բաժին Ազատ ԾԱ և Օփենսորս, Լինուքս, ՏՏ

Այս գրառման թեման կարող է պրակտիկ տեսանկյունից անիմաստ թվալ։ Սակայն դա այդպես չէ, վերջում կասեմ ինչու։

Մաս 1: ինչպես տերմինալում լսել երաժշտություն

Կոնսոլում երաժշտություն լսելու համար մեզ անհրաժեշտ է mocp (music of console player) կոնսոլային նվագարկիչը: Այն շատ հարմար է, թեթև և այսպես ասած գիքի ։)

Տեղադրում ենք այն
sudo apt-get install moc

որպիսի խնդիր չունենաք տարբեր ֆորմատների հետ տեղադրում ենք նաև
sudo apt-get install moc-ffmpeg-plugin

ապա միացնում ենք նվագարկիչը տերմինալից

mocp

այսպիսի նվագարկիչ կտեսնեք

mocp Screenshot

Այսպես, ձախ կողմը ֆայլերն են, իսկ աջ կողմը կարելի է փլեյլիսթ սարքել։

Ստորև էլ կառավարումը

tab: ակտիվացնում է մեկ դիրեկտորիաների մասը, մեկ փլեյլիսթը
a: ավելացնել ընտրված ֆայլը փլեյլիսթում
C: մաքրել փլեյլիսթը
enter: սկսել նվագել ֆայլը, կամ անցնել մուտք գործել ընտրված դիրեկտորիա
up/down սլաքներ: վեր և վար
p: դադար
s: դադարեցնել
q: դուրս գալ ծրագրից, սակայն նվագարկումը չդադարեցնել
Q: դուրս գալ ծրագրից և դադարեցնել նվագարկումը
.: ձայնը բարձրացնել 5 միավորով
,: ձայնը նվազեցնել 5 միավորով
>: ձայնը բարձրացնել 1 միավորով
<: ձայնը նվազեցնել 1 միավորով
T: մտնել թեմաների ընտրության մենյու

Մաս 2: ինչպես տերմինալում լսել ռադիո

Պարզվում է, որ սա հեշտից էլ հեշտ է։ Մեզ ընդամենը անհրաժեշտ է կանչել mplayer ծրագիրը , որպես արգումենտ նրան փոխանցելով ռադիոյիկայանի հոսքային IP հասցեն։

Օրինակ եթե ուզում եք լսել RadioParadise-ը (որը ի միջիայլոց ունկնդիրների կողմից տրված դրամահավաքներով է ապրում) ապա արեք այսպես

mplayer http://37.130.228.60:8004

Որտեղի՞ց իմանալ սթրիմինգ հասցեները։

Օրինակ այստեղից՝  http://www.xatworld.com/radio-search/ ,  մտնում եք , գնում եք ձեզ սիրելի երաժշտական ոճը կամ ձեզ հետաքրքրող ռադիոկայանը, վերցնում եք IP-ն ու լսեք որքան ուզում եք ։)

Որոշ ռադիոկայաններ տալիս են իրենց ձայնային հոսքը փլեյլիսթի տեսքով, օրինակ իմ սիրած ռադիոներից մեկը ՝ Радио Крутушка-ն: Այդ դեպքում վերցնում եք փլեյլիսթի հասցեն, ու այն փոխանցում եք mplayer-ին, որպես -playlist արգումենտի արժեք։

mplayer -playlist http://radio.krutushka.ru/playlist.m3u

mplayer screenshot

Ի միջիայլոց mplayer-ը ունի ահագին հետաքրքիր հնարավորություններ, որոնց մասին կարող եք կարդալ դոքերում։

Տերմինալում երաժշտություն և ռադիո լսելը կարող է անհրաժեշտ լինել թիթիզանալու, թույլ մեքենաների վրա ռեսուրսներ խնայելու, նաև Raspberry Pi-ի կամ arduino-ի հիման վրա մեդիակենտրոն սարքելելու համար։

Դբա Լավը 😉

  1. շնորհակալություն ռադիոների IP տվող կայքի համար ։Ճ

  2. Այո, օրինակ ես, իմ Ն900-ով ՍՍՀ եմ լինում իմ համակարգչին, ու անկողնիս մէջ կամ տան ոևէ անկիւնից փոխում եմ երգերը, moc օգտագոծելով ։Ճ

    • ես էլ եմ տենց մի բան անում, նոութբուքից կպնում եմ հիմնական կոմպին, որին միացված է աուդիոհամակարգը, ու կառավարում եմ moc-ը

  3. Իսկ ես որպես տերմինալի նվագարկիչ օգտագործում եմ cmus-ը։ Կարծես թե շատ ավելի բազմաֆունկցիոնալ ա moc-ից։ Վիմի հրամաններն էլ հասկանում ա։

    • մի ժամանակ ես էլի դա օգտագործում, հիմա արդեն պատճառն էլ չեմ հիշում, բայց անցա mocp-ին

Մեկնաբանությունները փակված են