Ինֆորմացիոն անվտանգություն Օնո ռոբոտի հետ

Ինչպե՞ս լինել պաշտպանված և անանուն տեղեկատվական այս դարում, ի՞նչպես օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները անհրաժեշտից ավելի չափով չհրապարակելով ձեր անձնական տվյալները: Ի՞նչպես անել , որ ձեր անձնական նամակագրությունը կամ այլ օնլայն գործունեությունը հանկարծ չդառնա հանրային: Այս դարում բոլորը՝ սկսած մեծ ու փոքր ֆինանսական կորպորացիաներից մինջև պետությունները ու գաղտնի ծառայությունները, ինչպես նաև հանցագործ աշխարհը որսում է տեղեկություններ, այդ տեղեկությունները և վաճառվում են, և գնվում: Դա կարող է լինել վիճակագրության ձևով, կարող է նաև կենտրոնացած լինել մեկ անձի կամ վիրտուալ համայնքի կյանքի ու գործունեության վրա: Ւնչևէ, ինչպես ասել էր մի մարդ՝ «Դուք նրանց հաճախորդը չեք, դուք նրանց ապրանքն եք»: Ինկատի ունենալով ինտերնետային բիզնեսով զբաղվող ցանկացած կապի մատակարար, սոցիալական ցանց կամ էլ այլ օնլայն ծառայություն:

Tactical Technology Collective հասարակական կազմակերպությունը զբաղվում է անվտանգության և անանունության հիմնարար սկզբունքների մասին գիտելիքների տարածմամբ: Նրանց կողմից նկարահանվել է մի անիմացիոն ֆիլմ, որը դիտելու ընթացքում նույնիսկ տեղեկատվական տեխնոլոգիաներից շատ հեռու մարդիկ կարող են միանգամից ըմբռնել տեխնոլոգիական անվտանգության էությունը և սկզբունքները: Ֆիլմաշարը ընդհանուր առմամբ նախատեսված է ակտիվիստների համար, սակայն քննարկվող խնդիրները վերաբերվում են բոլորիս:

Մենք նախաձեռնել ենք ու արդեն թարգմանել ենք 5 մասից կազմված, Օնո-ռոբոտի տեխնոլոգիական արկածների մասին ֆիլմը:  Մենք ասելով ինկատի ունեմ ինձ, Աչ Պետրոսյանին ու Եվաին:

Թարգմանությունը ենթատողերի ձևով է արված:  Ֆիլմի դիտումը սկսելուց առաջ, choose language դաշտում ընտրեք հայերեն (Armenian):

1.Հեռախոսներ, անվտանգությունը հեռախոսների և խելախոսների օգտագործման ժամանակ

2.Անվտանգ մուտք ինտերնետ հասարակական վայրերից (ակումբներ, ձրի WiFi …)

3.Անվտանգությունը էլ.փոստ օգտագործելիս, կամ ինչպե՞ս անել, որ ձեր էլ.նամակները չկարդան

4.Արգելափակված նյութերի անվտանգ և անանուն օգտագործում

4.Գաղտնաբառեր, տեղեկատվության ծածկագրում, անվտանգության կանոնների ստուգման ցուցակ

 

Տեքստը հայերեն, թարգմանությունը բարելավել ցանկացողների համար

Վերջում տեղադրում եմ նաև թարգմանության տեքստերը: Սա այն մարդկանց համար է, ովքեր կցանկանան լավացնել թարգմանությունը, կարող եք գրել մեկանբանությունների մեջ, թե որ մասը կարելի է փոխել և ինչպես:

Մաս 1

Գոյատևումը Թվային Դարում Թվային անվտանգության մասին պատմություններ Tactical Tech-ի կողմից: Նախատեսված է Ինֆո-Ակտիվիստների համար: կորպորացիա.gov Սա հիվանդ գիտնականների կողմից ստեղծված ռոբոտի մասին մի փոքրիկ պատմություն է: Նրանք ցանկանում էին ստեղծել գերխելացի մի սարքավորում, որը կօգներ նրանց հետևել, թե ինչ տեղեկություններ են ստեղծվում ու տարածվում այն մարդկանց կողմից , ովքեր օգտվում են ցանցից, մոբայլ հեռախոսներից և այլ թվային սարքերից Ստացված տվյալները 100% են Նրանք չգիտեին, որ այն, ինչ իրենց պատկերացմամբ անսարք մեքենա էր ու կոտրված սարք, դարձավ պատահական հերոս : Տեխնոլոգիան երբեք բարի կամ չար չէ: Անմեղ նպատակների համար ստեղծված իրերը կարող են օգտագործվել որպես չարիք, և չար նպատակներով ստեղծված իրերը կարող են բարիք ստեղծել: Նոր տեխնոլոգիաների աշխարհում, շատ կարևոր է իմանալ, թե ո՞ր տեխնոլոգիաներին կարող ես վստահել: Թվային աշխարհում գոյատևելու համար մենք պիտի սովորենք դրա ճանապարհները: Մենք կանենք դա՝ հետևելով Օնոի արկածներն, հետազոտելով թաքնված աշխարհը: Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր կոմունիկացիաները կապում են մեզ բոլորիս: Տեղեկատվությունը ամենուրեք է: Դա կարող է լավ լինել բոլորիս համար, կարող է նաև վատ լինել: – Ե՞րբ կարող եմ քեզ տեսնել: -Գիտեմ, գիտեմ : – Ես կբերեմ նրանց, երբ կգամ: – Ի՞՜, իսկ եթե որևէ մեկը մեզ գտնի – Մի անհանգստացիր, ոչ ոք չի իմանա: – Ես գտա նրանց տեղը, հետևեք նրանց: Սակայն սա միակ կապի միջոցը չէ, որը կարելի այսօր է լսել: Հսկել, հետևել : Ստեղնի մեկ հպումով մենք կարող ենք վերադառնալ անցյալ և հայտնաբերել այն գաղտնիքները, որոնք քո կարծիքով կորսված են պատմության մեջ: Եթե դու բավականաչափ զգուշավոր չես, ոչինչ գաղտնիք չի այսօրվա աշխարհում – Ֆայլն ինձ մոտ է: -Արի բոլոր կանանց հավաքենք ցույցի, մենք կտանենք մեր պահանջները կառավարություն -Միայն թե ոչ ոքի չասես , թե փողերը որտեղից են գալիս – Իմ կարծիքով մարդիկ իրավունք ունեն իմանալ Մտածի՛ր, այն ինֆորմացիոն հետքերի մասին, որոնք դու կարող ես թողնել քո հետևից: Ջնջի՛ր բոլոր հեռախոսահամարները: Ջնջի՛ր քո հաղորդագրությունները և պահպանված տվյալները: Հանի՛ր SIM քարտը: Համոզվի՛ր , որ ոչ ոք չի ստանա իրեն չվերաբերող տեղեկատվություն: Համոզված եղիր, դու՞ կառավարում ես քո սարքերը, թե՞ սարքերդ քեզ: Ստացված տվյալներ: Չկան Ցանկացած տեխնոլոգիա օգտագործելուց առաջ իմացիր, թե ինչպես է այն աշխատում: Միայն քո հեռախոսը չի, որ քո գաղտնիքների արտահոսք կարող է առաջացնել: Ժամանակակից աշխարհում մենք երբեք անջատված չենք: Երբեք չգիտես, թե ով և ինչ է գաղտնալսում: Միշտ ջնջիր տեղեկատվությունը տեսախցիկից կամ այլ տեսա-ձայնագրիչներից այն այլ կրիչների վրա պատճենելուց հետո: Ժամանակ հատկացրու քո սարքերի աշխատանքը հասկանալու համար: Թվային աշխարհը տեղեկատվությամբ կիսվելու ու այն տարածելու հնարավորություն է տալիս մեզ ավելի հեշտ քան երբևէ: Սակայն դու պիտի պաշտպանես քեզ անցանկալի տեղեկատվության հրապարակումից : Այնպես որ արի ևս մի անգամ վեր հիշենք հիմնական կանոնները: Միշտ գաղտնաբառ դիր սարքերիդ վրա: Հաճախակի փոխիր գաղտնաբառը, ընտրիր այնպես, որ ոչ ոք չկարողանա այն գուշակել: Պահպանիր միայն կարևոր տեղեկատվություն: Մի պահպանիր զանգերի պատմությունը, մարդկանց իրական անունները կամ տեղակայման մանրամասները: Եթե դու չես օգտագործում սարքավորումը, կամ երբ դու ցույցի ես անջատիր այն, որպիսի քեզ չկարողանան հետևել: Հանիր հիշողության քարտը, հեռախոսը այլ անձանց տալուց առաջ, կամ հեռախոսը դեն գցելուց առաջ: Եթե քո հեռախոսի վրա չկա գաղտնաբառ, պատկերացրու մի պահ, որ մեկը պատճենել է տեղեկատվությունը, կամ տեղադրել է ծրագիր հեռախոսիդ վրա: Համոզվիր, որ դու միշտ գիտես, թե ինչ է պահպանվում սարքիդ մեջ՝ ժամանակային նշումներ տեղեր, հասցեներ պատմություն Որքա՞ն հաղորդագրություն է այն պահպանում: Էլ ո՞վ կա քո լուսանկարների վրա: Քո կողմից լուսանկարներ անելը և համարներ պահպանելը կարող են վարկաբեկել նաև այլ անձանց: Հիշի՛ր, որ SIM քարտի փոփոխությունը քեզ անանուն չի դարձնում: Հեռախոսները սեփական ինքնության համար ունեն նաև: Անհրաժեշտ է փոխել և հեռախոսը և SIM քարտը: Թվային դարը լի է վտանգներով: Սակայն եթե դու գիտակցում ես վտանգի աստիճանը կարող ես վերհսկել քո թողած տեղեկատվական հետքերը: Ու մի մոռացիր, պարտադիր չէ միայնակ դիմակայել այս մարտահրավերներին Կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնել:

Մաս 2

Գոյատևումը Թվային Դարում Թվային անվտանգության մասին պատմություններ Tactical Tech-ի կողմից: Նախատեսված է Ինֆո-Ակտիվիստների համար: Հայտնվել է նոր հերոս այսօրվա աշխարհում կան մարդիկ ովքեր ցանկանում են տեղեկատվություն կորզել ցանկացած աղբյուրից գաղտնալսել ցանկացած հաղորդակցություն և վարկաբեկել ցանկացած մարդու անձնականը: Տվյալները ստացված են: 100% Սակայն ցանկացած տեխնոլոագիա կարելի է ծառայեցնել և՛ ի չարը, և՛ ի բարին: Ու նոր հերոս է հայտնվել չարիքին դիմադրելու ու մարդկանց օգտին գործելու համար: Այն բանից հետո , երբ նրա ստեղծողը նրան դեն նետեց Օնոն ձեռք բերեց տեղեկատվության ետևում գտնվող շերտերը տեսնելու զորություն և որոշեց օգտագործել այն ի բարին: Թաքնված վտանգների աշխարհում , Օնոի արկածները ներկայացվում են , որպես թվային անվտանգության ուղեցույց: Մաս 2: Անվտանգությունը հասարակական վայրերում ինտերնետ օգտագործելիս Շատ մարդիկ չունեն հիմնական ինտերնետ կապ: Ցանցին միանալը միշտ չէ որ հեշտ է մեզ համար: Մեզանից ոմանք օգտվում են ինտերնետից աշխատավայրում որոշները օգտվում են տան կապից Սակայն որոշ տեղերում, մարդիկ տարբեր ճանապարհներ են կրառում ցանցին միանալու համար: Մեզնից շատերը վերջ ի վերջո մտնում են ինտերնետ հասարակական վայրերից Ինտերնետ սրճարաններից կամ ակումբներից որտեղ մենք շրջապատված ենք այլ մարդկանցով, երբ ուղարկումն ենք էլ. հաղորդագրություններ, կամ չաթվում ենք կամ վեբկայքեր ենք նայում: Դուք կարող եք մտածել որ հասարակական վայրերում ինտերնետի օգտագործումը անանուն է և անվտանգությունը ապահոված է ու դուք կարող եք շփվել մարդկանց հետ անվտանգ ու ազատ, դիտել ցանկացած ցանցային բովանդակություն, կամ փոխանակվել գաղտնի կարևոր տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ մուտքը ցանց հասարակական վայրերից բավականին անվտանգ է, ու դուք կարող եք այն օգտագործել: Բայց ոչ միշտ, և ոչ ամենուրեք: Մենեջեր Կան վայրեր, որտեղ ինտերնետի մուտքը գտնվում է անդադար վերահսկողության տակ: Որոշ տեղերում օգտագտաերերին անընդհատ հետևում են: Սա նշանակում է, որ պատահում է երբ ինտերնետ սրճարանից աշխատելը կարող է բավականին ռիսկային լինել և ինչ որ մեկը հետաքրքրված է ու դա ձեզանից գաղտնի է պահվում: Հաշվետվություն: Հասարակական վայրերում ցանցից օգտվելը չի ապահովում ոչ քո անանունությունը ոչ էլ՝ շփման անվտանգությունը: Իրականում հասարակական վայրերում ցանցը հաճախակի օգտագործվում է մոնիտորինգի և ինտերնետ օգտագերորի վերահսկողության համար: Ուր էլ գնաս՝ ինտերնետի մուտք ստանալու համար ենթադրիր որ այդ վայրը կարող է օգտագործվել մարդկանց գործունեության վերահսկողության համար ինչպես ցանցի ներսում այնպես էլ ցանցից դուրս: Ստացված տվյալներ ՝ ՉԿԱՆ: Համակարգիչների ակտիվությունը վերահսկելը շատ հեշտ է: Շատ վայրերում հսկողությունը շատ լուրջ չէ: Բայց կան որոշ հիմնարար կանոններ որոնք պետք է հիշել: Եթե դու տրամադրում ես փաստաթղթեր կամ գրանցվում ես ապա կարող ես հեշտությամբ հայտնաբերվել քո դիտած կամ փոխանցած ողջ տեղեկատվության հետ միասին: Որոշ վայրերում կազմակերպում են այնպես որ տիրոջը հնարավորություն է տրվում տեսնել բոլոր մոնիտորները: Համոզվի՛ր, որ դու չես վարկաբեկում ո՛չ քո աշխատանքը ո՛չ էլ՝ քեզ հետ աշխատող մարդկանց: Օհո, սա ի՞նչ էր, էլեկտրականությունն անջատվեց: Ժամանակակից վայրերի մեծամասնությունը օգտագործում է ծրագրեր որոնք թույլ են տալիս գաղտնի հսկել քո գործողությունները: Համակարգիչները ստեղծված են տեղեկատվություն գրանցելու համար, անմիջապես երբ այն մուտքագրվում է: Սա վերաբերում է նաև գաղտնաբառերին: Կան ծրագրեր որոնք կարող են հետևել ստեղնաշարային ակտիվությանը կարող են հիշել մուտքագրած ցանկացած տեքստ ներառյալ գաղտնաբառերը և փին համարները: Եթե դու ստիպված օգտագործում ես ուրիշի համակարգիչը, մի մոռացիր հետո փոխել գաղտնաբառերը վստահելի համակարգչի վրա , որքան հնարավոր է շուտ: Ամեն դեպքում հաճախակի փոխիր գաղտնաբառերը Շատ ծրագրեր, որոնք դու օգտագործում ես հիշում են սեփական ակտիվության պատմությունը: Միշտ սկսելուց առաջ ստուգիր կարգավորումները: Եթե դու օգտագործում ես հանրային համակարգիչներ մի մոռացիր ջնջել ծրագրերի օգտագործման պատմությունը, քեշի ինֆորմացիան և քուքիները: Միշտ համոզվիր, որ դու չես վարկաբեկում քեզ կամ ուրիշներին: Օգտվիր այն վայրերից, որոնք վստահելի են, և միշտ մտածիր վատագույն սցենարի մասին՝ կա՞ արդյոք շանս վարկաբեկելու քո աշխատանքի անվտանգությունը և գաղտնիությունը կամ քեզ հետ աշխատող անձանց անվտանգությունը և գաղտնիությունը: Կոնտակտները և լուսանկարները կարող են վարկաբեկել նաև այլ անձանց: Օգտագործիր հասարակական ինտերնետը որքան հնարավոր է քիչ և ամեն անգամ մտածիր ի՞նչ հետևանքներ կարող են լինել , եթե հանկարծ որևէ մեկը հայտնաբերի քո գործունեությունը: Եթե ոչ մի այլընտրանք չկա , ապա ուշադիր եղիր հանրային ինտերնետից օգտվելիս: Մնա որքան հնարավոր է կարճ: Նախօրոք նախապատրասիր ամբողջ անհրաժեշտ ինֆորմացիան և գցիր այն քո USB ֆլեշի կամ այլ սարքի վրա: Մի դարձիր պառանոյիկ: Բազմաթիվ վայրեր անվտանգ են: Ամեն դեպքում հասկացիր ռիսկերը: Ավելի լավ է պաշտպանված լինել, քան հետո զղջալ: Տես՝ ինչ կա ետևում -Օնոյի համակարգչային հայելիներ -Հեշտ և արագ :

