in Փիլիսոփայական

Ճշմարտություն․ Գիտելիք ․ Ինֆորմացիա

Ճշմարտություն․ Գիտելիք ․ Ինֆորմացիա եզրերի օգտագործման հաճախականությունը անգլալեզու գրականության մեջ 1500-2000 թթ․

Մի անգամ պատմել եմ էս գործիքի մասին։ Շատ հետաքրքիր խաղալիք դուրս եկավ հետազոտական գործիք է։

Մի խոսակցության մեջ մի միտք հնչեց, որ ներկայիս աշխարհում «ճշմարտություն» եզրը գնալով ետ է մղվում և փոխարինվում է «ինֆորմացիա» եզրով։ Իհարկե այս գրաֆիկը դրա մասին անմիջականորեն չի ասում։ Այն ասում է այն բանի մասին, որ «ճշմարտություն» եզրի կիրառությունը գնալով պակասում է, ի հակադրություն «ինֆորմացիա» եզրի կիրառությանը։ Ինչը կարող է կողմնակի ապացույց լինել։