
Ամեն մի ճամփորդ վառում է օրական 3000-4000 կկալ (կիլոկալորիա) ոչ բարդ արշավների ժամանակ, իսկ բնության գրկում պասիվ հանգստի ժամանակ 2800- 3000 կկալ:
Խորհուրդ է տրվում, որ սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի համամասնությունը լինի 1:1:4:
Սպիտակուցները շատ են ձկան, մսի , կաթնամթերքի, լոբազգիների մեջ, ածխաջրերը ՝ հացի, թխվածքեղենի, կոնֆետների, մեղրի, ճարպերը կարագի, ձեթի, յուղի մեջ: Շատ կերևոր են նաև հանքային աղերը, վիտամինները և միկրոէլեմենտները, որոնցով հարուստ է միրգը և բանջարեղենը:
Շարունակությունը քաթի տակ
Սննդատեսակների կալորիականությունը
|
Անվանում
|
Կալորիականությունը
(1 կգ-ում) |
| Տարեկանի հաց | 1900 |
| Ցորենի հաց | 2600 |
| Տարեկանի պաքսիմատ | 3000 |
| Թխվածքաբլիթ | 3900 |
| Ցորենի պաքսիմատ | 2800 |
| Կարագ | 7800 |
| Բուսական յուղ | 8850 |
| Հոլանդական պանիր | 3900 |
| Պանիր հալեցված | 2150 |
| Չոր կաթ | 4800 |
| Ձվի փոշի | 5300 |
| Խտացրած կաթ | 3400 |
| Հնդկացորեն | 3100 |
| Վարսակ | 3300 |
| Մակարոն, արիշտա, վերմիշել | 3450 |
| Ոլոռ, լոբի | 2800 |
| Բրինձ | 3300 |
| Կորեկ | 3000 |
| Կոնֆետներ | 2500-3500 |
| Շոկոլադ | 4800 |
| Չամիչ | 2600 |
| Չիր | 2150 |
| Երշիկ ապխտած | 5500 |
| Երշիկ եփած | 2050 |
| Երշիկ կիսապխտած (полукопченая) | 3000 |
| Տուշոնկա | 1900 |
| Վետչինա | 2500 |
| Նրբերշիկ | 1950 |
| Սալ (քարի չէ, խոզի:) | 6150 |
| Պաշտետ | 3000 |
| Կարտոֆիլ թարմ | 650 |
| Բանջարեղեն խառը | 200-350 |
| Թարմ խնձոր | 450 |
| Չոև խնձոր | 2200 |
| Տանձ թարմ | 350 |
| Ապելսին | 250 |
| Ձկան պահածո տոմատով | 1100-1850 |
| Ձուկ թարմ | 400-500 |
| Ձեթ | 8500 |
| Շաքար | 3900 |
Հաշվարկը հեշտացնելու համար խորհուրդ եմ տալիս օգտագործել այս on-line գործիքը
Калькулятор калорийности продуктов
Ինչպես նաև կարող էք գտնել ձեր հեռախոսի համար նախատեսված կալորիաների հաշվիչ:
|
Այս հոդվածաշարի մյուս հոդվածները
|
||
|---|---|---|