Ինչպես միշտ սկզբում արագ տեղեկություններ
Վայր։ Տափի վանք֊ամրոց, Ուրծ բնակատեղի, Ուրծ ամրոց (Ուրցաձոր, Լանջահովիտ)
Ամսաթիվ։ Մարտի 12 , 2017թ
Մասնակիցներ։ Ճանապարհորդ արշավախումբ
Տափի վանք-ամրոցը
Ըստ տեղացիների լեգենդների այս վանք֊ամրոցի կառուցումը կապված է Գևորգ Մարզպետունու հետ, սակայն ինչպես պատմում էր Դավիթը, դա ուղակի լեգենդ է։ Գևորգ Մարզպետունի անունով մարդ գոյություն չի ունեցել։
Տարածքում որոշ ժամանակ ապրել են թուրքեր, նույնիսկ գերեզմանոց կար։ Բայց դա հեչ, ավելի լավ է նայենք ամրոցի նկարները ․․․ Գերեզմանոցը գուցե մի այլ առիթով ցույց կտամ։
Տապի վանք ամրոցից արշավեցինք դեպի հին Ուրծ բնակատեղին։ Մի քանի կադր ճանապարհից, հատկապես հավանում եմ այս խրտվիլակը և հաջորդող աստիճաններով նկարը։
Ուրծ բնակատեղի և ամրոց
Վերջ ի վերջո բարձրացել ենք այ այն ժայռի գլուխը, որտեղ նույնպես ամրոցի մնացորդներ կան։ Սակայն մինջև հասնելը ․․․
Մի քանի նկար էլ գագաթից։
Իրականում այս լուսանկարը չի արտացոլում այն զգացողությունները որոնք զգում ես գագաթին , բայց ամեն դեպքում մի քիչ տպավորությունը փոխանցում է։
Հաջորդ նկարի անունը մետաստաբիլույթուն եմ դրել։ Հետաքրքի՞ր է քանի հազար կամ միլիոն տարի է այս քարը այս վիճակում գտնվում։
Իջնելիս տեղի պահապանները ասեցին որ բեզուարյան այծեր կան, որոնց մենք հավանաբար վախեցրել ենք մեր ձայներով, իրականում եթե նույնսիկ իմանաինք որ այծեր կան ու կվախենան, դժվար կլիներ անձայն իջնել, որովհետև շատ էինք։ Այս նկարի վրա երևի 1 քարրորդն է միայն։
Ծառեր ֊ Սարեր
Մի երկու նկար էլ խառը տարբեր մասերում նկարածներից։
Տենց, վերջում էլ ես
ՀԳ։ Այս անգամ փորձեցի լոնգռիդինգանման գրառում անել, տեսնենք ինչպես կստացվի, եթե լավ լինի ու հավանեք նոր ֆորմատը գուցե, բլոգի բոլոր հետագա գրառումները նույն ֆորմատով անեմ։
ՀԳ1։ լուսանկարների մեծ մասը բանի պիտանի չէն։ Համեմատաբար նոր մեխանիկական օբյեկտիվ ունեմ, որի լեզուն դեռ չէմ հասկանում։
ՀԳ։2 Մնացեք կապի մեջ
Դբա Լավը ։)