in Ինտերնետ, ՏՏ, Փիլիսոփայական

Ջնջում անելու իրավունք

Մինչև վերջերս, ոչ մի գրային համակարգ չէր հանդուրժում ջնջումները: Ջնջումը դա տգեղ էր, խոսում էր անգրագիտության կամ անուշադրության մասին, իսկ ձեռագիր գրագրության ժամանակահատվածում ամբողջ գրքեր էին թաղվում կամ վառվում ջնջումների պատճառով:
Ջնջումների մասին գրել եմ մի անգամ, ուսուցիչների ու աշակերտների անիրավահավասարության մասին փոստում:

Իսկ հիմա թվային դարում, ոչ միայն կարելի է <Backspace> , <delete>  ու <ctr+z> անել, նաև կարելի է ջնջել, ու բոլորին ցույց տալ, որ դու ջնջում ես արել … HTML – ի , strike տեգով:

ով խաբար չի բացատրեմ, դուք տեսնում եք այսպես
Ջնջում  ,
իսկ կոդի մեջ գրաված է այսպես
<strike>Ջնջում</strike>

ու ի՞նչ, հիմա ջնջումը իրավունք է ստացել տեքստերի մեջ գոյություն ունենալու , ու ոչ միայն իրավունք , այլ նաև կարևոր իմաստային բեռնվածություն ունի:
իմաստի հնարավոր տարբերակները


իմաստ 1  
չէի ուզում գրել, բայց դե լավ կգրեմ 
օրինակ ՝  օդնոկլասնիկի ամենաբնակեցված հայկական սոց. ցանցը …


իմաստ 2    
ճշտված ինֆորմացիա
օրինակ ՝  թուրքիայում թուրքմենիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ

իմաստ 3
ես այս բառերով եմ մտածում, բայց ուրիշ բառերով կգրեմ
օրինակ՝ բոլորը կարող են նիրյատ ըլնել միջամտել քննարկմանը…

իմաստ 4
գրում եմ մի բան, որը եթե ընթերցողը ուշադիր չլինի կարող է և չկարդալ, կամ ասում եմ շշուկով 🙂
օրինակ՝ դրանք բոզի տղա են վատ մարդիկ են

իմաստ 5
մերժում եմ տվյալ բառը կամ արտահայտությունը
օրինակ՝ էլեկտրոմագնիսական մակածումը ինդուկցիան հայտնաբերել է Ֆարադեյը …

շարունակեք