Այս գրառման թեման կարող է պրակտիկ տեսանկյունից անիմաստ թվալ։ Սակայն դա այդպես չէ, վերջում կասեմ ինչու։
Մաս 1: ինչպես տերմինալում լսել երաժշտություն
Կոնսոլում երաժշտություն լսելու համար մեզ անհրաժեշտ է mocp (music of console player) կոնսոլային նվագարկիչը: Այն շատ հարմար է, թեթև և այսպես ասած գիքի ։)
Տեղադրում ենք այն
sudo apt-get install moc
որպիսի խնդիր չունենաք տարբեր ֆորմատների հետ տեղադրում ենք նաև
sudo apt-get install moc-ffmpeg-plugin
ապա միացնում ենք նվագարկիչը տերմինալից
mocp
այսպիսի նվագարկիչ կտեսնեք
Այսպես, ձախ կողմը ֆայլերն են, իսկ աջ կողմը կարելի է փլեյլիսթ սարքել։
Ստորև էլ կառավարումը
tab: ակտիվացնում է մեկ դիրեկտորիաների մասը, մեկ փլեյլիսթը
a: ավելացնել ընտրված ֆայլը փլեյլիսթում
C: մաքրել փլեյլիսթը
enter: սկսել նվագել ֆայլը, կամ անցնել մուտք գործել ընտրված դիրեկտորիա
up/down սլաքներ: վեր և վար
p: դադար
s: դադարեցնել
q: դուրս գալ ծրագրից, սակայն նվագարկումը չդադարեցնել
Q: դուրս գալ ծրագրից և դադարեցնել նվագարկումը
.: ձայնը բարձրացնել 5 միավորով
,: ձայնը նվազեցնել 5 միավորով
>: ձայնը բարձրացնել 1 միավորով
<: ձայնը նվազեցնել 1 միավորով
T: մտնել թեմաների ընտրության մենյու
Մաս 2: ինչպես տերմինալում լսել ռադիո
Պարզվում է, որ սա հեշտից էլ հեշտ է։ Մեզ ընդամենը անհրաժեշտ է կանչել mplayer ծրագիրը , որպես արգումենտ նրան փոխանցելով ռադիոյիկայանի հոսքային IP հասցեն։
Օրինակ եթե ուզում եք լսել RadioParadise-ը (որը ի միջիայլոց ունկնդիրների կողմից տրված դրամահավաքներով է ապրում) ապա արեք այսպես
mplayer http://37.130.228.60:8004
Որտեղի՞ց իմանալ սթրիմինգ հասցեները։
Օրինակ այստեղից՝ http://www.xatworld.com/radio-search/ , մտնում եք , գնում եք ձեզ սիրելի երաժշտական ոճը կամ ձեզ հետաքրքրող ռադիոկայանը, վերցնում եք IP-ն ու լսեք որքան ուզում եք ։)
Որոշ ռադիոկայաններ տալիս են իրենց ձայնային հոսքը փլեյլիսթի տեսքով, օրինակ իմ սիրած ռադիոներից մեկը ՝ Радио Крутушка-ն: Այդ դեպքում վերցնում եք փլեյլիսթի հասցեն, ու այն փոխանցում եք mplayer-ին, որպես -playlist արգումենտի արժեք։
mplayer -playlist http://radio.krutushka.ru/playlist.m3u
Ի միջիայլոց mplayer-ը ունի ահագին հետաքրքիր հնարավորություններ, որոնց մասին կարող եք կարդալ դոքերում։
Տերմինալում երաժշտություն և ռադիո լսելը կարող է անհրաժեշտ լինել թիթիզանալու, թույլ մեքենաների վրա ռեսուրսներ խնայելու, նաև Raspberry Pi-ի կամ arduino-ի հիման վրա մեդիակենտրոն սարքելելու համար։
Դբա Լավը 😉
շնորհակալություն ռադիոների IP տվող կայքի համար ։Ճ
Խնդրեմ ։)
Այո, օրինակ ես, իմ Ն900-ով ՍՍՀ եմ լինում իմ համակարգչին, ու անկողնիս մէջ կամ տան ոևէ անկիւնից փոխում եմ երգերը, moc օգտագոծելով ։Ճ
ես էլ եմ տենց մի բան անում, նոութբուքից կպնում եմ հիմնական կոմպին, որին միացված է աուդիոհամակարգը, ու կառավարում եմ moc-ը
Իսկ ես որպես տերմինալի նվագարկիչ օգտագործում եմ cmus-ը։ Կարծես թե շատ ավելի բազմաֆունկցիոնալ ա moc-ից։ Վիմի հրամաններն էլ հասկանում ա։
մի ժամանակ ես էլի դա օգտագործում, հիմա արդեն պատճառն էլ չեմ հիշում, բայց անցա mocp-ին
Ես ալ ժամանակ մը cmus-ը կ’օգտագործէի, սակայն moc-ը աւելի հարմար է ՍՍՀ ըլլալու համար։