Կորպորատիվ արժեքները երկու կողմանի մետաղադրամ են: Մի կողմից դա աշխատակիցների էներգիան մինչև վերջ մզելու միջոց է: Միջոց է, որ նրանք լավ աշխատեն, ու շատ ու հավեսով, իրենցից գոհ, ու բավարարված: Իսկ մյուս կողմից շատ լավ է, որ շահույթ հետապնդող կազմակերպությունը ունի իր համար տեսլական ու ինչ որ գործողությունների ցուցակ, որոնք նա ոչ մի դեպքում չի իրականացնի: Սոցիալական պատասխանատվության մասին եմ ասում, օրինակ կա մի բանկ, որը ասենք, չի տա սպառողական վարկ (որը անկասկած չարիք է), բայց կտա ուսման վարկ (որը իհարկե լավ բան է):
Ու ինչու՞ չէ, արժե՛ փող աշխատել լավ բաների վրա:
Կորպորատիվ արժեքների պատմությունը ավելի հին է, քան կարող է թվալ առաջին հայացքից, եվրոպական քարտաշների համքարությունները իմ իմացած առաջին շահույթ հետապնդող կազմակերպություններն են, որոնք ունեցել են ֆորմալիզացված կորպորատիվ արժեքների համակարգ, այդ արժեքները մի կողմից ուղղված են եղել համքարության անդամների պաշտպանվածությանը, ու մասնագիտական զարգացմանը: Իսկ մյուս կողմից համքարությունները իրականացրել են նաև հասարակական գործունեություն, գումարներ են հատկացրել բարեգործության համար:
Ժամանակակից կորպորատիվ արժեհամակարգերի հաջորդ հենայսունը ճապոնացիների կորպորացիաներն են: Որտեղ ամոթ է համարվում մի աշխատատեղից անցումը մյուսին, ու դրա մեջ մի տեսակ սամուռայական բան կա, հավատարմության ու մյուս կոնֆուցիական արժեքների իրականացում ամբողջական պետության մաշտաբով ու առանձին կազմակերպությունների մաշտաբով: Բայց մի բան էլ ունեն ճապոնացիները: Շատ կազմակերպություններ, իրոք հանդիսանում են աշխատակիցների համար երկրորդ ընտանիք, աշխատակիցը գնալով թոշակի բացի թոշակ ստանալուց դառնում է նաև բաժնետեր: Ու երևի հենց դա է պատճառը, որ ճապոնացիները չէն սիրում աշխատատեղ փոխել:
Սակայն աշխարհում ավելի շատ հանդիպում են մարդկանց դոդացմանը ու շահագործմանը ուղղված կորպորատիվ գաղափարախոսություններ: Միակողմանի, միայն աշխատակիցների համար,այսպիսի լոզունգով «դու աշխատում ես ոչ թե աշխատավարձի ,այլ գաղափարի համար» սա աշխատակից-կազմակերպություն փոխհարաբերության տեսանկյունից: Ու սիրուն ռեկլամի տակ, կեղտոտ գործեր (ասենք մանկական սնունդ են ծախում ու միաժամանակ պատերազմներ ֆինանսավորում), սա էլ կազմակերպություն-հասարակություն փոխհարաբերությունների տեսանկյունից: