Այսօր հայ ազգը և քրիստոնեություն դավանող աշխարհի մի մասը տոնում է Հիսուս Քրիստոսի ծննդյան հիշատակը: Շնորհավոր բոլոր հավատացողների և չհավատացողների տոնը: Ես ինքս ցավով նշեմ , որ ինքս ինձ այդպես էլ չկարողացա լիարժեք քրիստոնյա զգալ : Ու չհամաձայնվեցի ինձ ծանոթ և ոչ մի քրիստոնեական եկեղեցու ուսմունքի հետ իր ամբողջականության մեջ : Հավատալ չհավատալու հարցը չի այստեղ: Հավատալը հեշտ է , կարելի է հավատալ Աստծոն, Քրիստոսին, աթեիզմին, ազգին, ցեղին, դիալեկտիկային, գիտատեխնիկական հեղափոխությանը, սովորական հեղափոխությանը, սատանիզմին, կուսակցությանը, քաղաքական առաջնորդին, կառատեի մարզիչին,գողական «ճշտին» և այլն և այլն: Ես չէմ ուզում հավատալ ոչ մի բանի, որը կարելի է բառերով արտահայտել: Ես կողմնակից եմ աբստրակտ հավատքի , չնայած չէմ կարող մարդավարի բացատրեմ թե դա ինչ է նշանակում : Մնացած ամեն ինչը փորձում եմ հասկանամ: Քրիստոնեության մեջ եղած շատ բաներ ինձ համար անհասկանալի են, դրա համար էլ անընդունելի: Չեմ ուզում ծավալվեմ ծեծված թեմաներով թե. «… քահանաները սենց … կամ նենց», նաև «… բա ես մե թաղի հավատացյալները….», նաև «…քրիստոնեությունը .. թրով ու սրուվ…» առավել ևս «… գիտությունը ապացուցել է … » առավելագույնս էլ «… բա մենք հեթանոս ժամանակ …»: Ուզում եմ ասել որ, կարևորը այն է ,որ քրիստոնեությունը մի կողմից արդեն կատարված փաստ է , իսկ մյուս կողմից դեռ երևի կայացման ճանապարհին է գտնվում: Կայացած փաստ է այն առումով, որ դժվար է թերագնահատել այն ազդեցությունը , որը քրիստոնեությունը թողել է համաշխարհային(հատկապես արևմտյան) մշակույթի վրա: Իսկ կայանալու ճանապարհի է այն առումով որ, քրիստոնեությունը երբեք չի ընդունվել մարդկության կողմից որպես ապրելակերպ, մտածելակերպ ու շատ խորհին անձնական կյանք: Իհարկե մարդիկ աղոթում են , գնում եկեղեցի և այլն և այլն բայց սրանք համարում եմ հասարակական երևույթներ և ոչ երբեք խիստ անձնական : Ա՛յո ծիսկարգի, աղոթքի , մանրանկարչության և քրիստոնեության հետ կապված մյուս բաների մեջ շատ գեղեցիկ ու վեհ բաներ կան, բայց սրանք չէն ուղղորդում մարդկաց դեպի կատարելագործում: Խոսքս շատ քիչ քանակություն կազմող հայտնի ու անհայտ գերհզորների մասին չէ: Ինձ նույնիսկ թվում է, որ նրանք քրիստոնյա էլ չլինեին միևնույնն է կլինեին գերհզոր և գերիմաստուն: Ցավոք քալիս եմ այն եզրակացությանը, որ մարդկությունը դեռ շատ խակ է քրիստոնյա լինելու համար : Կամ էլ քրիստոնեությունը ժամանկաից շուտ է տրվել մարդկությանը :
Շատ համակրում եմ Հիսուս Քրիստոսին, շատ հարգում եմ, հաճախակի չէմ հասկանում, մտածում եմ որ երևի լավ չի ներկայացված Սուրբ Գրքերում, կամ կիսատա կամ ես սխալ եմ մտածում : Բայց նրա ընհանուր կերպարը, իմ ընդհանուր ինտուիտիվ պատկերացումը նրա մասին որը քաղված է Նոր Կտակարանից և ապոկրիֆիկ գրականությունից շատ հզոր է ազդում վրաս: Սակայն միայն ինքը չի այդպես ազդում: Դրա համար էլ չէմ կարող ինձ լիարժեք քրիստոնյա համարել :
Ինձ համար չէմ կարող հաստատ ասել, բայց ուզում եմ հավատալ, որ քրիստոնեությունը դեռ կարող է մարդկության համար միս, արյուն ու շնչառություն դառնալ: Դեռ կարող է գլխուղեղի դարակներում դասավորած կոնցեպտուալ կամ էլ սնահավատական սխեմաներից դառնալ ինտուիտիվ կյանք: Երևի նրանից է , որ ես ուզում եմ ավելի լավ աշխարհ …
PS : Ի միջի այլոց, գիշերը գնացինք ՀԱԹ-ի (Բանգլադեշ) Սուրբ Երրորդություն Եկեղեցին որպիսի մոմ բերենք տուն: Գեղեցիկ ավանդույթ է, շատ է դուրըս գալիս հատկապես այն մասը , որ մարդիկ ամբողջ քաղաքով մեկ մոմերը վառած փորձում են առանց կրակը մարելու տուն հասնեն: Մի տեսակ լողացող լույսերի քաղաք է դառնում: Էտա գնացինք ու ականատես եղանք , որ ժամը 12-ին դռները փակ են: Դռանապանը փորձում, միայն արդեն ներսում գտնվողներին դուրս թողնել, իսկ դրսից մարդ ներս չթողնել: Դե պարզ է, որ դա նրա մոտ չէր ստացվում, մարդիկ մի կերպ մտնում էին: Մի խոսքով հեչ լավ չէր:
PS 2 : Մեկել ուզում եմ շնորհակալություն հայտնել Orange-ին հիանալի ինտերնետի համար: Երեկ երեկոյան ժամը 8-ից մինչև այսօրվա ժամը 3-ը կապը բացակայում էր ընդանհրապես: