!!! Ուշադրություն !!! Այս էջի բովանդակությունը այս պահին ակտուալ չէ։
Ծրագրավորման այս դասընթացը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ վեբ տեխնոլոգիաներին։ Դասընթացը հաջողությամբ ավարտող ուսանողները կունենան junior web developer֊ի հաստիքին համապատասխանող գիտելիքներ։ Դասընթացը կազմված է երեք փուլից։ Դասընթացի առանձնահատկությունը բոլոր թեմաների պրակտիկ մշակումն է, դասախոսության միջոցով տրվելու են անհրաժեշտ գիտելիքները , ապա կատարվելու են պրակտիկ աշխատանքներ։ Փուլերի կրճատ նկարագրությունը կարդացեք ստորև։
Դասընթացը տեղի է ունենալու Վանաձոր քաղաքում, առաջին փուլի մեկնարկը տրվելու է հունվարի 15֊ին։
Հավելյալ տեղեկությունների համար
1․ Փուլ առաջին
Ժամկետներ՝ 50 ժամ, շաբաթական 2 հանդիպում 3֊ական ժամով, երեկոյան ժամերին (18։30-ից սկսած)
Անհրաժեշտ նախնական գիտելիքներ՝ մաթեմատիկայի, անգլերենի (կամ ռուսերենի) տարրական իմացությունը ցանկալի է։
Մասնակցության վճարը՝ …։
Դասավանդվող տեխնոլոգիաներ
- HTML
- CSS
- էջատում
- Javascript(և AJAX)
- Jquery
2․ Փուլ երկրորդ
Ժամկետներ՝ 60 ժամ, շաբաթական 2 հանդիպում 3֊ական ժամով։
Անհրաժեշտ նախնական գիտելիքներ՝ HTML, CSS, Javascript-ի իմացություն։
Մասնակցության վճարը՝ … դ․ ։
Տեխնոլոգիաներ
- PHP
- MySQL
3. Փուլ երրորդ
Ժամկետներ՝ շաբաթական 2 հանդիպում 2֊ական ժամով։
Անհրաժեշտ նախնական գիտելիքներ՝ HTML, CSS, Javascript(JQuery), PHP, MySQL։
Մասնակցության վճարը՝ ..․ ։
Տեխնոլոգիաներ՝ Ծրագրավորում wordpress համակարգում։
- WordPress֊ի կառավարում
- Ծրագրավորում WordPress համակարգում
Դասընթացավարի մասին
Ես Արտակ Կոլյանն եմ, ունեմ ծրագրավորման 8 տարվա փորձ, հիմնականում զբաղվել եմ վեբ ծրագրավորմամբ, նաև 2 տարուց ավել դասավանդել եմ վեբ տեխնոլոգիաներ Երևանում, Գյումրիում և Սիսիանում։ Ծրագրավորմանը նվիրված մի շարք հոդվածների և թարգմանությունների հեղինակ եմ , հետաքրքրվում եմ մանկավարժությամբ, հատկապես ծրագրավորման դասավանդման էֆֆեկտիվությունը բարձրացնող մեթոդներով։
Մասնակցել եմ Արտակի դասավանդած վեբ ծրագրավորման դասընթացի առաջին փուլին։ Դասընթացի կարևոր հատկանիշը արագությունն ու ինտենսիվությունն է։ Կարճ ժամանակի ընթացքում ստացել ենք շատ օգտակար ինֆորմացիա, որն ամրապնդվել է տարբեր վարժությունների ու քննարկումների միջոցով։ Այս դասընթացը լավ սկիզբ է սկսնակների համար։
Ես անցել եմ Վեբ֊ծրագրավորման 2 փուլ։ Ինձ դասավանդել է Արտակ Կոլյանը։ Կարող եմ ասել, որ Արտակը ծրագրավորման լեզվուն ուսուցանելուց բացի, կարողնաում է այնպես դասավանդել, որ դու կարողանաս դառնալ իսկական ծրագրավորող, այսինքն նա առաջ է դնում բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծելով դու կարողանում ես ինքնուրույնություն ձեռք բերել, որը իմ կարծիքով ամենակարևորն հանգամանքներից մեկն է։
Կոլյանը մեր հրավերով մեր կազմակերպությունում կարդացել է “ՎԵԲ” տեխնոլոգիաների մասին դասընթացներ: Ուսանողները անչափ գոհ են մնացել թե դասընթացի ընթացքից և թե արդյունքներից: Դասախոսի մասին կարող եմ ասել, որ նա չի կենտրոնանում միայն դասընթացի ծրագրում ներառված թեմաների վրա, այլ աշխատում է ուսանողին փոխանցել մաքսիմալ հնարավոր տեղեկությունները, նյութը ավելի հասկանալի դարձնելու համար:
Խորհուրդ եմ տալիս մասնակցել Կոլյանի դասերին, “ՎԵԲ”-ի մասին խորը գաղափար կազմելու համար:
Ուրախանում եմ երբ տեսնում եմ մեր ոլորտում կան Արտակի նման մասնագետներ, ովքեր բացի գումար վաստակելուց իրենց համար առաջնային են համարում նաև ուսուցանելը մեր երիտասարդներին։Միշտ պրպտում է ոլորտը՝ առավելը իմանալու համար, և մշակում մեթոդներ ավելի դյուրին և հասանելի դարձնելու ոլորտին պատկանող ինֆորմացիան բոլորի համար։Ողջունում եմ Արտակ ջան, Աստված թող ի կատար ածի քո նպատակները։
Վեբ ծրագրավորում սովորելու համար շատ մեծ դեր ունի դասախոսի մոտեցումը նյութին և ճիշտ խոսքը: Որքան հասկանալի և մատչելի է լինում դասընթացի նյութը և դասավանդման ձևը, այնքան ավելի հեշտ է հասկանալ քեզնից պահանջվող աշխատանքի բնույթը և գտնել խնդրի ճիշտ լուծումը:
Ես ուսանելով Արտակ Կոլյանի մոտ, որպես սկսնակ , շատ կարճ ժամանակահատվածում ծանոթացա ոչ միայն վեբ ծրագրավորման առաջադրած խնդիրներին, այլ նաև ստացա շատ ավելի ինֆորմացիա, որը հետագայում կարողացա կիրառել վեբ ծրագրավորման խնդիրների լուծման մեջ:
Շատ ուրախ եմ, որ սովորել եմ Արտակ Կոլյանի պես մարդու մոտ… Մարդ ում խոսքը հասկանալի է առաջին անգամից և օգտակար ամեն քայլ կատարելուց…
Բախտ եմ ունեցել մասնակցել Արտակի դասընթացին Գյումրիում։ Շատ մատչելի և դյուրին ըմբռնելի դասավանդում էր սկսնակներիս համար։ Արտակ ջան հիմա լավ մասնագետներից քչերն են վերցնում ուսուցանելու պատասխանատու գործընթացը։ Շնորհակալություն Ձեր լավ ու կարևոր գործի համար։
Վեբ ծրագրավորում զրոյից սկսել եմ ուսանել Արտակ Կոլյանի մոտ: Շատ կարևոր է սկսնակների համար ունենալ այդպիսի դասախոս ինչպիսին Արտակն է: Բացի այն, որ նա գերազանց տիրապետում է ծրագրավորման լեզուներին, նյութը մատչելի կերպով կարողանում է փոխանցել ուսանողներին, կիրառում է հետաքրքիր մեթոդներ դասապրոցեսի ընթացքում, հոգատար վերաբերմունք է ցույց տալիս յուրաքանչյուր սովորողին, այլ նաև յուրահատուկ կերպով կարողանում է մոտիվացնել բոլոր ուսանողներին՝ մտնելու ծրագրավորման աշխարհ: Ավարտելուց հետո էլ, Արտակը շարունակում է ուղարկել հետաքրքիր, օգտակար նյութեր ծրագրավորման վերաբերյալ… Երանի Արտակի նման մասնագետներ շատ ունենայինք մեր կրթական հաստատություններում:
Շատ լավ մասնագետ՝ Ա․Կոլյանի կողմից պարզ և արդյունավետ մշակված ծրագիր և խնդիրների ցանկը , որը ներառված են դասընթացի մեջ , թույլ կտան Ձեզ պրակտիկորեն յուրացնել նյութը։ Լինելով շատ ուշադիր և համբերատար մասնագետ Ա․Կոլյանը կարողանում է անհատական մոտեցում ցուցաբերել և լավ արդյունքներ գրանցել նույնիսկ նախնական գիտելիքների ցածր մակարդակ ունեցող ուսանողների հետ ։
Արտակին ճանաչում եմ էսպիսի դասընթացներից մեկից: Ուրախ եմ, որ հենց Արտակն է ինձ դասավանդել: Դասերը հետաքրքիր են անցնում ու հագեցած, նյութը մատչելի է մատուցում: Ցուցաբերում է անհատական մոտեցում, բոլոր մասնակիցների նկատմամբ շատ ուշադիր է: Հարցերին պատասխանում է այնպես, որ ոչ մի անհասկանալի բան չմնա, տնային առաջադրանքների մեթոդն էլ շատ հետաքրքիր է: Լավ մասնագետ դառնալու համար ամենակարևոր կետերից մեկը լավ ուսուցիչ ունենալն է:
Լինելով Արտակի սանը՝ կասեմ գոհ եմ շատ, բացի մասնագիտական հմտություները սովորեցնեղից Արտակը եղելա մեզ նաև ավագ ընկեր։ Պոզետիվ ու անմիջական դասախոս, ում կարելիա վստահել մեր թանկագին ժամանակը։
Ես եղել եմ Արտակի ուսանողներից Գյումրիում, շատ լավ դասախոս ինչպես նաև լավ ընկեր, ով պատրաստ է օգնել ցանկացաց հարցում։ Շնորհակալ եմ Արտակ ջան քո տված գիտելիքների համար, նաև շնորհակալություն որ ցանկանում եք շատ արդիական գիտելիքները փոխանցել այլ սերունդների 🙂
Բարեւ Ձեզ, Արտակ։
Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք դասընթացները հասանելի կլինեն առցանց՝ նրանց համար, ովքեր հնարավորություն չեն ունենա ֆիզիկապես մասնակցելու։
շնորհակալություն հարցի համար, ճիշտն ասած դեռ չէմ մտածել դրա մասին, բայց հնարավոր է որ լինի հնարավորություն
Մասնակցել եմ Արտակի դասավանդած վեբ ծրագրավորման դասընթացի առաջին փուլին։ Դասընթացի դրական կողմերից կարող եմ նշել դասավանդվող նյութի բավարար քանակը, լրացուցիչ բազմաթիվ աղբյուրների տրամադրումը, խոսքի մատչելիությունը և հասանելիությունը, թեմատիկ վարժությունների և ինքնուրույն առաջադրանքների բավարար քանակության և բարդության աստրճանաբար հերթախոխության ճիշտ համադրումը: Ստացված գիրելիքները ինձ լիովին թույլ են տվել սկսել և ինքնուրույն շարունակել ուսումս, այն հաջողությամբ համադրելուվ պրակտիկ աշխատանքի հետ: Դե իսկ Արտակի մանկավարժական և անձնական որակների մասին ասեմ որ, շնորհիվ իր աշխատանքային փորցի, գիտելիքների և մանկավարժական ստաժի դասապրոցեսը անցնում է անմիջական և անկաշկանդ մթնոլորտում, յուրաքանչյուր սովորողի ցուցաբերվում է տարբերակված մոտեցում, քննարկվում են բոլոր անհասկանալի հարցերը:
Ես մասնակցել եմ Արտակի Վեբ-ծրագրավորման դասընթացների երկրորդ փուլին: Իրապես օգտվել եմ այդ դասընթացներից և ինձ օգնել է, որ առաջադիմեմ իմ աշխատանքի մեջ: Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել Արտակին, ում դասընթացները անցնում էր շատ ընկերական և դրական միջավայրում:
Արտակ Կոլյանը եղել է իմ Վեբ Ծրագրավորման դասախոսը։ Շատ կարճ ժամանակահատվածում նա ծրագրավորման շատ մեծ հիմքեր է դրել իմ մեջ։ Բացի լեզուներ ու տեխնոլոգիաներ սովորեցնելուց, տարբեր գործիքների և հմտությունների ծանոթացնելուց, Արտակը սովորեցնում է մտածել ինչպես ծրագրավորող, ընկալել խնդիրներ և հնարավորինս օպտիմալ լուծումներ առաջարկել, որը, իմ կարծիքով, ամենակարևորն է։ Նրա տված գիտելիքները ինձ հետագայում շատ են օգնել արտերկրում ուսումս շարունակելու և աշխատելու հարցում։ Բացի դասախոսություններից, Արտակի հետ միշտ հետաքրքիր է խոսել ամենատարբեր թեմաներից։ Կարևոր խորհուրդ՝ անպայման բաժանորդագրվեք նրա բլոգում, լիքը բան կսովորեք 🙂
Ես Արտակի մոտ անցել եմ Վեբ-ծրագրավորման դասընթացների 2 փուլ, այդ դասընթացները ինձ շատ օգնեցին ավելի խորը ուսումնասիրել ծրագրավորումը և դառնալ մասնագետ։
Այժմ ես աշխատում եմ արդեն որպես Վեբ-ծրագրավորող , ինչի համար ցանկանում եմ շնորհակալությեւն հայտնել Արտակին։
Ինձ թվում ա էս նյութի մեջ պետք ա նշվեր, որ էդ վարձի փողը շատ արագ հետո հետ կբերվի, գիտելիքին տիրապետելու դեպքում։ Էնպես որ ես էլ կգամ էդ դասերին ։)
Մասնակցել եմ Արտակ Կոլյանի կողմից անցկացրած վեբ ծրագրավորման դասընթացներին, փորձառու և հմուտ մասնագետ է: Դասընթացները վարում է կազմակերպված եւ արդյունավետ: Ձեռք բերված հմտություններս միշտ կիրառում եմ աշխատանքիս մեջ:
Շատ շնորհակալ եմ նման բարձրակարգ դասընթաց անցկացնելու համար:
Որպես ուսանող ինքս խուրհուրդ կտաի մասնակցել Արտակ Կոլյանի դասընթացներին: Եղել եմ նրա ուսանողներց և ներկայումս ստացած գիտելիքներիս համար մեծ դեր ունի Արտակը: Համոզված եմ, որ այս դասընթացն էլ է անցնելու բարձր մակարդակով…
Արտակ ջան վստահ եմ, որ հաջողությամբ կկարողանաս խելացի մասնագետներ պատրաստել, ովքեր տեղ կգտնեն ծրագրավորման ներկայիս մրցունակ աշխատաշուկայում:
Արտակը, ով իմ վեբ- ծրագրավորման դասախոսն է եղել և ում հետ ես ծանոթացել եմ ԳՏՏԿ-ում (Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոն), խելացի ու բանիմաց մասնագետ է: Բացի նրանից, որ կարողանում է ճիշտ մատուցել, ճիշտ բացատրել նաև սովորեցնում է ծրագրավորղի մտածելակերպ ձեռք բերել: Ես վստահ եմ, որ մարդիկ ովքեր դիմեն դասընթացներին գոհ ու գիտելիքների մեծ պաշարով կհեռանան, դրա հետ զուգահեռ լավ ուսանողներին հաստատ հնարավորություն կընձեռվի իր գիտելիքները փորձել իր աշխատանքում:
Արտակ Կոլյանն ինձ դասավանդել է ՎԵԲ տեխնոլոգիաներ, և ես անչափ գոհ եմ նրա դասավանդման մեթոդներից: Շատ խելացի մասնագետ է և ունի մատուցման յուրովի, մատչելի ձև, հարգանքի արժանի դասախոս և մարդ: Համոզված եմ, այն մարդիկ ովքեր սովորեն նրա մոտ, ապա աշխատասիրություն ունենոլու դեպքում կհասնեն մեծ հաջողությունների:
Ես նույնպես Արտակ Կոլյանի աշակերտն եմ եղել, մասնակցել եմ առաջին փուլին, իմ դեպքում ամենակարևորը նշեմ, որ մասնագիտությունս ծրագրավորման հետ ընդհանրապես կապ չունի ու զրոյից սկսել եմ սովորել և ստացվել է շնրհիվ դասավանդման տեխնիկայի: Շատ շնորհակալ եմ :))
Արտակ ջան, դու շատ լավ դասատու ես, ու ամենա կարևորը լավ մարդ ես, դու դասավանդելես ինձ ու հիմք դրել իմ հաջողություններին ծրագրավորման մեջ:
Քաղաք Սիսիանում մասնակցել եմ Արտակի Վեբ ծրագրավորման դասընթացներին և ձեռք եմ բերել հիանալի փորձ․ Ինտենսիվ գիտելիքներ ստանալու համար խորհուրդ կտամ մասնակցել նրա դասերին։
Մոտ 2 տարի առաջ Արտակի մոտ սովորել եմ Վեբ-Ծրագրավորում։ Չնայած նրան, որ մեր դասընթացները հիմանկանում online են եղել, դասընթացները շատ հետաքրքիր եւ արդյունավետ են անցել, շատ բան եմ սովորել նրանից և շատ շնորհակալ եմ Արտակ ջան։ Եվ շատ ուրախ եմ, որ մեր Վանաձորցի երիտասրդները արդեն ունեն հնարավորություն մասնակցելու այդ դասընթացներին։
Խորհուրդ կտամ բոլորին այցելել, ամենաարդիական մասնագիտություննա ծրագրավորումը