Երանի եմ տալիս նրան, ով Շտիրների «Միակը և իր սեփականությունը» առաջին անգամ է կարդում
Մի խոսակցությունից
Ինչու՞ Շտիրները դասվեց անարխիստների շարքին։ Իրականում նա ավելին է քան անարխիստը, ու Շտիրներին անարխիստ դարձրեց Մակկայը, ով գրեց նրա կենսագրությունը և Շտրիների գաղափարներին տվեց պրակտիկ֊կիրառական մեկնաբանություն։
Շտիրների «Միակը և իր սեփականությունը» գրիքը այնքան հեռու է ցանկացած քաղաքական տեսությունից, որքան հեռու է մետաֆիզիկան ֆիզիկայից, կամ Թագը՝ Աշխարհից ։
Շտիրների կյանքում հետաքրքիր է այն, որ նա հանրաճանաչության կարճ ժամանակահատված ապրեց, հետագայում այնպես մոռացվելով, որ նույնիսկ նրա գերեզմանի տեղը մոռացան։ Սակայն նրա մասին հիշեցին Նիցշեի ժամանակ, հիշեցին ու նույնիսկ ենթադրեցին, որ Նիցշեն Շտիրներից է ոգեշնչվել․ փաստ չկա, միայն ենթադրություններ․ ոչ մի ապացույց։ Թո՛ղ վառ մնա Մակկայի հիշատակը, ով տարբեր կիստպռատ աղբյուրներից ու ականատեսների հատվածական հիշողություններից վերականգնեց Շտիրների կենսագրության մի մասը, նաև գտավ նրա գերեզմանը և ահա մենք այդ հետաքրքիր մարդու մասին արդեն շատ ավելին կարող ենք իմանալ։
Ինչի՞ մասին էր գրում Շտիրները։ Նա գրում էր մարդու ազատության մասին, իրական բացարձակ ազատության, ուժի վրա հիմնված ազատության մասին։ Ազատությունը Շտիրների համար չի սահմանափակվում սոցիալական հարաբերություններով, նույնիսկ ավելին, ըստ նրա սոցիալական ազատությունը դեռ իսկի թամամ ազատություն էլ չի։
Շտիրները ցույց է տալիս, թե ինչպես է աճում մարդու ազատությունը, թե պատմականորեն և թե անձնական զարգացման մեջ։ Մարդիկ ստեղծեցին Հեթանոսությունը, որպիսի բնությունը դառնա իրենց սեփականությունը։ Հետո ստեղծեցին Քրիստոնեությունը, որպիսի հոգևորը գաղափարը դառնա մարդու սեփականությունը․ Հետո եկավ դեմոկրատիան, որը «մարդկության» մասին է, սակայն ոչ մարդու մասին ․․․
Ինձ համար այստեղ պրակտիկ իմասոտվ կարևոր է «գաղափարի սեփականացումը», մարդիկս մտածում ենք ,որ ազատ ենք, սակայն մենք միշտ էլ որևէ գաղափարի ազդեցության տակ ենք, մենք այդ գաղափարների հետ ստեղծագործաբար չենք աշխատում , դրանք պատրաստի վերցնում ենք ինչ որ գրքերից, հեղինակություններից, ֆիլմերից կամ այլ մեդիաաղբյուրներից։ Գաղափարները իշխում են մեզ վրա, մեզ թվում է որ դրանք մերն են, սակայն մենք ենք իրենցը։ Մենք գաղափարների ստրուկն ենք ․․․
Անարխիզմը իշխանության հերքումն է, սակայն ո՞ր իշխանության մասին է խոսքը։ Մյուս դասական անարխիստները՝ Գոդվինը, Պրուդոնը, Բակունինը, Կրոպոտկինը, Տոլստոյը խոսում են պետության և մարդու փոխհարաբերությունների մասին։ Շտիրները՝ գոյության և մարդու։ Շտիրները փորձում է գտնել ազատություն ոչ միայն հասարակական կյանքում , այլև ՝ ներքինում։ Ու այստեղ ես հիշում եմ ուսուցիչներիցս մեկի և մի մարդու խոսակցություն, որին ներկա եմ եղել․
Մեկը։ ․․․ բոլոր մեծ գիտնականները հավատացյալ են ․․․
Ուսուցիչս։ Ո՞վ է քեզ ասել այդպիսի բան
Մեկը։ Դե օրինակ Էյնշտեյնը հավատացյալ էր
Ուսուցիչս։ Էյշտեյնը հավատացյալ էր, ոչ այն իմաստով որով դու ես պատկերացնում, Էյնշտեյնի հավատքը ու քո հավատքը ոչ մի կապ չունեն իրար հետ։
Հա, իրոք որ, եթե նույնիսկ Էյնշտեյնը հավատացյալ էր, դա մեր պատկերացրած հավատքի հետ ոչ մի կապ չունի, նրա Աստվածը, ստեղծագործականորեն վերապրված և ճշմարիտ երևակայությամբ(ականջդ կանչի Գյութե) վերստեղծված աստված էր, որը «Էյնշտեյնի փայ» աստվածն էր։
Ու մենք էլ պիտի այդպես վարվենք, մենք պիտի ունենանք մեր սեփական հայրենիքը, աստվածը, ընտանիքը, ընկերությունը, մարդկությունը և այլն ․․․ դրանք որպես գաղափարներ սրբացվել֊մահացել են։ Իզուր չի, որ եբրայերենում սուրբ֊ը դա մաքուրը չի, առանձնացվածն է ․․․ Բոլոր գաղափարները պիտի ստեղծագործաբար վերապրվեն, միայն դրանից հետո են դրանք դառնում Իմը։
Իրոք Նիչշեն ու Շտիրները շատ նմանություններ ունեն, սակայն Շտիրները կտրող սուր գործիք է, որը մի կողմից բաժանում է գաղափարները իրարից, իսկ մյուս կողմից բաժանում է մեր էության հավելյալ շերտերը մեր դատարկ Ես֊ից։ Նիչշեն ոչ, Նիցշեն ավելի շատ կրակ է, որը հաճախ այրում է տաքացնելու փոխարեն։
Շտիրները սառսռեցնող անալիտիկ ինտելեկտ է, ոչ մի տաքություն չկա նրա մեջ ․․․
Սա էլ մի երգ, որը ինչ որ պատճառով ասսոցիացնում եմ էս պատմության հետ։
ՀԳ։ Շտայներն էլ մի տեղ գրում է, որ եթե չլիներ «Միակը և իր սեփականությունը» , ապա երբեք չէր լինի «Ազատության փիլիսոփայությունը»։
Դբա Լավը 😉