Ի՞նչ է RSS–ը … մաս 2

Այս հոդվածում կշարունակեմ պատմել RSS-ի մասին: Իսկ ավելի կոնկրետ Google Reader-ի մի քանի ֆուկցիաների և հնարավորությունների մասին: Այս հոդվածում կպատմեմ, թե ինչպես կազմակերպել աշխատանքը բաժանորդագրությունների հետ: Բաժանորդագրությունների ցուցակը գտնվում է ներքևի ձախ մասում: Տես նկարը

Ինչպես երևում է նկարից, բաժանորդագրությունները երկու տառատեսակով են գրված, սովորական և հաստ(bold): Հաստ տառատեսակով գրված բաժանորդագրությունը ունի չկարդացված նոր հոդվածներ,տվյալ դեպքում 2-ը: Ներքևում պիտակներն են, որոնց մասին կպատմեմ մի քիչ հետո(հաջորդ հոդվածում): Բաժանորդագրության վրա սեղմելով կարելի է կարդալ նրա մեջ գտնվող հոդվածները:
Reader-ը հնարավորություն է տալիս հարմար դասավորել բաժանորդագրությունները: Ինչպես տեսնում էք ներքևի նկարում կարելի է բաժանորդագրույունները խմբավորել պանակների (folder) մեջ:

Պահում էք նշիչը (cursor) բաժանորդագրության վրա, հայտնվում է ներքև ուղղված գագաթով եռանկյունին, այս եռանկյունու վրա սեղմելուց հետո կբացվի բաժանորդագրության մենյուն: Այս մենյուի մեջ ամփոփված է այն ամենը, ինչը կարելի է անել տվյալ բաժանորդագրության հետ: Տես մենյուի նկարը ստորև

Մենյուի հրամաններն են

Sort by newest – դասավորում է ըստ ամսաթվերի, ամենանորը սկզբում
Sort by oldest – դասավորում է ըստ ամսաթվերի, ամենահինը սկզբում
Sort by magic -դասավորում է ըստ ամենաշատ «աստղիկներ» ստացած հոդվածների

Unsubscribe – հրաժարվել բաժանորդագրությունից
Rename subscription – վերանվանել բաժանորդագրությունը

Translate into my language – թարգմանում է (ցավոք հայերենի հարցը հեչ լավ չի)

Change folders – բաժանորդագրությունը տեղափոխվում է առկա այլ պանակ (folder)

New Folder – բաժանորդագրությունը տեղադրվում է նոր ստեղծված պանակի մեջ:

Այս հոդվածաշարի մյուս հոդվածները


Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել