բաժին Գրքեր (կարդացած և լսած)

Ի դեպ, զարմանալի բան է , որ Դիլիջանում չկա «Դիլիջան» հանքային ջուր, տարoրինակ է , ու ցավալի։

Փաստորեն Կահիրեում 1925 թ֊ից հրատարակվել է «Փունջ» կոչվող մանկական երկշաբաթաթերթ, որի 1930 թվականի հավաքածուն պատահաբար գտա կաֆեինի գրադարանում։ Կահիրեի փունջը այս փունջը չի, ոչ էլ այս մեկը։ Մանկական  երկշաբաթաթերթը պարունակում է երեխաների համար նախատեսված պատմվածքներ, բանաստեղծություններ, կենսագրական և գիտական նյութեր։

Ուշագրավ է օրինակ Արարատ բարձրացած մարդկանց այս ցանկը։

Ցեփլինը փաստորեն zeppelin-ն է, ճամփորդական պատմություններ շատ կան։

Եվս մի օրինակ՝ «թռիչք հարաւային բեւեռին վրայ»

Հետաքրքիր էջերից է նաև հայ մտավորականների կեղծանունների ցանկը։

Իհարկե կան նաև գլուխկոտրուկներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։

 

Շատ անսպասելի էր գտնել 1930թ֊ին հրապարակված հայկական կոմիքսը՝ “Գուգուշիկին արկածները”։ Այս կոմիքսները նույնպես կտեղադրեմ, բայց առանձին գրառմամբ, ուզում են նորմալ սքան անել, այնպես որ սպասեք շուտով ։)

Դբա Լավը ։)

Մեկնաբանիր

Մեկնաբանություն

վեբ֊նշումներ

  • «Գուգուշիկին արկածները»․ կոմիքս․ 1930թ — Ռադիո Ագռավաքար

    […] այստեղ խոստացել էի  տեղադրում եմ 1930թ֊ին Կահիրեում հրատարակվող «Փունջ» […]