բաժին Փիլիսոփայական

Ակադեմիա - Ռաֆաել

Ակադեմիա — Ռաֆաել

Վերջերս սկսել եմ մտածել, որ լրիվ թարս ենք ուսումնասիրում փիլիսոփայությունը, սկզբում անտիկ փիլիսոփաները, հռոմեականները, հետ քրիստոնեությունը, վերածնունդ ․․․ մեր ժամանակներ։
Մի տեսակ սենց ճիշտ չի, պետք է հակառակ պոչից սկսել, սկսել ամենաժամանակակից մտածողներից, հետո հերթով խորանալ ավելի վաղ ժամանակների մտածողների մտքերի մեջ։ Պատճառը այն է, որ չկա մաքուր փիլիսոփայական միտք, միշտ կա հավելյալ մինիմում մեկ կոմպոնենտ։ Որի կիսատ պատկերացումը մեզ խանգարում է ճիշտ ու արագ հասկանալ փիլիսոփայական միտքը։

Փիլիսոփայության կոնտեքստը․ այսինքն ի՞նչ ժամանակներում է մտածել մարդը, ի՞նչ միջավայրում և այլն։ Սա է պատճառներից մեկը, հեռանալով դեպի անցյալ կորցնում ենք կոնտեքստը, որքան ավելի հին մտածող է, այնքան կոնտեքստը մեզ համար պակաս հասկանալի է։

Հնարավոր է որ սխալվում եմ, բայց փիլիսոփայության ուսումնասիրության ընթացքում մի համընդհանուր տենդենց եմ զգացել, ամեն մի փիլիսոփայական երկ, գրվում է ի հակադրություն մեկ այլ մտքի, ինչ որ մի օպոնենտ կա, ում միտքը հերքվում է, կամ ճշգրտվում։ Ու այս օպոնենտները հիմնականում ապրում են տվյալ երկը գրող փիլիսոփայի կյանքի օրոք, կամ ոչ վաղ անցյալում։ Այսինքն կարելի է և չիմանալ անցյալի դեմքերի մտքերը, բայց հասկանալ տվյալ երկում առկա մտքերի բախման միջավայրը, մետատարածությունը, որում բախումը տեղի է ունենում։ Ու էլի, ինչքան ժամանակի մեջ մեզ մոտ են ապրում մտածողները, այդքան ավելի հասկանալի են կոնտեքստը, մտքերը և մտքերի բախումը։

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)