Պատմություն մեծ֊մեծ ֆայլերի մասին

Առավոտյան զանգում են, բա, կայքը չի բացում, չենք կարում նկար վերբեռնել, առաջին էջում ոչինչ չի բերում ու այդպիսի տարօրինակ բաներ։ Առաջին կասկածս wordpress-ի քեշ փլագինն էր, քեշերը ջնջեցի, ոչ մի օգուտ, հետո ջնջեցի փլագինը, .htaccess – մեջ փլագինի կողմից ավելացված տողերը, մի քանի ֆայեր, որոնք փլագինը ավելացնում է։ Ոչ մի օգուտ, սասափելի բեռնվածություն, ինչ որ կախված sql հացումներ, իսկ իրականում ընդամենը մի քանի հոգի էին այդ պահին նայում կայքը։ Մեկ էլ դրանից հետո տվեց database connection error, այ քեզ բան, մտածում եմ, ի՞նչ է կատարվում, փորձում եմ անել service mysql restart Ասում ա ERROR: The partition with /var/lib/mysql is too full!