить

Այլ բան է համակարգչային կրթության կազմակերպման եղանակը։ Որի մասին դեռ քիչ բան ունեմ ասելու, երբ ինչ որ բան բյուրեղանա հաստատ կկսիվեմ հետներդ։

Նաև մի հետաքրքիր խաղալիք եմ ուզում գովազդել, վաճառողը պապս չի, ոչ էլ մոտիկ ընկերս է, ուղակի ուզում եմ կիսվել։

6-ը մեկում կոնստրուկտոր է, որը ունի շարժիչ և արևային մարտկոց։ Քանի որ վերականգնվող էներգիան մեր ապագան է, արժե երեխաներին այսուհետ սովորեցնել նմանատիպ խաղալիքների։

Չգիտեմ ինչ տարիքային խմբի համար է նախատեսված, բայց փորձառական եղանակով հայտնաբերեցի ։) , որ երեխաս  տղես 3.5 տարեկանում, մի անգամ ցուցադրելուց հետո հավաքում է բոլոր մոդելները։

solar kit

 

Գինն էլ մի բան չի, ընդամենը 6.5 դոլլար է։ Ահա հումը։