
Ազգային պար – Պարենք Հայերեն երիտասարդական նախաձեռնություն
Ամսաթիվ ՝ 2012-08-12 -ից մինջև 2012-08-14
Երթուղի ՝ Երևան, Նոր Բրաջուր, Դադիվանք, Հանքային ջրի ավազաններ, Քարվաճառ, Նոր Բրաջուր, Երևան
Արշավախումբ ՝ Պարենք Հայերան նախաձեռնության ժողովուրդ + իմ պես մի երկու հոգի
Պարենք Հայերենի ժողովուրդը , ոչ միայն Երևանում է իրականացնում հայկական ավանդական պարի բաց դասեր , այլև Հայաստանի ու Արցախի տարբեր քաղաքներում: Այսպիսի մի պարարշավի պատիվ ունեցա մասնակցելու: Այդպիսի ճանաչողական արշավ երկար ժամանակ չէր եղել, ահագին նոր բան իմացա, ու զիլ դեմքերի հետ շփվեցի: Մի քիչ էլ դանդալոշ-դանդալոշ պարեցի, դե, դեռ չի ստացվում, բայց ոչինչ կսովորեմ:
Փաստորեն մի պար կա անունը Լութկի, լութանք/անեծք բառից, որը հնում պարել են քրմերը , երբ իրենց զայրացրել են, լավ պար էր, հենց երաժշտությունը լսեցի մի տեսակ բռնեց ինձ, հետո պատմեցին որ այսպես ու այնպես, այս պարը այս նշանակությունը ունի և այլն:
Հետո Էջմիածին պարը, որը արևի երկրպագության տարրեր ունի իր մեջ: Իսկ Յարխուշտաի մասին էլ չեմ ասում, չգիտեմ, արդեն ինչքան ժամանակ է , որ ուզում եմ սովորել այդ պարը, մի քիչ փորձեցի , Յարը ստացվեց, մնաց Խուշտեն
Էս խմորը դեռ շատ ջուր ա քաշելու հաստատ …
Ինչ՞
Հա, լուսանկարնե՞րը, Կարդալ ավելին »»