Տառատեսակային Տառուսույց

Ուրեմն Արամազդը հայերեն տառերի մեծ մասը գիտի, սակայն դժվարանում է տարբեր տառատեսակներով տեքստեր կարդալ։ Սա առաջին դիտարկումս էր, հետո ոչ շատ ինտնսիվ, ֆոնային ռեժիմում մտածում էի, թե ի՞նչն է պատճառը։ Հավանաբար դա բացատրվում է ընկալման և ուսուցման հոգեբանությամբ։ Երբ երեխաները նոր են սովորում տառերը այդ տառերը միայն ֆորմա են իրենց համար։ Մանկական գրքերում և այբենարաններում որոշակի տառատեսակներ են օգտագործվում, իսկ եթե վալդորֆյան համակարգով են սովորում, ապա տառատեսակի հասկացություն  ընդանհրապես չկա․ երեխաները նկարում են տառերը։ Տառը այս փուլում իրենից ներկայացնում է կերպար կամ պատկեր, բայց դեռ սիմվոլ չի դառնում, իսկ մեր աշխարհը բավականին ագրեսիվորեն օգտագործում է բազմաթիվ տառատեսակներ։ Բազմաթիվ և երբեմն իրար ոչ այդքան նման տառատեսակներ։ Կա մի անցումային փուլ, երբ երեխաները արդեն որոշակի տառատեսակներով ճանաչում են տառերը, սակայն դեռ ոչ բոլոր տառատեսակներով գրվածներն են ասոցիացնում իրենց իմացածների հետ։ Եթե Պիաժեի տերմինոլոգիան օգտագործենք, ապա երեխաները որոշ տառատեսակների համար արդեն ասիմիլացրել են գիտելիքը, իսկ մյուս տառատեսակների համար դեռևս գտնվում են ակումուլացման փուլում։ Սա շատ