in Խառը

Zero Դրամանոց Թղթադրամ

Հնդկաստանում ինչպես հայտնի է կաշառակերությունը ահավոր մաշտաբներ ունի: Պետական պաշտոնյաների հետ կապված ցանկացած գործառույթ անպայման ուղեկցվում է կաշառքակերության փաստով: Ի՞նչ ծանոթ է, չէ՞ :
Կաշառակերության դեմ պայքարի մի քաղաքացիական հետաքրքիր ձև են առաջարկել 5th Pillar կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք դեռևս 2007 թվականին թողարկել են 50 ռուփի արժողությամբ թղթադրամի ճիշտ կրկնօրինկները միայն այն տարբերությամբ, որ այդ կրկնօրինկների վրա 50 ռուփիի փոխարեն գրված է «0 ռուփփի»: Ուզում եմ նշել ,որ այդ թղթադրամների վրա պատկերված է Մահատմա Գանդին, հնդկաստաանի ժողովրդի կողմից ամենապաշտելի քաղաքական(եթե կարելի է այդպես ասել) առաջնորդը:
Ինչպես պատմել է 5th Pillar-ի նախագահ Վիդժեյ Անանդը , այս ակցիայի նպատակն է, օգնել մարդկանց ասել «ոչ» կաշառակերությանը առանց իշխանության ներկայացուցիչների հետ բացահայտ կոնֆլիկտ ստեղծելու:
Ինչևէ հետաքրքիր մոտեցում է, եթե հաշվենք , որ մեր տեղական ՀԿ-ների մեծ մասը միայն ոչ ոքին չհետաքրքրող բուկլետներ է տպում: Չգիտեմ, որքանով է օգնել է այս մոտեցումը հնդիկներին, բայց 5th Pillar-ը այս ակցիան դարձրել է շարունակական և ընդլայնել է նաև աշխարհագրությունը: Նա պատրաստում է նաև այլ երկրների համար 0-ական արժեքով թղթադրամներ:
Օրինակները կարող էք տեսնել այստեղ

P.S. Չգիտեմ ճիշտը «ռուպի» է , թե «ռուփի», թե «ռուփփի» …
P.S. Մեկել ով կարա՞ շնորքով ասենք մի 100000 դրամանոցի նկարը, ձևափոխի սարքի 0-անոց, շատ շնորհակալ կլինեմ, էս վերևի 10-անոցը հանենք:

  1. էէէէհ, ախպեր… սարքեցի 100000անոցը, էն էլ save էի անում շոփս կախվեց ու կորավ լրիվ կես ժամվա գործս… ի միջի այլոց առաջի անգամ էի տեսնում էդ փողը: Ով ա նկարած վրան, գրիմը շատ էր, տեղը չբերի… (անգլիական թագավոր էր, ինչ էր…)

  2. Рафаэль ջան էդ կես ժամդ իզուր չի անցել save արել ես բայց իմ մոտա save էղել: Ֆայլերը տվել եմ Արտակին որ դնի. կտեսնես 😉

  3. Վաաայ, Վարդգես ջան, գործի տեղը մի հատ շաաատ կարևոր ֆայլ կորավ երեկ նույն ձևի, մի հատ նայի էլի, ախպոր պես, կարող ա էլի կոմպիդ մեջ եմ պահել???

  4. Ապրեք Ռաֆո և Վարդգես, որ մեկդ կորցրիք մյուսդ էլ գտաք
    ։D

  5. Rafo jan, ete harjurhazaranoci masin es harcnum, apa Hayoc Abgar tagavorn a nkarac vren, u voch ayn patcharov vor ira oroq enq Qristoneutyun @ndunel, parzapes varchapeti txu anun@ Abgar a 🙂

  6. Պահոոոոոոոո փաստորեն չի բացառվում, որ 500 000-անոցի վրա ասենք օրինակ տկլոր ԵՎԱ-ն նկարած լինի, ինչա թե Կենտրոնական Բանկի կառավարիչի աղջկա անունը ԵՎԱյա :)))

Comments are closed.