բաժին ՏՏ

Ուզում եմ պատմել, թե ինչպես ես ու Արջամազդը ստեղծեցինք այս մուլտը։

Իրականում սկզբից միտք չկար մուլտ ստեղծելու, այլ ուղղակի պլաստիլինով խաղ էինք անում, սարքում էինք դինոզավր, հետո կրիա սարքեցինք և այլ կերպարներ։

Դինոզավր ու «բույս»

Դինոզավր ու «բույս»

Հետո մտածեցի, որ քանի դեռ չեն հալվել, արժե նկարել ու նկարելիս մտքիս եկավ, որ պետք է մուլտ սարքել։ Մուլտը նաև դաստիրակչական ու ճանաչողական նպատակ պիտի հետապնդեր, որպիսի Արջամազդը հասկանա, որ մուլտերը կարելի է ոչ միայն նայել այլև նաև սարքել։ Տենց պատվաստում սպառողական ախտի դեմ ։)

Լուսանկարեցի մոտ 250 կադր, քայլ առ քայլ շարժելով, ձևափոխելով ու համադրելով կերպարներին։ Ամեն մի կադրը մոտ 1ՄԲ ծավալ ուներ։ Սկզբում մտածում էի ուղակի gif անիմացիա սարքել, պետք էր մի ձև ռեսայզ անել և փոքրացնել ծավալը։ 250 կադրը հո՞ հիմար չէմ, որ ձեռքով փոքրացնեմ:

Ահա բաշ-սքրիփթը, որը իմ փոխարեն արեց այդ գործը ու մի բան էլ ավել արեց։ Օգտագործվել է հրաշալի ImageMagick գրադարանի convert հրամանը/ծրագիրը։ Էս convert-ը մի անփոխարինելի հրաման է, ահագին բան է կարողանում անել։


for i in `ls *.JPG`;
do
convert $i -resize 30% -quality 90% -contrast -sharpen 80 knot_`basename $i `.jpg;
done

Հրամանը վերը ներկայացված պարամետրերով փոքրացնում է չափը մինչև 30%, որակը՝ 90%, կոնտրաստ է ավելացնում ու հստակություն։

Աշխատեցրեցի ու գնացի ցանցերում զվռնելու։ Մոտ 1 ժամից ունեցա բոլոր ֆայլերս փոքրացված,հստակեցված ու ավելի կոնտրաստով։ Ծավալները 30 — 70 ԿԲ։

Ահա, ահագին փոքրացան , ֆայլերից գեներացրեցի gif անիմացիա, օգտագործելով նույն convert-ը


convert -delay 20 *.jpg animated.gif

Էլի մի 20ր և ունեցա անիմացված gif ֆայլ։ Որը 44 ՄԲ էր։ Սակայն հասկացա, որ եթե նույնիսկ լցնեմ սերվերիս վրա, բռաուզեռում երկար կբեռնվի, ու նայողի զահլեն կգնա։ Իրականում լցրել եմ, հրես, կարող եք քաշել ու համակարգչում նայել ֆայլը։

Լավ, բա ի՞նչ անել

Վերջը գտա ամենաարագ լուծումը, նկարեցի սքրինքասթ Kazam Screencaster ծրագրով, հետո նվագեցի պլնգացերեցի վառգանովս, ձայնագրեցի պլնգոցը, կպցրեցի վիդեոյին Pitivi-ով ու ահա, պատրաստ է 100% — անոց հանդմեյդ մուլտիկ։

Սա էլ վերջին կերպարը, որը սկզբում պինգվին էր, բայց Արջամազդը վրեն բզբզաց ու էվոլուցիացրեց մինչև այս անհասկանալի, բայց ահագին կայֆ արարածը։

Եսիմով

Եսիմով

Կարելի էր իհարկե անհամեմատ լավ անել, բայց ես հո՞ մուլտիկ նկարող չեմ, ուղակի խաղ էինք անում։

Դբա Լավը 😉