Խճճված անարխիզմի մասին

“Գյոդել, Էշեր, Բախ” գիրքի բազմաթիվ արգասավոր մտքերից մեկը «Խճճված Հիերարխիաներ»֊ի գաղափարն էր, հետաքրքրիր էր դրան նայել անարխիզմի կոնտեքստում։ Ուրեմն   Հոֆսթադերը ասում է, որ կան այնպիսի հիերարխիկ համակարգեր, որոնցում ավելի բարձր մակարդակները կարող են գալ ու միանալ ցածր մակարդակների հետ, խճճվել իրար հետ։ Այնպես, որ որոշ դեպքերում անհասկանալի է, տվյալ օբյեկտը պատկանում է բարձր, թե ցածր մակարդակին, թե միաժամանակ երկուսին էլ։ Հիմա դժվարանում եմ ճշգրիտ ձևակերպել, բայց ինչ որ մի ինտուիտիվ զգացում հուշում է ինձ, որ խճճված հիերարխիաները դրանք համակարգի մեջ ապրելով անարխիստ մնալու հնարավորություն պիտի տան։ Ինչ որ իմաստով անարխիզմ պիտի որ գոյություն ունենա միշտ ու ցանկացած համկարգերում, այսինքն ֆորմալորեն կազմված կոշտ հիերարխիան իրական կյանքում գոյություն չունի, դրա փոխարեն կան ցանցային համակարգեր, որոնք ձևանում են, իբր  հիերարխիաներ են։ Ասածս այն է, որ կարելի է գտնել մի այնպիսի դիտակետ որտեղից առանձին տարրերից կազմված բրգաձև կառուցվածքը կարող է ընկալվել որպես ցանց։ Կարելի է գտնել որևէ պրոեկցիա ․․․․ և հակառակը ցանցը կարող է

[Գիրք] «Գյոդել, Էշեր, Բախ»֊ից MIU համակարգի մասին

Հոֆստադերը առաջարկում է մի հետաքրքիր խաղ խաղալ։ Նա նկարագրում է մի ֆորմալ համակարգ, որում ունենք տողեր և այդ տողերի հիման վրա նոր տողեր գեներացնելու կանոններ։ Սկզբնական տողը MI տողն է, նոր տողերի գեներացման կանոններն են` Եթե տողը ավարտվում է I նշանով, ապա կարելի է տողին ավելացնել U նշանը M նշանից հետո տեղադրված տողը կարելի է կրկնապատկել III -ը կարելի է փոխարինել U նշանով կարելի է ջնջել UU֊ն Օրինակներ ըստ կանոնների MI -> MIU (ըստ կանոն 1֊ի) MIU->MIUIU (ըստ կանոն 2֊ի) MUIIIU->MUUU (ըստ կանոն 3֊ի) MUUU -> MU (ըստ կանոն 4֊ի) Խնդիր, կիրառելով համակարգի կանոնները MI տողից ստանալ MU տողը։ Մեկնաբանություն Այս խաղ֊խնդիր֊վարժությունը ահագին հետաքրքիր բաներ է «պատմում» մարդկային մտածողության մասին, սակայն այդ պատմածները կարելի է «լսել» միայն խնդիրը լուծելիս։ Առաջարկում եմ փորձել լուծել այն, նախապես չորոնելով պատասխանաը համացանցում, որովհետև պատասխանը իմանալը ձեզ ոչինչ չի սովորեցնի, իսկ խաղը խաղալը կարող է օգնել ինքնաբացահայտումներին։ Դբա Լավը ։)