Հանումանի բռունցքը

Լեո Կագանովը իր բլոգային գրառումներից մեկում գրել էր, թե իրենք որքան ոգևորված էին, երբ ի հայտ եկավ ինտերնետը։ Ասում էր, որ ահա, հիմա արդեն իրենք տեղեկությունների պակաս չեն ունենա, որքան մատչելի գրքեր կլինեն և որքան գիտելիք, որ մարդիկ կկարողանան ազատորեն զարգանալ, բայց և ահա եկավ ֆեսբուքը ․․․

Մի 15 տարի առաջ, ես ու իմ մի երկու ընկերները հետաքրքրվում էինք ծովային կապերով: «Наука и жизнь» պարբերականի մի համարում կար մի հոդված հանգույցների մասին, տենց մի 10 հատ հանգույց կար ցուցադրված, դրանց մի մասը գիտեինք, մի մասն էլ նկարներով կարողացանք սովորել։ Սակայն կար մեկը, որը ոչ մի ձևով հնարավոր չեղավ սովորել հիմնվելով հոդվածի նկարների վրա։ Այդ մեկը կոչվում էր «հանումանի կապիկի բռունցք»։

Բայց այսօր, ինտերնետում կան տոննաներով ուղեցույցներ [1 (en)],[2 (ru)], թե ինչպես կարելի է կապել այս կամ այն հանգույցը, ու ես վերջապես սովորեցի կապել կապիկի բռունցքը։

Ահա այն, կապված է սեփական ձեռքերով ։), ի հիշողություն մանկական չիրականացված ցանկության ․․․

Կապիկի բռունցք
Կապիկի բռունցք հանգույցը


Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել