Շաբաթ օրը սեմինար էինք գնացել, էֆեկտիվ լսելու թեմայով: Վատը չէր:
Մի հետաքրքիր տեսություն կա , որը առաջարկել է հոգեբան Ֆրիդման Շուլց ֆոն Թունը (Friedmann Schulz von Thun): Տեսությունը կոչվում է «հաղորդակցման չորս ականջների տեսություն»: Էությունը հետևյալում է, մարդու ուղեղի ռեսուրսների բավակաին մեծ մասը (ասում են, նույնիսկ 60%), օգտագործվում է չորս ականջներով լսելու վրա: Դիմացինը անում է ինչ որ մի քայլ, կամ ասում է ինչ որ բան, ու մեր ուղեղը միացնում է չորս ականջները, որոնք աշխատում են այսպես ՝
Ականջ առաջին: Մեր կողմից այդ մարդու ընկալումը (ասում/անում է այդ բանը, որովհետև նա այսինչ մարդն է)
Օրինակ՝ Նա խոսեցնում է ինձ որովհետև նրան ինֆորմացիա է պետք պոկել, ես գիտեմ, որ նա ոստիկանությանը գործ տվող է:
Ականջ երկրորդ: Նրա կողմից մեր ընկալումը (նա ասում/անում է այդ բանը, որովհետև ես այսինչ մարդն եմ)
Օրինակ՝ Նա ինձ խոսեցնում է, որովհետև մտածում է որ ես հիմար մարդ եմ, ու չեմ հասկանում թե ինչ է կատարվում:
Ականջ երրորդ: Նրա ընկալումը այն մասին, թե մենք ինչպես ենք ընկալում նրան: (Նա ասում/անում է այդ բանը , որովհետև մտածում է , որ ես իրեն ընկալում եմ, որպես այնինչ մարդը)
Օրինակ՝ Նա ինձ խոսացնում է, որովհետև մտածում է, որ ես չգիտեմ, որ նա ոստիկանության օգնականն է:
Ականջ չորրորդ: Նրա ընկալումը այն մասին, թե ես ինձ ինչպես եմ ընկալում:
Օրինակ ՝ Նա մոտեցել է ինձ, որովհետև նրան թվում է, որ ես ինձ ընկալում եմ որպես շատ խոսալ սիրող ու անմիջական մարդ:
Ու ամենահետաքրքիրը այն է, որ այս բոլոր մտքերը կարող են և մոլորություն լինել: Ու ավելին, հենց այս 4 ականջները խանգարում են էֆեկտիվ հաղորդակցությանը: Ու մի բան էլ, այս մտածողական պրոցեսները շատ ժամանակ ֆոնային են, ու հստակ չեն ընկալվում ականջավորներիս կողմից:
Ես չեմ սիրում այսպիսի տեսությունները: Նույն ձևով չեմ սիրում բիհեվիորիստներին ու Ֆրոյդին: Նկարագրելով անհրաժեշտությունը, ազատության համար տեղ չեն թողնում սրանք: Ու ոչ մի տրանսֆորմացիա, ու ոչ մի ալքիմիա: Սրանք ապագայի հոգեբանություն չեն, ու սրանք չեն աճեցնում մարդուն, բայց լավ կապիկեցնում են, մեխանիզացնում են: Չնայած չսիրելը չի նշանակում դրանք չհասկանալ, կամ էլ չընդունել, սակայն ինչպես ասել է գերմանացին «человеческое, слишком человеческое …»:
Ես օրինակ կմտածեի, ու կփնտրեի ճանապարհ դրանից ազատվելու, 60%-ը, դա չափազանց շատ է ինքնախաբեության մեխանիզմի համար: Դրանց անջատելու ձև է պետք գտնել: Մյուս կողմից էլ չորս ականջները պաշտպանական մեխանիզմ են, ֆիլտր են, որոնք զտում են ավելոդ ինֆորմացիան ու ավելորդ անգամ մտածելու պահանջը: Այստեղ մտածելը շեշտել եմ, ինկատի ունենալով ոչ թե մեխանիկական մտածողությունը, մտքերը , որոնք արդեն բացված ճանապարհներով հանգիստ շրջում են մեր գլուխներում, ու անընդհատ վերադառնում են, նույնսկ երբ դրանց կարիքը չկա, այլ մտքերը որոնք նոր են ու նոր ճանաչողության կամ շաբլոնի փոփոխության են բերում: Սակայն զարգացումը հարմարավետության ընկերը չի:
Երկու մեթոդ եմ տեսնում
1. Կրոնական(հոգևոր) մեթոդ
Այս մեթոդի մի մասը մարմնավորված է 2-puc ի հայտնի դաջվածքի մեջ՝ «միայն աստված կարող է ինձ դատել»: Այսինք մարդը ոչ մի արտաքին ավտորիտետ չի ընդունում բացի ինչ որ վերին ու աբստրակտ սկբունքից: Այսպիսի մարդը այլևս կարիք չունի ինքնագնահատվելու ուրիշների աչքերով:
Մեթոդի երկրորդ մասը քրիստոնեական(ու ոչ միայն) «մի դատիր, …» սկզբունքն է: Ու այս մասի իրակացումից հետո մարդը այլևս ավտոմատ կերպով չի գնահատում այլ մարդկանց, ու ամեն մի դեպքին կարող է յուրովին մոտենալ:
2. Անարխո-պոֆիգիստական մեթոդ
Մարդ ասում է, որ ինքն է միայն իր արարքների ու խոսքերի գնահատողը, ու ինքն է որոշում ինչն է լավ ու ինչն է վատ: Համապատասխանաբար նույն իրավունքը վերապահում է նաև ուրիշներին: Ինքը չի դատում, իսկ այլոց դատի վրա թքած ունի: Ու չորս ակնջները թառամելով ու չորանալով ընկնում են գետնին:
Այս մեթողները կարող են բերել նեգատիվ անարխիայի: Խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ ներքին կոդեքս, սկզբունքների համակարգ, ու ունենալ օրենքը ներսից ոչ թե դրսից: