in Բանաստեղծություններ

Երբ ծիրանի օղին …

Երբ ծիրանի օղին դառնում է երգ,
Եվ կինդ փորձում է քեզ թուզ ուտեցնել,
Խելագարված երազների հեռավոր ձայնի մեջ
Զգում ես տիեզերական ընդարձակման ուղին:

Երգում է քաչալ տղամարդու ձայնով,
Նախաստեղծ քաոսի աստվածուհին,
Կուզենայի հասկանալ այն բոլորը,
Ինչը անցնում է հոգուս միջով,
Բայց լուսամփոփի լույսը խանգարում է մտքիս
Իսկ լույսի բացակայությունը աչքիս ու ձեռքիս…

  1. Երգում է քաչալ տղամարդու ձայնով,
    Նախաստեղծ քաոսի աստվածուհին,
    ———-
    Էս տողերը մոռթ են, կեցցես, կեցցես, կեցցես

  2. Արա այ գլխիդ մեռնեմ մի շիշ պիվեն ա քու ձեռին դառնում զենք ու դատարկ շիշը թռնում ա գլխիս, բա ծիրանի օղին ինչ կանի??? տո երգ չի դառնա է սնարյադ կդառնա կգա բնաջնջում կկատարի …….
    HZH

Comments are closed.