in Կրթություն 2.0

Մտածեցի, որ արժե կիսվել այս 17 առցանց պարբերականներով: Սրանց մի մասին վերջերս եմ ծանոթացել և որակյալ ու հետաքրքրիր նյութերին միշտ սպասում եմ անհամբերությամբ։ Ուզում եմ դուք էլ վայելեք այս ուրախությունը ։) Տարբեր բնույթի պարբերականներ են՝ տեխնիկական, էսթեթիկ, մանկավարժական և փիլիսոփայական։  

Դիլիջանի "Կրթություն Հանուն Ապագայի" կենտրոնում

Դիլիջանի “Կրթություն Հանուն Ապագայի” կենտրոնում

Տեխնիկական

Լուսանկարներ

Ժամանակին մի 200 հատ ֆոտոբլոգի էի հետևում, սակայն հիմա մաքրել եմ, որովհետև ձանձրանում էի,  թողել եմ մի քանի էքսցենտրիկ լուսանկարիչների ու այս մեկը, որը հին լուսանկարներ է հրապարակում։

Արվեստա֊մշակութային

  • Арзамас
    մշակութային հանդես, շատ զիլ ֆորմատով կազմակերպված
    http://arzamas.academy/
  • Doors Of Perception
    վիզուալ աննորմալություններ դնող բլոգ է, շատ գեղեցիկ, ծուռ, տարօրինակ, օրիգինալ, ունիկալ, չտարածված ու չտեսնված բաներ
    http://doorofperception.com/
  • Open Culture
    Սա must follow բլոգ է, ամեն ինչ աշխարհում հայտնվող մշակութային և գիտական բաց նյութերի մասին http://www.openculture.com/
  • Արտերիա
    որը ցավոք չունի rss հոսք։
    http://www.arteria.am/
  • Sigma.
    Այս մեկն էլ քաղաքական, մշակութային փիլիսոփայական տեքստեր է տեղարում։ Հանդիպում են շատ զիլ տեքստեր որոնց վրա երկար մտածվում է։
    http://syg.ma/
  • jerobeamfenderson
    Օսցիլատորով վիզուալիզացիաներ է ստեղծում, ձայնն էլ հետը
    http://www.jerobeamfenderson.net/

Էզոթերիկա և հոգեբանություն

  • ultraculture
    շատ ունիկալ մոտեցում ունեն, նոր նյութերի մի զգալի մասը շատ հետաքրքիր են
    http://ultraculture.org/
  • Spectator
    բլոգի հեղինակը նախկինում խաղերի դիզայներ է, գիտի ծրագրավորել, հիմա պրակտիկ հոգեբան և միևնույն ժամանակ օրիգինալ մոտեցմամբ տարրոլոգ է
    http://spectator.ru
  • neurotechnologies.ru
    Նեյորգիտությունների վերաբերող ռուսալեզու պորտալ, որտեղ հենց հիմա ուղեղի կառուցվածքի մասին հոդվածաշար են դնում։
    http://www.neurotechnologies.ru

Մանկավարժական

  • newtonew
    տարբեր նյութեր են դնում, բայց մանկավարժությանը վերաբերող նյութերը ինձ համար  առանձնանում են մյուսներից
    https://newtonew.com/
  • coding 2 learn
    ցավոք երկար ժամանակ չի թարմացվել, սակայն առկա նյութերը շատ լավն են
    http://coding2learn.org/

Այլ

  • armscoop
    շատ կարևոր է հասկանալու համար թե ինչ է կատարվում Հայաստանում կրթության և գիտության հարցերում, ինչ նորություններ և հնարավորություններ կան ․․․
    http://armscoop.com/

Ամբողջ ցանկը  կդնեմ opml ֆորմատով, եսիմ , եթե  rss-ով կարդացող մարդ կա, նայեք գուցե հետաքրքրի բան գտնեք։

Եթե կան պարբերականներ այս թեմատիկ խմբերից, որոնք շատ եք սիրում ու հաճախակի եք կարդում, գրեք մեկնաբանություններում, ես նոր բաներ շատ եմ սիրում ։)

Դբա Լավը ։)

 

ՀԳ։ հաջորդիվ կլինեն Դիլիջանյան արկածների մասին ֆոտոպատմություն։ Մոտ ապագայում էլ սպասեք նաև  ՏՏ հայերեն նյութերի մեծ ցանկ, հիմա հայկական համացանցում տտ ուսումնական նյութերի առումով վիճակը կտրուկ փոխվել է, լիքը նյութ են գրում, ու ես դրանք լրիվ էջանշած ունեմ 😀