Մաս 3

Գոյատևումը թվային դարում Պատմություններ թվային անվտանգության մասին Tactical Tech-ի կողմից` ինֆոակտիվիստների համար Երևի արդեն ճանաչում ես Օնոյին Օնոն տեղեկատվություն օգտագործողների ընկերն է, ում առաքելությունն է բացատրել, թե ինչպես թվային տեխնոլոգիաները և առցանց հաղորդակցությունը կարող են վտանգել քեզ և ընկերներիդ: Նախորդ դրվագներում Օնոն բացահայտեց հեռախոսների գաղտնի վտանգները և ցույց տվեց հասարակական վայրերում համացանց օգտագործելու բացասական կողմերը: Օնոյի առաքելությունն է տեխնոլոգիաներ օգտագործելը դարձնել ավելի ապահով. այն տեխնոլոգիաների, որ մեզ անվճար են հասնում: Այժմ գույություն ունեն շատ ծառայություններ, որ մենք բոլորս օգտագործում ենք առանց մտածելու, թե դրանք ինչպես են աշխատում: Օրինակ` Էլ. փոստը: Մեզնից շատերը ուղարկում են էլ. նամակներ առանց դրանց կարգավորումներին նայելու: Բայց եթե մենք զգույշ չլինենք, մեր նեղ անձնական էլ. նամակագրությունը կարող է հասարակությանը հայտնի դառնալ: «Մոդեմ» «Համացանցային ծառայությունների պրովայդեր» «Երկրի սահման» «Համացանց» Եթե մենք ուղարկում ենք էլ. նամակ, որ ճանապարհորդում է բաց ուղիներով, մեր նամակները նման են բացիկների, որ ամեն ոք կարող է կարդալ ողջ ճանապարհին: Բայց լուծումները շատ պարզ է: Միակն բանը, որ պիտի անես, էլ. փոստ օգտագործելիս ուշադիր լինելն է: Երբ օգտագործում ես Էլ. փոստ միշտ ստուգի՛ր, որ քո URL-ը սկսվի HTTPS-ով: Վերջի «S»-ը պիտի մնա մուտք գործելիս ու նամակ ուղարկելու ընթացքում: Այդ «S»-ը ցույց է տալիս, որ միացումը ապահով է ու նամակը չի կարող ուրիշի ձեռքն ընկնել: Եթե «S»-ը չկա, նշանակում է` քո ուղին անապահով է: Եթե Էլ. փոստի համար օգտագործում ես առանձին ծրագիր, ինչպիսին են «Outlook»-ը կամ «Thunderbird»-ը , որ բնակվում են համակարգչիդ մեջ, ստուգի՛ր կարգավորումներդդ և համոզվի՛ր, որ ծրագիրն օգտագործում է «SSL»: Քո անձնական ու աշխատանքային կամ նախագծի համար նախատեսված էլ. փոստերը առանձին պահի՛ր: Տարբեր նախագծերի համար տարբեր ինքնություններ օգտագործի՛ր և պարբերաբար փոխի՛ր ինքնություններդ, եթե գաղտնիությունն ու ապահովությունը հույժ կարևոր են: Եթե ուզում ես մինիմումի հասցնել նամակդ ուրիշի ձեռքն ընկնելու շանսերը, նախագծի բոլոր անդմաների համար օգտագործի՛ր միևնույն էլ. փոստ տրամադրող ծառայությունը: Դա կփոքրացնի այն ճանապարհը, որ քո նամակը պիտի անցնի, և շանսը, որ այն կընկնի ուրիշի ձեռքը ևս կփոքրանա: Մի՛ ուղարկիր նամակներ , որ խմբից դուրս են: Գաղտնաբառդ ցույց մի՛ տուր քեզ էլ. փոստ տրամադրող ծառայությանը: Մի՛ պահիր դրանք ծրագրի կարգավորումներում: Երբ գաղտնաբառերդ արդեն ուրիշի մոտ են, դրանք բոլոր նամակներդ հասանելի կդարձնեն: Էլ. նամակները պարունակում են պահված տեղեկատվություն. այդ թվում` օգտագործված համակարգչի յուրահատուկ IP համարը, ինչը հետագայում կարող է հետապնդվել: Օգտագործի՛ր այնպիսի բրաուզերներ, ինչպիսին են «Internet Explorer»-ը կամ «Firefox»-ը էլ. նամականեր ուղարկելու համար, եթե չես ուզում բացահայտել, թե որտեղից ես ուղարկում նամակդ: Կարգավորումներումդ համոզվի՛ր, որ տեղեկատվություն չես տալիս քո ով լինելու մասին, չես բացահայտում էլ. հասցեդ կամ այլ անձնական ինֆորմացիա: Կան նաև այլ ձևեր Էլ. նամակագրությունդ պաշտպանելու համար: Կարող ես դրանցից շատերը գտնել «Tactical Tech»-ի «Security in a Box»-ում: Անգլերենից բացի այն թարգմանված է նաև այլ լեզուներով: Շնորհակալություններ Հետքեր մի՛ թող: Օգտագործի՛ր ռոբոջնջիչը(roborubber): Ինձ թվաց «Tactical Tech» ասացի: Դա միտումնավոր չէր: Երկու տուգանային միավոր: Անիմաստ գլխարկ: Անկյուն կանգնի՛ր: Լույսերը անջատվում են: Բոլորը գնում են տուն: Առայժմ:

Մաս 4

Գոյատևումը Թվային Դարում Թվային անվտանգության մասին պատմություններ Tactical Tech-ի կողմից: Նախատեսված է Ինֆո-Ակտիվիստների համար: Մեր ընկեր Օնոն պահակային տեխնոշունը վերադարձավ: Լավ, նա շուն չէ, նա ռոբոտ է, որը ապստամբվել է չարիքի դեմ, բայց դուք գիտեք ես ինչ ինկատի ունեմ: Օնոն առաքելություն է կատարում, բացատրում է , թե ինչպես թվային տեխնելագիաները և հաղորդակցությունը կարող են քեզ և քո ընկերներին դնել իրական վտանգի տակ: Իր արկածների սկզբում Օնոն զբաղված էր մարդկանց գործողությունների և հաղորդակցության հսկման հեշտությունը պարզելով: Որքան հեշտ է կարդալ ուրիշի էլ.փոստը առանց նրա իմացության: Եվ վերականգնել տեղեկատվությունը տեղադրվող կրիչներից, ինչպիսիք են խցիկները և USB ֆլեշերը: Օնոն բացահայտել է մոբայլ սարքերի գաղտնի վտանգները, , և հասարակական վայրերում ինտերնետի օգտագործման մութ կողմերը: Օնոի առաքելությունը մեզ համար սովորական տեխնոլագիների օգտագործումը անվտանգ դարձնելն է, Հաճախակի բանը նրանում չէ, թե ինչ ունես դու, այլ նրանում, թե ու՞ր կարող ես մտնել և ի՞նչ տեսնել Որոշ իրավիճակներում որոշ նյութերի հասանելիությունը արգելափակված է: Որոշ մարդիկ չեն ցանկացնում, որ դու գնես որոշ հեղինակների գրքերը, որոշ մարդիկ չեն ցանկանում որ երևան հայտնվեն լուրերում, մարդիկ կան, ովքեր ցանկանում են թաքցնել հանրությունից փաստեր և իրադարձություններ: Հաճախ անհնար է այցելել քեզ հետաքրքրող վեբկայքերը: կամ օգտագործել քո աշխատանքի համար հիմնական առցանց ծառայությունները: Դու կզարմանաս, թե որքան հաճախակի է դա պատահում: Շատ տեղերում տեղեկատվության մատչելիությունը սահմանափակված է, և հսկվում է տարբեր խմբերի կողմից: Եթե դու օգտվում ես այլոց համար անցանկալի ծառայություններց անվտանգ ու անանուն լինելը կարող է ավելի կարևոր լինել ,որովհետև կարող են լինել լուրջ հետևանքներ: Անանությունը պահպանելու ու արգելափակված նյութերին հասնելու լավագույն գործիքներն ու ճանապարհներն են – Ձեր հարմարության համար այս հաղորդագրությունից հեռացված է անցանկալի բովանդակությունը: Վտանգավոր աղբյուրներից օգտվելուց առաջ համոզված եղիր Before accessing resources that might put you in danger, թե ինչ ես անում, և ով կարող է տեսնել քո արածը: Հիշիր, եթե դու ինտերնետը զգույշ չես օգտագործում Remember, that if you’re not careful in using the internet, դու կարող ես տարածել, թե ով ես դու և ինչ ես անում: Ոչ միայն քո օգտագործած ծառայությունները, այլև ամեն մեկը ով կարող է հետևել քեզ Եթե դու տրամադրում ես քո անձնագիրը կամ գրանցվում ես, If you provide your identification, or have to register, ապա հեշտությամբ կհայտնաբերվես ամբողջ դիտածդ և փոխանցածդ տեղեկատվության հետ միասին: Որ էլ գնաս ինտերնետ մուտք ստանալու համար, Wherever you go to get internet access, ենթադրիր , որ այդ վայրում հնարավոր է , որ հսկում են քո գործողությունները: Մինջև արգելափակված նյութերի մատչելիությունը ընդարձակող, կամ քո անանունությունը ավելացնող գործիքներ բեռնելը, համոզվիր, որ կարող ես վստահել համակարգչիդ, և իտներնետ մուտքիդ կետին: Երբեմն ավելի լավ է չօգտագործել հատուկ գործիքներ, ու գտնել ավելի հեշտ ճանապարհներ արգելափակված ծառայություններին հասնելու համար: but to just find simple ways around blocked services. Սկզբում փորձիր որոնել դրանք, որոշ որոնողական համակարգերը կարող են քեզ տալ պահված (քեշված) տարբերակը այլ ոչ թե հենց նյութը ինքը: Փորձիր օգտագործել քեշված հղումը, այն կարող է և արգելափակված չլինել: Խնդրիր ավելի ապահով վայրերում գտնվող մարդկանց պատճենել քո փնտրած նյութը: Պահպանել այն որպես pdf ֆայլ Get them to save the content as a pdf file պաշտպանել գաղտնաբառով և ուղարկել քեզ: Եթե ինչ մեկը կիսվում է հղումով, խնդրիր նրան ուղարկել հղման կրճատ տարբերակը օգտագործելով tiny URL, FLY2 և այլ նման գործիքներ: Համոզվիր, որ օգտագործում ես ամենաանվտանգ ինտերնետ բռաուզեռը, որ հնարավորություն է տալիս տեղադրել լրացուցիչ գործիքներ, այն քեզ կտա քո անանունության լրիվ հսկողություն և անվտանգ միացումների վստահություն: Անվտանգության և անանունության համար ամենաօգտագործվող բռաուզեռը ՖայրՖոքսն է: Ստուգիր քո անանունությունը և գաղտնիությունը մինջև արգելափակված նյութեր որոնելը: Հաճախ բավարար չէ տեղադրել և օգտագործել որոշակի ծառայություններ, հաճախակի անվտանգությունը կախված է կարգավորումներից և կարգավորումների էֆեկտիվության ստուգումից: Կայքեր կան, որոնք քեզ անանուն են դարձնում և չեն ցուցադրում քո օգտագործած աղբյուրները: Եղիր զգույշ, պահականորեն ընտրված անանունացնող կայքեր մի օգտագործիր: Համոզվիր, որ դրանք խորհուրդ են տվում փորձագետների կամ վստահելի մարդկանց կողմից: Եթե դու փորձագետ ես և քո սեփական համակարգիչն ունես, փորձիր Tor, Foxi Proxi կամ Hotspot shield. Իմացիր, թե ինչ ես անում, և հիշիր, որ դու վտանգում ես քո անվտանգությունը: Միշտ ավելին իմանալու միջոց գտիր: Տեղեկատվության մատչելիության և անանունության հետ կապված իրավիճակը հաճախակի է փոխվում: Այն ինչ աշխատում է այսօր, կարող է վաղը չաշխատել: Something that is working today might not work tomorrow. Այն ինչ աշխատում է մի վայրում, կարող է այլ վայրում չաշխատել: Թվային դարաշրջանը լի է վտանգներով, սակայն դու կարող ես գտնել անվտանգության քո ճանապարհը, և բացելու պայծառ ապագան: Օնոի սերֆինգի գիրքը, առկա է արդեն:

