in Կրթություն 2.0, Հայոց Լեզու, Մանկավարժի Նոթեր

Ուրեմն Արամազդը հայերեն տառերի մեծ մասը գիտի, սակայն դժվարանում է տարբեր տառատեսակներով տեքստեր կարդալ։ Սա առաջին դիտարկումս էր, հետո ոչ շատ ինտնսիվ, ֆոնային ռեժիմում մտածում էի, թե ի՞նչն է պատճառը։

Հավանաբար դա բացատրվում է ընկալման և ուսուցման հոգեբանությամբ։ Երբ երեխաները նոր են սովորում տառերը այդ տառերը միայն ֆորմա են իրենց համար։ Մանկական գրքերում և այբենարաններում որոշակի տառատեսակներ են օգտագործվում, իսկ եթե վալդորֆյան համակարգով են սովորում, ապա տառատեսակի հասկացություն  ընդանհրապես չկա․ երեխաները նկարում են տառերը։

Տառը այս փուլում իրենից ներկայացնում է կերպար կամ պատկեր, բայց դեռ սիմվոլ չի դառնում, իսկ մեր աշխարհը բավականին ագրեսիվորեն օգտագործում է բազմաթիվ տառատեսակներ։ Բազմաթիվ և երբեմն իրար ոչ այդքան նման տառատեսակներ։

Կա մի անցումային փուլ, երբ երեխաները արդեն որոշակի տառատեսակներով ճանաչում են տառերը, սակայն դեռ ոչ բոլոր տառատեսակներով գրվածներն են ասոցիացնում իրենց իմացածների հետ։ Եթե Պիաժեի տերմինոլոգիան օգտագործենք, ապա երեխաները որոշ տառատեսակների համար արդեն ասիմիլացրել են գիտելիքը, իսկ մյուս տառատեսակների համար դեռևս գտնվում են ակումուլացման փուլում։

Սա շատ նման է նաև նեյրոնային ցանցերի ուսուցման պրոցեսին, երբ մեծ քանակությամբ սիմվոլներ են տալիս ցանցին և ցանցը այդ տեսականին դասակարգում է որպես այս կամ այն տառ/սիմվոլ։

Արամազդի պրակտիկայի , Պիաժեի տեսության ու ներյրոնային ցանցերի աշխատանքի սկզբունը ինչ֊որ անհասկանալի ձևով իրար հետ համադրվելով ինձ բերեցին այն մտքին, որ եթե երեխաներին տանք տարբեր տառատեսակներով գրված տեքստեր, ապա նրանք ավելի արագ կհաղթահարեն այս փուլը։

Նոր տարվա օրերին նստեցի ու մի փոքր ծրագիր գրեցի, որը որոշակի ցանկից վերցնում է տեքստեր և դրանք խառը(պատահական) տառատեսակներով ցուցադրում։  Որոշ բաներ փորձեցինք Արամազդի հետ։

Մի խոսքով, անցեք հղումով և նայեք

http://ablog.gratun.am/mulitfontreader/

ՀԳ։ Քանի որ ես այդքան էլ գրագետ չէմ տառատեսակների հարցում, պատահական տառատեսակներ եմ հավաքել, ինձ ձեռքս ընկել է, եթե որևէ մեկդ կարողանաք ինձ իրարից լավ տարբերվող հայերեն  տառատեսակների ցանկ տալ, հրաշալի կլինի։

ՀԳ2։ Նաև ընդունվում են առաջարկներ, քննադատություններ և խորհուրդներ, գրեք այս գրառման մեկնաբանություններում։

ՀԳ3։ Տեքստերի ցանկը նույնպես լավացման կարիք ունի, ի՞նչ փոքր բառեր և բառակապակցություններ կուզեք որ ներառվեն տառուսույցում։

ՀԳ4։ Սրանով երեխաները ինքնուրույն կդժվարանան աշխատել, անպայման եղեք նրանց հետ։

ՀԳ5։ Այս տառուսույցը չի սովորեցնում տառերը, այլ սովորեցնում է այդ տառերը տարբեր տառատեսակներով ճանաչելը։

http://ablog.gratun.am/mulitfontreader/

 

Դբա Լաբը ։)