in ՀոգեՀանգույցաբանություն

IMG_7690-5

Շկոտային (կամ ջուլհակի) հանգույցը մեր մյուս հանգույցն է։ Այս հանգույնը օգտագործվում է ինչպես հավասար, այնպես էլ անհավասար հաստությամբ պարանները իրար կապելու համար։

Հանգույցը նույնպես հեշտ կապվողներից է, նաև  լավածության թուլացումից հետո հեշտ է քանդվում։

Հոգեհանգուցաբանության տեսանկյունից, այս հագույցը ուժեղ և թուլյ մարդկանց ընկերությունն է։ Այստեղ ուժեղը հաստ պարանն է (սպիտակը), իսկ թույլը՝ բարակը (գունավորը)։

 

knot_animated
Ինչպես տեսնում ենք, ուժեղը թույլի համար իրեն կապվելու հնարավորություն է ստեղծում, (կիսաօղակ է ստեղծում), թույլը օգտվում է այդ հնարավորությունից, մտնում է օղակի մեջ, ոլորվում մեկ շրջան ու մտնում ինքն իր տակ։   Վերջնական վիճակում , թուլը մասամբ լարվածության մի մասը վերցնում  է իր վրա։

Այս հանգույցը կարելի է  ընկալել նաև որպես ուսուցիչ֊աշակերտ առողջ հարաբերություններ։ Ինչպես նշեցի, սա հեշտ քանդվող հանգույց է։ Սակայն ավելի հեշտ է քանվում ուսուցչի, քան աշակերտի կողմից։ Ուսուցիչը ազատ է արձակում աշակերտին, երբ  նա հասունանա։

Սիրո մեջ այս հանգույցը, հասուն մարդու և հասունացողի միասնությունն է։ Սակայն հասունն ու հասունացողի միջև կարճաժամկետ հարաբերության մասին է խոսքը։

Հասունի և հասունացողի ավելի երկարաժամկետ հարաբերությունների համար ունենք մեկ այլ հանգույց, որի մասին հաջորդ անգամ։

 

Դբա Լավը, պինդ կացեք ։)