Մի ժամանակ մտածում էի, որ «Դուք» դիմելաձևը առաջացել է հոգեբանական բազմաթիվ «ես»-երի գոյության պատճառով(Յունգի «Շողքը»,«Դիտողը», արխետիպերը որպես առանձին «գերանհատներ» մարդու մեջ …, ֆրեյդի «Էգոն», «ՍուպերԷգոն» …, Բերնի տրանզակտային վերլուծության «ծնողը», «երեխան», «չափահասը», էլ չէմ ասում մարդու մեջ ապրող Շտայների ասած բազմաթիվ «աստվածներին» ու «դիքերին»):
Բայց այսօր մտածեցի, որ եթե այդպես է, ապա պիտի որ այդ դիմելաձևը նաև ռամիկ մարդկանց հատուկ լիներ, այսինքն նրանց մեջ նույնպես պիտի լիներ իրար «դուք» – ով դիմելու երևույթ, սակայն այդպիսի բան կարծես թե չկա: Այսպես կոչված «կուլտուրական» այս դիմելաձևը լայն մասսաներ ներխուժել է գրանտով շահված 🙂 «կրթություն բոլորի համար» ծրագրի իրականացումից հետո: Միայն «ազատություն, հավասարություն, եղբայրություն»-ից հետո: Մինչ այդ ռամիկը արիստոկրատին էր միայն դիմում «դուք»:
Ու նորից սկսեցի մտածել, որ ինչու՞ հոգնակի, եթե հոգեբանական չի, հնարավոր է , որ սոցիալ-հոգեբանական պատճառ ունենա: Հնարավոր է , որ «դուք» -ը նշանակում է , որ. «դու առանց քո տոհմի ոչինչ ես», այսինք «դուք» ասողը ինկատի ուներ որ.
– քեզ չէմ հարգում կամ վախենում քեզանից, այլ «ձեր» թագավորական կամ արիստոկրատ տոհմն եմ հարգում կամ վախենում նրանց, այսինքն դու հնարավոր է որ ոչինչ ես, բայց ձեր տոհմը ուժեղ է, ու կարող է շատ բան անել, այնպես որ «դու» ընդամենը «ձեր» մարմնավորումն ես:
Իսկ հիմա մարդը ավելի անհատական է, հա կորպորատիվ կամ ցեղական կապերը իհարկե կարող են ուժեղացնել մարդուն, սակայն դեպքերի մեծամասնությունում արդեն «դուք» ասող գրեթե չկա: Ոչ մեկին չի հետաքրքրում քո «Դուք»-ը, բայց քո «Դուն» արդեն կարևոր է դառնում:
Այսպիսի մտքեր, գիշերվա կեսին:
Հետաքրքիր է, որ անգլերենում չկա առանձին «դու» և «դուք», կա մի հատ you ու վերջ:
Некоторые лингвисты считают, что все началось еще в Римской империи, при ее разделении на Восточную и Западную, когда империей управляли одновременно два императора — в Риме и в Константинополе.
В своих письменных, да и устных обращениях подданные употребляли местоимение множественного числа — «Вы», чтобы показать, что обращаются сразу к обоим властелинам…
Когда варвары разбили Западную империю, их вожди стали требовать, чтобы и к ним обращались как к императорам, т.е. во множественном числе. Позже обращение на «Вы» стало проявлением особого уважения, а затем и общепринятым.
Любопытно, что у монархов довольно долго сохранялась традиция говорить о себе во множественном числе, стоит вспомнить хотя бы: «Мы, Александр Второй…»
🙂 es el er hetaqrqir
Հետաքրքրիր էր, բայց չհասկացա թե ինչու՞ էր պետք երկու կայսրի միանգամից նամակ գրել ու այնքան շատ որ դա մտնի լեզվի մեջ 🙂
Սա որտեղից էր, հղումը կտաս՞
Հետաքրիր էր Դուք բառի զանազան մեկնաբանություններ կարդալը: Ինձ թվում է Դուք ձեւը մինչ այսօր էլ իր գործն անում է: Օրինակ ես նոր ծանոթների հետ, մանավանդ ինձնից տարիքով մեծ, ավելի հարմար եմ զգում այդպես դիմել, քանի որ նրանք այդպիսի մանրունքներին էլ են շատ ուշադրություն դարձնում: