այսպես կարելի է հանել կոնկրետ օգտագործողների հանրային/փաբլիք հոսքերը
http://rss.gplus.to/[օգտանուն]
այսպես կարելի է հանել կոնկրետ օգտագործողների հանրային/փաբլիք հոսքերը
http://rss.gplus.to/[օգտանուն]
https://joindiaspora.com/public/hanumanum.atom սա իմ փոստերը, իսկ ցանկացած այլ մարդու փոստերը կարդալու համար ուղղակի հասցեի մեջ “hanumanum”-ը փոխարինեք այդ մարդու նիքնեյմով
Այսօր բացեցի Google Reader-ը ու տեսնեմ, որ արտաքին տեսքը փոխվել ա: Տեսքը ջհանդամ փոխվի, նենց չի փոխվել, որ խանգառի:
Բայց ֆունկցիոնալում մի երկու վատ բան ա կատարվել: Շեյրի ստեղնը չկա այլևս, լայքինը նույնպես, հիմա դրանց տեղը +1 -ի ստեղնն ա , սպասելի էր մեծ առումով, բայց դե կարող էին շեյրը թողնել, իսկ լայքի տեղը դնել +1-ը: Ամեն մի ռիդեր օգտագործող ուներ ընկերներ, որոնց շեյր արած նյութերը տեսնում էր հենց ռիդերում, իսկ հիմա գնա գուգլ+ որ տեսնես, ես համաձայն չէմ: Բացի դրանից մի հատ ֆիդ կար, որում քո շեյր արածներն էին, ու էտ ֆիդը հնարավոր էր տալ երրորդ կողմին ու ասենք տռանսլյացիա անել ֆեյսբուք, հիմա այդ ֆիդը չի թարմանում, մի խոսքով քաքը հանել են: Հնարավոր ա, որ հետագայում ինչ որ բաներ փոխվեն, բայց այս պահին շատ տխուր ա:
Մոռացա, +1 ստեղնի համար ստեղնաշարային հապավում չէն դրել, մնացինք մկնիկի հույսին:
Պարզվեց, որ «Note in Reader»-ն էլ այլևս չի աշխատում

Ինտերնետ սերֆինգի ժամանակ ամենակայֆ բաներից մեկը համակարգչի կառավարումն է մկան հետ մինիմալ կոնտակտով: Դրա համար իհարկե պետք է իմանալ սեփական զննարկիչի(browser) ստեղնաշարային հապավումները (արագ հասանելիության սղտեղնաշարային համարդրությունները, անգլերեն hotkey -ներ կամ shortcut – ներ): Ստեղնաշարային հապավումները անհամեմատ արագացնում են աշխատանքը, ու դրանք իմանալը հեչ չի խանգարի սկսնակ ինտերնետային առնետներին ![]()
Բայց այս պահին կոնկրետ զննարկիչի հապավումների մասին չէմ գրելու, դրանց մասին մի ուրիշ անգամ: Ուզում եմ ձեզ ասել , դե ով հանկարծ տեղյակ չի, որ Gmail-ը ու Google Reader-ը ունեն շատ հարմար հապավումների համակարգ: Իսկ ամենակայֆը այն է, որ դրանք իմանալու համար պետք չէ փնտրել ինտերնետային տեղեկագրքերում կամ էլ Google – ի օֆֆիցիալ help-ում:
Եթե դուք Gmail -ի կամ էլ Google Reader- ի համակարգում եք արդեն, ձեզ անհրաժեշտ է միայն հուփ տալ
ապա կհայտնվեն նմանատիպ տեղեկատու պատուհաններ
Google Reader -ի դեպքում