Ծովային կամ Ուղիղ հանգույց

knot_animated

«Ուղիղ» կամ «ծովային» հանգույց կոչվածը հանգույցների տեսության և նաև հոգեմեկնաբանության համար լավ սկիզբ է։ Սրա օրինակի վրա կարելի է հասկանալ լավ և վատ հանգույցների տարբերությունը։ Նախ և առաջ հանգույցների տեսության մեջ կարևոր է, ոչ միայն այն, որ հանգույցը ամուր լինի, երբ  պարանը լարված է, ալև այն, որ լարվածության թուլացումից հետո հանգույցը հեշտ է քանդվում։

Ուղիղ հանգույցը օգտագործվում է հավասար հաստություն ունեցող երկու պարան իրար կապելու համար։ Այն կարող է օգտագործվել նաև տարբեր հաստության պարանների համար, սակայն ինձ հետաքրքրող կոնտեքստում երկու հավասար հաստությամբ պարանները պիտի նայենք։

Այս հանգույցը ինձ հիշեցնում է տղամարդկային ձեռքսեղմում․ տղամարդկային բարև։ Սա ազգային պարերում իրար ուս֊ուսի կամ ձերռք֊ձեռքի բռնած, իրար վրա հենված մարդկանց միասնությունն է։ Այստեղ չկա դոմինանտ․ երկու պարաններն էլ իրավահավասար են ու երկուսն էլ դա լավ գիտակցում են։

Պարանի վրա ազդող լարվածություն ուժը առավելագույնն է հանգույցի տեղում, պարանները հիմնականում  կտրվում են հանգույցի տեղից, սակայն դա այս հանգույցի մասին չէ։ Այստեղ լարվածությունը բաժանվում է հագույցի ոլորաններով հավասարաչափ , այս միասնական պարանը հանգույցի տեղից երբեք չի կտրվի։

Սակայն եթե անհրաժեշտ է քակտել կապը լավածությունից հետո, այն հեշտությամբ քանդվում է, մի փոքր շարժումով ու կարևոր չի թե որքան ինտենսիվ լարվածություն է եղել մինչ այդ։

Սրանք լավ ընկերներ են, ովքեր կարող են տարիներով իրար չտեսնել, սակայն անհրաժեշտության պահին կապվել ու լարվածությունը կիսել իրար հետ։

Սիրո մեջ այս հանգույցը երկու հասուն մարդու սեր է,  սիրահարները երկուսն էլ իրար կարիք ունեն, համագործակցային սեր է, ոչ մի ինֆատիլիզմ չկա այս հարաբերությունների մեջ։

Դբա Լավը, պինդ կացեք 😉



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել