in Պայքար, Փողոցային, Ֆոտոշարք

Ուղակի դնում եմ ստատուսներս ու մի երկու լուսանկար ․․․

***

IMG_4888

IMG_4894

***

Ամենակարևոր բանը դա այն է, որ մենք քիչ ունենք «Սասնա Ծռերի» պես տղեք, իրականում խաղաղության կոչը պիտի անի նա, ով ի վիճակի է կոկտեյլով ու ձողով պայքարել, սակայն գիտակցաբար հրաժարվում է դրանից, մյուս բոլորի խաղաղության ու ոչ բռնի պայքարի կոչերը կոպեկ չարժեն։ Ես ինքս էլ երբ մտածում եմ․ համոզված չէմ որ ձողով կկռվեմ եթե պեքտ լինի, դրա համար լիքը պատճառներ կան, օրինակ ընտանիքս և այլն ․․․ տենց , կներեք որ «տոնը» փչացրեցի․․․

ՀԳ։ Ցանկացած խաղաղ պայքարի գաղտնի լծակը դա բռնությունների միջոցով հնարավոր պայքարի վախն է ․․․

***

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը կամ կդառնա առաջին հաջողված անարխիստական պետությունը, կամ կկործանվի։ Մենք պիտի սովորենք ինքնակազմակերպվել, փոքր ու մեծ խմբերով գործել, նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը ու խնդիրներ լուծել, պայքարել, սովորել, աշխատել, ստեղծել ․․․ Առաջնորդ որոնելու ժամանակավրեպ հոգեբանությունը իրեն չի կարող արդարացնել, առաջնորդին կարող են բռնել, սպանել․․․ առաջնորդը կարող է կեղծավոր չ․․․խ դուրս գալ, կարող է վախենալ, կարող է խաբել, սխալվել ․․․
Խնդիրների լուծմանն ուղղված ապակետնրոնացված գործունեությունը ոչ մի ձևով չի կարելի կասեցնել, ու՞մ բռնեն, ու՞մ խաբեն, ու՞մ սպանեն ․․․ վիշապը շատ գլուխներ ունի, ու իրականում վիշապները պիտի շատ լինեն ․․․ Ու սա վերաբերում է թե ապստամբությանը, թե կյանքի բարելավման ցանկացած այլ եղանակի, մի սպասեք որ ինչ որ մեկը կգա ու կասի եկեք այսպես անենք, ձեր հավատարիմ ընկերների հետ վերցրեք խնդիրներ ու լուծեք դրանք, ուրիշ ելք դեռևս չեմ տեսնում ․․․

Պայքարը չի ավարտվել ․․․

****

Ծուռ Մհերը միայն մի ձև ունի Ագռավաքարից դուրս գալու, նա չի կարող այլևս դուրս գալ որպես զուտ ազգային ոգի, Մհերը կարող է դուրս գալ միայն որպես ազգի յուրաքանչյուր անդամի անձնական ոգի։ Ինքն էլ չգիտեր, իրեն թվաց, որ նեղացել֊գնացել է, բայց դա իր ճակատագիրն էր՝ մարդկանց մեջ անհատական ոգի դառնալը։

Ագռավաքարի դռնով չի դուրս գալու, այլ մեր հոգիներով

***

ՀԳ։ Դե բերման տարման ենթարկելու պատմությունն էլ էնքան անհետաքրքրիր էր, որ պատմելու բան չկա։ Անիմաստ պահեցին մի գիշեր, թղթեր մրոտեցին, հետո բաց թողեցին ․․․

Տենց …

Դբա Լավը 😉