բաժին Փիլիսոփայական

Գոֆմանը մի մռայլ հեքիաթ ունի (կարելի է մտածել, որ մյուսները պայծառ են ։) )։ Հեքիաթի անունը հայերեն դժվարանում եմ թարգմանել, ռուսերեն էլ չէմ ուզում գրել, այնպես որ, բնագրի անվանումը կգրեմ  ՝ Klein Zaches, genannt Zinnober։  Այս հեքիաթի գլխավոր հերոսը մի հետաքրքիր հատկություն է ձեռք բերում, նա կարծես արտացոլում է այլ մարդկանց արժանիքները և սովորական մարդիկ այլոց արժանիքները Ցախեսին են վերագրում։ Ցախեսը այդ հատկության պատճառով ստանում է բազում առավելություններ և հանրության մեջ կարգին դիրք է գրավում։ 

Այս պատմությունը հետաքրքիր է այն առումով, որ սա հայելային նեյրոնների աշխատանքի մի ինչ որ այլանդակված , սյուռեալիստական ու ստվերային տարբերակն է։ Հայելային նեյրոնները հնարավորություն են տալիս իդենտիֆիկացվել այլոց հետ, ինչ որ իմաստով դա նաև իրարից սովորելու համար հիմնաքար է։

Սակայն Գոֆմանի մոտ ինֆորմացիան մի կրիչից մյուսին անցնելիս ոչ թե պատճենվում է, այլ կտրվում/զետեղվում։ Սա շատ դաժան է, նման նրան, որ մեկից մի բան սովորես, իսկ ինքը դա մոռանա ․․․

 

Դբա Լավը ։)