Էմանուիլ Սվեդենբորգ․ Հրեշտակների, հոգիների աշխարհի և դժոխքի մասին

Շատ անսպասելիորեն, այս գիրքը ոչ թե հրեշատկների, հոգիների և դժոխքի մասին էր, այլ ֆրակտալների, տարօրինակ ատրակտորների, խորքային հոգեբանության, քվանտային վիճակների ու նաև շատ զիլ հոգևոր (փսիխոդելիկ) փորձի մասին։ Հետաքրքիր է, որ նման գաղափարները, հատկապես քվանտային հոգեբանական վիճակներին վերաբերող, հեչ նոր չեն, ֆիզիկայի հետ չեն եկել ու մտել հոգեբանություն։ Իրականում դրանք միստիկների և ոգետեսների ապրումներում եղել են միշտ։ Սակայն մի տեսակ լուսանցքում։

Համագործակցելով քնող նեյրոնային ցանցի հետ

Ուրեմն գուգլենք ստեղծել ու պարապացրել են նոյրոնային ցանց, որը փորձում է երազներ կամ հալյուցինացիաներ «տեսնել»՝ փսիխոդելիկ փորձ «ստանալ»։ Այդ ցանցի հիմքի վրա մի առցանց խախալիք կա, որով անց եմ կացրել իմ որոշ լուսանկարները, շատ հետաքրքրիր էֆեկտներ են ի հայտ գալիս, որոնց մի մասի մեկնաբանությունը դեռևս միայն ինտուիտիվ եմ զգում, դեռ չէմ կարող հստակորեն մեկնաբանել այդ զգացողություններս։ Բայց լավ ․․․ թող այս գրառումը հենց այդ մեկնաբանության փորձը լինի։ Խաղալիքը հնարավորություն է տալիս ցանկացած քանակի իտերացիաներով անցկացնել նկարները։ Որոշ նկարներ անց եմ կացրել ավելի շատ իտերացիաներով, որոշները՝ քիչ, կողմնորոշվել եմ սուբյեկտիվորեն։ Միջանկյալ վիճակները նույնպես պահպանել եմ, դրանք նույպես շատ հետաքրքիր են։ Բոլոր մշակումներից պատրաստել եմ անիմացված գիֆեր, որպիսի իտերացիա առ իտերացիա փոփոխությունները երևան։ Ծանր են, եթե կապը թույլ է, մի քիչ սպասեք, թողեք էջը ամբողջապես ներբեռնվի։ Գնացինք ․․․ Ուշադրություն դարձրեք, որ հաջորդ անիմացիայի առաջին իտերացիայում հայտնվում են որոշ արտեֆակտներ, որոնք հաջորդներում անհայտանում են։     Այս մեկը շատ ուրախ է իր տրամադրությամբ, ու հետաքրքիր են