Ստրուգացկի եղբայրներ․ Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ

Գիրքը լավն էր, նույն խնդրի վերաբերյալ երեք տարբեր մեկնաբանությունները սպանիչ էին, սակայն մասնակիցներից մեկը ընտրեց մի ճանապարհ, որը ենթադրում է կամք և ոչ թե ճանաչողություն։ Այստեղ շղարշված կերպով կար էզոթերիկո֊օկկուլտ այն գաղափարը, որ եթե ուզում ես մի բան ֆունդամենտալ փոխել, «տիեզերքը սկսում է դիմադրել քեզ»։  Իսկ գրքի հերոսներից մեկը լուծումը գտնում է խոնարհ ու անվախ աշխատանքի միջոցով դժվարությունները կամաց֊կամաց հաղթահարելու մեջ։ Մի քանի մեջվերում էլ երևի արժե անել գրքից․ … … …   Դբա Լավը ։)

Վորդպրես․ Փլագինների ավտո֊ինսթալլեր փլագին

Ամեն անգամ, երբ wordpress-ով նոր նախագիծ եմ սկսում, անհրաժեշտ է լինում տեղադրել մի քանի փլագիններ, որոնք ծրագրավորման և տեստավորման ընթացքում ինձ անհրաժեշտ են։ Կարծում եմ, որ սա բավականին տարածված խնդիր է, շատերը այդ խնդրին հանդիպում են։ Փորձեցի ավտոմատացնել, նայեցի պատրաստ լուծումներ, կար սենց մի փլագին ` Multi Plugin Installer, որը անում է իմ ուզածը, սակայն մի քանի հատ ավել շարժում է պահանջում, իսկ ինձ պետք է մեկ հպումով տեղադրել և ակտիվացնել մի շարք փլագիններ։  Այդ փլագինը ֆորք եմ արել ու ձևափոխել, հիմա այն մեկ հպումով տեղադրում է հետևյալ փլագինները։ WP Lipsum Easy Featured Images P3 (Plugin Performance Profiler) Theme Check Duplicate Post WP Example Content Disable Comments Regenerate Thumbnails WP Limit Login Attempts WordPress File Monitor Plus Maintenance WP Lipsum Ընթացքում գուցե ցանկը փոխվի, ավելանան կամ պակասեն փլագիններ, սակայն հիմա ավելի արագ եմ սեթափ անում wordpress-ը։ Փլագինը կարելի է գտնել հետևյալ հասցեով https://github.com/hanumanum/hanuman_developer_plugins_installer   Դբա Լավը ։)

Ֆանքի բիզնես

Այս գիրքը ժամանակավրեպ է, այն ամենը ինչ այստեղ գրվել էր 2000֊ականների սկզբին որպես հայտնագործություն հիմա այնքան ակնհայտ է, որ ձանձալի ու անհետաքրքիր է, պետք չի հիմա կարդալ այն։ Ինձ համար զարմանալի է, որ խելոք մարդիկ այս գիրքը խորհուրդ են տալիս կարդալ, չնայած կա մի հանգամանք, գիրքը իրենով ոչինչ է, կարդացողն է կարևոր, հիմա այդ մարդակնց գլխում ինչ կարևոր պրոցեսներ են տեղի ունեցել գիրքը կարդալիս, չգիտեմ, բայց իրենց համար կարևոր են եղել փաստորեն ․․․   Դբա Լավը ։)

Իզվեդնիկ․ հեթանոսական ՀՏՀ

Էս տեքստն էի կարդում, ահագին հետաքրքրիր էր, փաստորեն ռուս նեոհեթանոսները նախ շատ բազմազան են, հետո առանձնապես ագրեսիվ չէն, նաև եթե նույնսիկ հեթանոսության ոչ մի նշույլ անգամ մնացած չլիներ, իրենք մեկ է, կկարողանային վերստեղծել հեթանոսությունը իրենց լեզվի, երաժշտության, ազգային տոների և հեքիաթների հաշվին․․․ իրականում երևի բոլոր նեոհեթանոսական շարժումներն էլ նույնն են անում։ Դբա Լավը ։)

Վորդպրես֊ում FS_METHOD direct

Եթե փլագինները լոկալ մեքենայի վրա չեն տեղադրվում , ու առաջարկում է ftp-ի տվյալներ տալ, ապա կարելի է ֆայլերի բեռնումնման կարգավորումը փոխել, wp-config.php ֆայլում։ define('FS_METHOD','direct'); wp-config.php ֆայլի մասին կարող եք ավելին տեսնել այս հղումով։ Դբա Լավը ։)