in ՏՏ

Logo_Zvartnots

Բոլոր նախորդ Բարքեմփերին դիտորդի դերում էի ։ Այս տարի դուխ  ոգի հավաքեցի ու որոշեցի, որ հերիք եղավ ու բոլ ։)

Անելու եմ վորքշոփ, վորդպրեսի wp-config.php ֆայլի մասին, այն թաքնված ու հետաքրքիր հնարավորությունների մասին, որոնք կարելի է իրականացնել այս կաոնֆիգուրացիոն ֆայլը ձևափոխելու միջոցով։

Վորքշոփը կլինի ՝

Հունիսի 1-ին
Ժամը 14:00 – 15:30
Լսարան համար 213w , (ամերիկյան համալսարանում)

Բացի վորքշոփից նախատեսում են նաև կարճ ներկայացումներ հետևյալ երկու թեմաներով

  • Վորդպրեսը գրադարանավարների համար, կամ ինչպես չխճճվել սեփական բազմաթիվ գրքերում
  • Bash-ը կենցաղում, կամ ինչպես 15-րում անել մի քանի ժամվա գործ

այս երկուսի օրը ու ժամը պարզ չեն, տեղում նայեք կարճ ներկայացումների ժամատախտակին։

Բացի դրանից , լիքը լավ վորքշոփներ կլինեն, նայեք ժամատախտակը, վերջն ա լինելու։

Հետևյալ հղումները անցյալ տարիների ԲարՔեմփերի վերաբերյալ գրառումներս են

 

Վերջում էլ ուզում եմ մի մեջբերում անել ԲարՔեմփի այս տարվա լոգոյի վերաբերյալ, որը շատ եմ հավանում (և լոգոն, և մեջբերումը ։) )։

Մենք միշտ էլ ուզում էինք որ այն չլինի գլոբալիստական, որ երեւա, Երեւանի բարքեմփն է, ոչ թէ ասենք Տւերի կամ Գիւտերսլոյի։ Աւաղ, յաճախ «հայկականը» փորձում են շեշտել օգտագործելով նուռ/ծիրան/մոլիբդեն/կաուչուկ, բայց դա ազգագրական է, ոչ ազգային։ Իսկ Զւարթնոցը եւ ազգային ճարտարապետութեան միջազգային կարեւորութեան նմուշ է, եւ տեխնո է, եւ ֆուտուրիստիկ է, արդի է եւ ինքը հենց EVN օդանաւակայանն է, EVN֊ն է։

Դբա ԲարՔե՜մփ
Դբա Լավը;)

  1. Շնորհակալություն հուշումների համար, հետաքրքրեց 🙂
    Հ.Գ. «ԲարՔեմփ Գյումրի-14»-ն ենք նախպատրաստում, հուսանք, մի երեք ամսից այնտեղ էլ կլինեք:

    • Խնդրեմ, տենսնենք ինչպես կստացվի, բայց ցանկություն ունեմ իհարկե ։)

Comments are closed.

Webmentions

  • ի՞նչ կարելի ա նայել բարքեմփին | Արմայելի գրամատյան May 30, 2014

    […] Bash-ը կենցաղում, կամ ինչպես 15-րում անել մի քանի ժամվա գոր…, սա այն մասին է, թե ինչպես համակարգչի հետ խոսել […]