Մաս 5

Օնոն անցյալ մի քանի ամիսը անցկացրել է ուսումնասիրելով Երկիր մոլորակը` այստեղ, այնտեղ գնալով, վայելելով սքանչելի ժայռապատկերները, հրաշալի տեսարանները, ծովերի կապույտը, անտառների կանաչը: Հմմ, մի վայրկյան, ինձ մի բաժակ ջուր է հարկավոր: Ոռոգման ջուրը կանցնի՞: Օնոն նաև բացահայտել է տիեզերքը, Օնոն ասում է` դա ուրիշ տիեզերք է, դրսի տիեզերքն է: Այո՜: Բայց ասում է, որ ոչ մի հետաքրքիր բան չգտավ այնտեղ. դեռևս չգտավ: Չնայած ասաց, որ հավես փորձառույթ էր, նա վերադարձել է Երկիր, և հիմա նստած է քո կողքին, ու իմ կողքին: Միացված է Ողջու՛յն, Օնո՛: Բարի վերադարձ տուն: Մենք նոր առաջարկություններ ունենք քեզ համար: Նորություններ. ահա, թե ինչով են զբաղված եղել ընկերներդ: Գոյատևումը թվային դարում. 5-րդ դրվագ. Օնոյի առցանց գաղտնիության ուղեցույցը: Մեր օգտագործած ցանկացած սարքավորում ունի իր ինքնության մասին տեղեկատվություն: Հեռախոսը ունի իր սեփական, եզակի համարը: «SIM» քարտ փոխելը քեզ անանուն չի դարձնի. հեռախոսը միշտ կընդունվի որպես նույնը ու եթե քո «SIM» քարտերից որևէ մեկը օգտագործում է քո իրական ինքնությունը, ապա հեռախոսը ևս հեշտությամբ կապվում է քեզ հետ: Հեռախոսային հաղորդակցությունը նաև ծածկագրված չէ. քո զանգերն ու կարճ հաղորդագրությունները երկար ժամանակ պահվում են և կարող են նաև հետևվել: Համացանցին միացված յուրաքանչյուր համակարգիչ ճանաչվում է իր եզակի համացանցային համարով: Օնոն ասում է, որ դա «IP» հասցե է կոչվում: Կամ եթե համակարգիչը համեմատաբար մեծ տեղական ցանցի մաս է, այն ճանաչվում է որպես եզակի ըմ, ի՞նչ է սա կոչվում: Մեդիա մուտք գործելու վերահսկում կամ «MAC» հասցե (Media access control), որ ցանցին միացած ցանկացած սարքավորում ունի և սա միայն համակարգիչներին չի վերաբերում: Հետևաբար շատ հեշտ է անձին ասոցացնել ցանկացած բջջ. հոռախոսի կամ համակարգչի հետ, որ նա օգտագործում է և հետևել` ինչի համար է օգտագործում դրանք: Նաև շատ հեշտ է տեսնել, թե ինչի մասին են գրում և շփվում: Հեշտ է տեսնել` ով կա նրանց ցանցում, ում հետ են խոսում և տեղեկատվություն փոխանակում: Մենք հաճախ դա նույնիսկ ավելի ակնհայտ ենք դարձնում կապելով մեր սարքավորումները մեզ հետ ավելի ուղղակիորեն` սկսած նրանից, որ համացանցը ստանում ենք մեր իրական փաստաթղթերով և տեղադրում ենք ծրագրեր կամ օգտագործում ենք մեր անձնական տեղեկատվությունը տարբեր ծառայությունների գրանցվելիս: Երբ այս ամենը արդեն արված է, շատ դժվար է չեղյալ դարձնել դրանք: Եվ երբ մենք առցանց դնում ենք մեր նկարները, ուրիշների նկարները, կոնտակտային տվյալները, տեղեկատվություն իրադարձությունների մասին և այլ բաներ: Մեր հաղորդակցության բնույթը այնպիսին է, որ դրան անընդհատ հետևում են, տեղեկատվության մի մասը օգտագործվում է անիմաստ բյուրոկրատիայի համար, մի մասը` վիճակագրության, մի մասը` օգտատերի մեր պրոֆիլը ստեղծելու և հետագայում մեզ գովազդ ուղարկելու համար և տեղեկատվություն, որ հասցեագրված կլինի մեր անձնական նախընտրություններին: Ամեն ինչ իրականում այդքան էլ վատ չէր լինի ինչքան մեզ թվում է, եթե մենք կառավարեինք, թե ինչն ենք ուզում գաղտնի պահել և ինչն ենք ուզում հասանելի դարձնել դիտման, գրանցման և օգտագործման համար այլ մարդկանց, ինստիտուտների ու կառավարության կողմից: Կան նաև տեղեր, ուր անհատները` քո և իմ նման հասարակ քաղաքացիներին, չի թուլտարվում մուտք գործել որոշակի ծառայություններ, դիտել կոնկրետ կայքեր կամ խոսել երևույթների մասին, որ ուրիշները չեն ուզում, որ խոսենք: Այնումաենայնիվ կան պաշտպանվելու այլ ձևեր կամ գոնե կրճատել ռիսկերը, քո գաղտնիությունը կորցնելու, կասեցնել ուրիշների` քո մասին գիտելիքներ հավաքագրելը, ով լինելուդ մասին` հիմնվելով քո առցանց ակտիվության վրա: Այս ամենի մեծ մասը կարող է իրակաանցվել ամենօրյա սովորույթներդ փոխելու միջոցով: Փորձի՛ր չօգտագործել սեփական համակարգիչդ ռիսկային վայրերից համացանց մուտք գործելու համար: Օգտագործի՛ր գործիքներ վստահելի աղբյուրներից և խուսափի՛ր դրանք համացանցով տեղադրելուց առանց փորձարկելու կամ համոզվի՛ր, որ վստահում ես դրանց, այլապես դրանք կարող են չաշխատել ինչպես դու էիր ծրագրել: Երբեմն միայն այն փաստը, որ դու օգտագործում ես անանունություն ապահովող գործիքներ քո հետքերը ծածկելու համար, կարող է կարմիր դրոշ բարձրացնել ու դրանով իսկ քեզ մեղավոր դարձնել ու վտանգի տակ դնել: Եթե ունես եզակի տեղեկությւոն ու վախենում ես, որ այն կարող է կորել կամ խեղվել, քեզ պետք է երկու բան անել. ծածկագրել ու ստեղծել ռեզերվային պատճենը: Ավելի լավ է երկուսն էլ միաժամանակ անես` սկզբից ծածկագրես, հետո պատճենես և պատճենած օրինակը հեռու պահի՛ր համակարգչիցդ ու այն տեղից, ուր ապրում ես կամ աշխատում: Որպես լրացում կարող ես օգտագործել համացանացային պահեստներ, ինչպիսին են «Dropbox»-ը և այլն, ծածկագրված տեղեկատվությանդ պատճենը պահելու համար. համոզվի՛ր, որ կարդացել ես օգտատերի տպված, փոքրիկ համձայնագիրը: Վեջին տարիներում մեր սովորածն այն է եղել, որ ցանկացած ծածկագրված տեղեկատվություն, որ պահվում են առցանց նույնիսկ հատուկ կազմակերպությունների ու կառավարության կողմից, անպայմանորեն գտնում են իրենց ճանապարհը հասարակությանը տեսանելի լինելու: Երբեմն քեզ պետք է լինում ապահովել անանությունդ քեզ համար կամ այլ անձանց համար, ում հետ աշխատում ես գաղտնիության պայմաններում: Բավականին ապահով է օգտագործել «Skype» «Skype»-ում զանգեր կատարելու համար, բայց հիշի՛ր «Skype»-ից հեռախոսին կատարված զանգերը չեն ծածկագրվում, ինչպես նաև «Skype»-ը իր հիշողության մեջ կպահի տեղեկատվություն կատարված յուրաքանչյուր զանգի մասին, նաև հիշի՛ր, որ կան «Skype»-ի հատուկ տարատեսակներ, ինչպիսին է «Tom Skype»-ը, որ չեն պաշտպանում քո գաղտնիությունը: Այժմ մեր հաղորդակցության ահագին մասը իրականացվում է համացանցով: Մենք օգտագործում ենք առցանց խմբեր, օգտագործում ենք ձևաթղթեր, բլոգեր, վիկիներ և այլն: Քիչ հնարներ կան, որ պիտի հիշես. միշտ ստուգի՛ր գաղտնիության կարգավորումներդ, կարդա՛ հաճախ արհամարհվող օգտատերի համաձայնագրի լիցենզիան և օգտագործի՛ր միայն այն ծառայությունները, որ թույլ են տալիս մուտք գործել և աշխատել քո բովանդակության հետ «HTTPS»-ով կամ «SSL»-ով: Այս ամենի հետ մեկտեղ սոց. ցանցեր օգտագործելը կարող է օգտակար լինել, բայց հիշիր՛ր հնարավոր է այնպիսի տեղեկատվություն տեղադրես առցանց, որ գաղտնի է ու գաղտնի ասելով հասկանում ենք, որ այն պիտի միայն դու իմանաս և կնախընտրես մարդկանց շրջանակը, ում հետ աշխատում ես, ևս գաղտնի լինի: Դու քեզ լա՞վ ես զգում, երբ բացահայտում ես գործընկերներիդ ով լինելը ու նրանց տեսակետները, սովորությունները, սիրելի զբաղմունքները կամ մտքերը, որ ընդհանուր են ձեզ համար: Մինչ փակ կոնտենտը ուսումնասիրելդ, համոզվի՛ր, որ գործիքներդ սարքին են, որ դրանք իսկապես աշխատում են և, որ նախ փորձել ես դրանք ապահով միջավայրում: Եթե սրանցից որևէ մեկի նկատմամբ համոզված չես, օգնության կանչի՛ր մեկին, ով հանգիստ կարող է օգնել քեզ պատասխանել այս հարցերին: Բազմաթիվ ճանապարհներ կան հաղորդակցությունդ կոդավորելու կամ բովանդակությունդ թաքցնելու համար, ծածկագրումից բացի, այնպես, որ այն հայտնի լինի միայն քեզ ու մարդկանց, ում հետ ուզում ես կիսել քո վիրտուալ բանալիները, որպեսզի ապակոդավորեն ու կարդան դա: Այս մեթոդները շատ առաջադեմ են` քո ծածկագրված տեղեկատվությունը դարձնելու դժվար կոտրելի ոչրագորնծերի համար, նույնսիկ եթե նրանք ունեն շատ բարդ կոդ կոտրող գործիքներ: Ինչևէ, որոշ դեպքերում միայն այն փաստը, որ դուօգտագործում ես այս տեխնիկաները, կնախազգուշացնեն ոճրագործներին, ովքեր փոխարենը գործիքներ օգտագործեն նամակներդ ապակոդավորելու համար, հնարավոր է քեզ նշան բռնեն բանալիները ստանալու համար կամ այդ տեղեկատվության գաղտնաբառերը: Ընտրելով օգտագործել այսպիսի բարդ գործիքներ, հնարավոր է զուգընկերներիդ մեծ ռիսկի ենթարկես: Օնոն ցուցակ է կազմում: Հիշելու մի քանի պարզունակ քայլեր կան. համոզվի՛ր, որ տեղյակ ես դրանցից մինչև ավելի բարդ բաներ փորձելը: Երբեք մի՛ օգտագործիր հեշտ կռահելի գաղտնաբառեր և մի՛ օգտագործիր միևնույն գաղտնաբառը բազմաթիվ ծառայությունների համար և հաճախ փոխի՛ր գաղտնաբառերդ: Գաղտնի ինքնությունդ ու անձնական գործունեությունդ միշտ պահի՛ր աշխատանքիցդ ու այլ գործունեություններիցդ առանձին: Եթե աշխատանքդ կոնֆիդենցիալ է, որոշի՛ր` որ տեղեկատվությունն է ապահով հրապարակել, իսկ որն է ռիսկային և որը պիտի բացարձակապես գաղտնի մնա: Ստուգե՞լ ես այնպիսի գործիքներիդ գաղտնիության կարգավրումները, ինչպիսին են հեռախոսները, ծրագրային ապահովումները, ինպիսին են բրաուզերները, կամ էլ. փոստի ծրագրերը: Երբ զգայուն տեղեկատվություն մուքագրում համացանցում, քո ծառայությունները «HTTPS»-ո՞վ են: Հակավիրուսային ծրագրերը պարբերաբար նորացնու՞մ ես: Օգտագործու՞մ ես հակալրտեսական ծրագրեր: Գործող «firewall» ունե՞ս: Առցանց ծառայություններիդ գաղտբաբառերը առցա՞նց են պահվում: Սրանք մինիմալ նախազգուշություններն են, որ պիտի իրականացնես մինչև տեղեկատվությունդ ծածկագրելուն անցնելը խուսափողական կամ անանություն ապահովող գործիքների միջոցով: Եվ վերջին հարցը. դու քո էլ. նամակները «HTML» ձևաչափով ես ստանու՞մ: Երբեմն տեխնոլոգիաներ օգտագործելու փոխարեն ավելի լավ է օգտագործել հաղորդակցության հին ոչ թվային միջոցներ, ինչպիսին են դեմ առ դեմ զրույցը կամ ձեռագիր նամակը կամ ձայնագրությունը կամ հին ձայներիզը կամ լազերային սկավառակ կամ գուցե աղավնիներ: Ո՛չ, ո՛չ ո՛չ Օնոն ասում է` Օօհ, ո՛չ Չանես Օգտագործի՛ր հեռախոսդ, օգտագործի՛ր համացանցդ, միայն թե մտածի՛ր` ինչ ես օգտագործում, երբ և ինչպես և մտածի՛ր , թե ում հետ ես խոսում. այն, ինչ քեզ համար օք է, կարող է անապահով լինել այլոց համար: Եղի՛ր ապահով:

