Փողոցային պայքարի և ուղիղ գործողության մասին

Բանից լրիվ բեխաբար էի, ընդամենը երկու օր է սկսեցի հետևել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։

Моя думка про те, що сталося

Մտածում եմ, որ եթե չլինեին իրենց ռադիկալ աջ ուժերը, մինչև ե՞րբ կկանգնեին Մայդանում։ Ես չեմ ուզում ասել, որ իրենց համար Եվրոպան ավելի լավ է քան Ռուսաստանը, ինչպես նաև հակառակը նույնպես չեմ ասում։ Իրականում ուկրաինական աջ ուժերը փաթթած ունեն ցանկացած Եվրոպա կամ Ռուսաստան։ Երկուսին էլ հավասարաչափ ատում են։

Չեմ ուզում հարցին նայել իդեալոգիայի կամ քաղաքականության տեսակետից։ Ինձ համար այստեղ ավելի հետաքրքիր են ուկրաինական աջ ուժերի լրիվ այլ որակներները։ Այդ որակներից ամենա առաջինը արտահայտվում է մի բառով ՝ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ։ Ռադիկալ, հանդուգն, կազմակերպված գործողություն։ Սա կարևոր է․ ուկրաինական հասարակության մեջ բնազդների (առողջ և երբեմն ոչ այնքան) ու կամքի կրողները աջ ուժերն էին, ֆուտբոլային ֆանատները և այլ ռադիկալ ենթամշակութային խմբերը։ Մնացած «դեմոկրատացված» ու «խաղաղասեր» մասսան, իհարկե ուներ կամք կանգնելու մայդանում, բայց չուներ արիություն իր կամքը տարածել մայդանից դուրս, ու այդ կամքի տարածողը հենց ծայրահեղ աջ ուժերն եղան։

Հետաքրիր է, որ ըստ որոշ աղբյուրների, աջերը բավականին կազմակերպված ու պատրաստված էին փողոցային պայքարի համար։ Ազգայնական կազմակերպությունների զգալի մասը հենվում է ռազմա-սպորտային երիտասարդական ակումբների վրա, որոնք տարիներով մարզվում են։ Մայդանում արդեն, շատ արագ ստեղծվեցին մարտական ստորաբաժանումներ, պաշտպանական և հարձակվողական 100-յակներ։ Իրականացվեցին մարզումներ, այդ ամենը բոլորս էլ տեսել ենք տարբեր տեսահոլովակներում։

Ինչպես ասվում է Under Siege 2: Dark Territory (Захват 2) ֆիլմում

Удача улыбается подготовленнуму разуму

Ու ուկրաինական աջերի աստղային ժամը վերջապես եկավ։

Կարող է տպավորություն ստեղծվել, որ ռադիկալիզմը և «ուղիղ գործողություն» կոչվող գաղափարախոսությունը հատուկ է ազգայնականներին։ Սակայն դա բնավ այդպես չէ, աշխարհում բազմաթիվ են նաև ձախ խմբավորումները, որոնք դավանում են «ուղիղ գործողություն»։ Կոմունսիտներ, սինդիկալիստներ, տարբեր տեսակի կանաչներ և հատկապես անարխիստներ։

Նմանատիպ խմբավորումները հնարավորություն են ստանում գործելու միայն այն ժամանակ երբ «բանը բանից անցնում է»։ Իրականում լավ է, որ հանրության մեջ լինում է այսպիսի կազմակերպված ուժ, ու միևնույն ժամանակ լավ է, որ այն չի կարողանում ազատ գործել։ Բայց երբ գալիս է ժամանակը, ոչ մի ուժ իր կայծակնային ու հանդուգն էֆեկտիվությամբ սրանց հետ չի կարող համեմատվել։ Ու իրականում եթե պետությունը արտաքին վտանգի առաջ կանգնի ու չկարողանա ռեգուլյար զորքերով դիմակայել, առաջինը հենց այս ուժերը կկազմակերպեն ինքնապաշտպանություն։

Ու վայ էն հասարակությանը, որը չունի այսպիսի մարդիկ ․․․

Կարդացեք նաև Թուլության Բռնապետությունը․Խավիերա Էրնանդես

karaoke revolution

ՀԳ։ Կներեք որոշ պնդումներս հիմնավորելու համար անհրաժեշտ են հղումներ, սակայն ժամանակի սղության պատճառով դրանք չեմ դնում։

ՀԳ2։ Ինչու՞ մինչև վերջերս Ուկրաինայում կային Լենինի արձաններ, Ռոդենն էր սարքե՞լ, որ պահում էին ․․․

Դբա Լավը 😉



2 thoughts on “Փողոցային պայքարի և ուղիղ գործողության մասին

  • Փետրվար 25, 2014 at 2:31 pm
    Permalink

    Հավես վերլուծական՝ առանց ավելորդ զգայականության ու ծայրահեղությունների, էն քչերից, որ առիթ եղավ հանդիպել վերջին օրերի լրահոսում:

    • Փետրվար 25, 2014 at 3:20 pm
      Permalink

      հա, ճիշտ ես ասում, կանեմ մի արանքով

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել