in Հայ IT, ՏՏ, Փիլիսոփայական

Մի հետաքրքիր բան կա, ուրեմն կարծիք կա, որ Լյութերն է գրական գերմաներենի ստեղծողը։ Սակայն պարզվում է , որ առաջին մարդը, ով իր փիլիսոփայական և աստվածաբանական աշխատանքները կատարել է գերմաներեն  լեզվով Մայստեր Էքհարդն է։ Սա շատ հետաքրիր փաստ է, որովհետև թե Լյութերը և թե Էքհարդը նպատակ ունեին աստվածաբանությունը հասանելի դարձնել հասարակ ժողովրդի համար․ այն ժամանակ գիտության ու փիլիսոփայության լեզուն լատիներենն էր։

Շատ շատ հետաքրիր հետևանքներ ունեցավ Էքհարդի այդ որոշումը, ամենակարևորը հետագայում գերմանական փիլիսոփայության զարգացումն էր, որը հիմնված է գերմաներենի վրա։ Սա նման է նրան, որ որոշ ծրագրավորման լեզուներով որոշ տիպի մտքեր ավելի հարմար է արտահայտել , իսկ այլ մտքեր ավելի հարմար է արտահայտել այլ լեզուներով։ Կա  կարծիք, որ գերմաներենը մարտիկների լեզու է, գուցե, սակայն գերմաներենը նաև փիլիսոփայության ամնեակարևոր լեզուներից մեկն է։ Ու ինչ է ստացվում, որ մի մարդ տենց 1200-ականներին որոշում է ,որ պետք է սեփական լեզվով գրել ու քարոզել, դա կարծում եմ բարդ խնդիր է, տերմիններ չկան, կա դիմադրություն, մարդիկ ասում են․ «էնա լատիներենը կա էլի, գերմաներեն ինչու՞ ես գրում», նաև ասում են․ «այդ տերմինները բառերը հարմար չեն, դրանք ոչ մեկը չի հասկանա ․․․» և այլ նման դեմոտիվացնող բաներ։ Սակայն նա առաջին սերմերն է գցում, որից հետո աճում է գերմանական փիլիսոփայությունը իսկ ավելի ուշ նաև գերմանական հզոր բնագիտությունը ու տեխնիկան։

Առակս ինչ կցուցանե

Մենք, այո՛, պիտի լեզուներ իմանանք, և որքան ավելի շատ , այնքան ավելի լավ։ Սակայն մենք պիտի ունենաք նաև մեր լեզվով գիտական գրականություն։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է ծրագրավորաման և հարակից ոլորտների գրականությունը, հոդվածները, ուղեցույցները և  դոկումենտացիան։ Մենք դա կունենանք, դա դժվար կլինի, մեզ կդեմոտիվացնեն, կասեն․ «պետք չի», «թող սովորեն անգլերեն», «տերմինները լավը չեն», «տերմինները մի թարգմանեք» , «բոլոր տերմինները պետք է թարգմանել» և այլն, բայց դա կարևոր չի, դա պրոցես է, երկար պրոցես, որը արդեն սկսված է։

Չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է, որ հայերենով կարելի է այնպիսի գաղափարներ արտահայտել, որոնք հնարավոր չէ արտահայտել որևէ այլ  լեզվով ․․․ Ու մեզ պետք է սովորել դրանք արտահայտել։

 

Դբա Լավը 😉

 

ՀԳ։ Ի միջի այլոց, եթե հետաքրքրում է փիլիսոփայությունը և աստվածաբանությունը (հոգեբաններին էլ հետաքրքիր կլինի) , ապա  Էքհարդի աշխատանքները շատ ունիկալ են, այնպիսի տպավորություն է, որ նա ծանոթ է եղել ասենք Ուպանիշադներին կամ Դաո-Դե-Դզինին։