4 thoughts on “Ինֆորմացիոն անվտանգություն Օնո ռոբոտի հետ

  • Հունիս 22, 2012 at 11:32 pm
    Permalink

    հիանալի է։ ։Պ
    մի քիչ ուշ լրիվ կկարդամ։

    Reply
  • Հունիս 23, 2012 at 1:43 am
    Permalink

    հիանալի է։
    ես դեռ չեմ դիտել, միայն կարդացել եմ։
    շատ հավես է թարգմանված։

    ինձ երեւի միայն մտահոգում է «օգտատեր» բառը, որը չգիտեմ ոնց հանել օգտագործումից։
    Ընդհանուր առմամբ, հա, լավ բացատրվում է ամենը։ Շատ հավես է որ հայերեն թարգմանված է։ ։Պ

    Reply
    • Հունիս 23, 2012 at 2:16 am
      Permalink

      Չգիտեմ, չգիտեմ, օգտատերը ինձ էլ որ ասեմ շատ ա դուր գալիս սուտ կլինի, բայց դե ավելի լավ բան հլա որ կարծես չկա:

      Reply
  • Մայիս 2, 2016 at 9:15 am
    Permalink

    What a pleasure to find someone who idfneities the issues so clearly

    Reply

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր
Name
Email *

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել