Մարտիկի, հողագործի ու տանուտերի մասին

Ուրեմն մի ընկեր ունեմ ՝ Դերվիշ Դավոն, մի անգամ սենց բան էր ասում, որ իր ճանաչած հետաքրիր մարդկանց մեծ մասը զբաղվել է արևելյան որևէ մարտարվեստով: Սա որպես նախաբան, շարունակությունը կարդացեք ստորև:

Հանուն և Ընդդեմ

Պայքարի երկու հոգեվիճակ կա, «ընդդեմ» և «հանուն»: Ու սրանց մեջ սկզբունքային տարբերություն կա: Երբ մարդ պայքարում է «ընդդեմ», նա ունենում է թշնամի, իսկ «հանուն» պայքարողը ունի հակառակորդ: Թշնամու հետ ոչ մի կոմպրոմիս չի ստացվում, իսկ հակառակորդի հետ հնարավոր է և ստացվի: Մի ուստա կար, անունը՝