Առաջին գրքի մասին

Մի հատ բանակային պատմություն պիտի պատմեմ։ Ուրեմն երբ դեռ ուսումնական գումարտակում էի, ահագին հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացա, կայֆ միջավայր էր, ահագին զարգացած տղեք կային ու երեկոները ինչի մասին ասես, որ չէինք զրուցում, հավես էր։ Ինչ որ մի պահից սկսած զորամասում ահագին գիրք հայտնվեց, շատերը տնից գրքեր էին ուզել ու կարդում էինք ու կիսվում իրար հետ, ամեն գիրքը չգիտեմ քանի հոգու ձեռքով էր անցնում, տենց թափառող լուսատուներ էին դառել գրքերը։ Բագրատը, մի շատ կայֆ գիրք էր բերել, որը կարելի է ասել, ինֆորմացիոն տեխնոլոգիաներին վերաբերվող իմ առաջին գիրքն էր, դպրոցական տարիներին ու ինստիտուտում կարդացածներս չեմ հաշվում, դրանք ավելի փոքր ազդեցություն ունեին, ու ավելի կիրառական էին, ոչ մի ֆունդամենտալ բան չկար դրանց մեջ։ Բայց սա լրիվ ուրիշ գիրք էր։ Սա ամեն բան դնում է իր տեղը։ Հետո կատակում էին տղեքը, թե․ «ֆիզիկ ես, ծրագրավորող պիտի դառնաս այդ գրքից հետո», ասում էին․ «երբ դառնաս աշխարահռչակ դեմք, կպատմես, որ առաջին գիրքդ եղել է Չարլզ Պետցոլդի