Ամեն անգամ, երբ wordpress-ով նոր նախագիծ եմ սկսում, անհրաժեշտ է լինում տեղադրել մի քանի փլագիններ, որոնք ծրագրավորման և տեստավորման ընթացքում ինձ անհրաժեշտ են։ Կարծում եմ, որ սա բավականին տարածված խնդիր է, շատերը այդ խնդրին հանդիպում են։
Փորձեցի ավտոմատացնել, նայեցի պատրաստ լուծումներ, կար սենց մի փլագին ` Multi Plugin Installer, որը անում է իմ ուզածը, սակայն մի քանի հատ ավել շարժում է պահանջում, իսկ ինձ պետք է մեկ հպումով տեղադրել և ակտիվացնել մի շարք փլագիններ։ Այդ փլագինը ֆորք եմ արել ու ձևափոխել, հիմա այն մեկ հպումով տեղադրում է հետևյալ փլագինները։
- WP Lipsum
- Easy Featured Images
- P3 (Plugin Performance Profiler)
- Theme Check
- Duplicate Post
- WP Example Content
- Disable Comments
- Regenerate Thumbnails
- WP Limit Login Attempts
- WordPress File Monitor Plus
- Maintenance
- WP Lipsum
Ընթացքում գուցե ցանկը փոխվի, ավելանան կամ պակասեն փլագիններ, սակայն հիմա ավելի արագ եմ սեթափ անում wordpress-ը։
Փլագինը կարելի է գտնել հետևյալ հասցեով https://github.com/hanumanum/hanuman_developer_plugins_installer
Դբա Լավը ։)