«Խառը» բաժնի հոդվածները

PsyCamp Երևան-12 (հոգեբանության թեմայով)

Այսպիսի մի լավ բան կա նախաձեռնած, ՓսիՔեմփ, ԲառՔեմփ-ի նման , բայց հոգեբանության թեմայով: Ահա մի քանի մեջբերում:

ՓսայՔեմփը հոգեբանական չկոնֆերանս է: Այսինքն՝ մենք ենք այն այդպես անվանել, որովհետև դեռ չենք լսել, որ այլ տեղ կամ այլ մարդիկ նման բան կազմակերպեն:
ՓսայՔեմփ կազամկերպելու միտքը առաջացավ ԲարՔեմփից: Ու ձևաչափով էլ ՓսայՔեմփը նման է վերջինիս: Ինչպես և ՏՏ չկոնֆերանսի ժամանակ, այս դեպքում էլ մուտքն ազատ է, սահմանափակված չէ մասնագիտական, սեռային, տարիքային, ռասայական չափանիշներով: Ելույթ կարող են ունենալ բոլոր ցանկացողները: Դրա կամ ուղղակի մասնակցելու համար նախորոք գրանցվելը պարտադիր չէ: Բայց շուտով կլինի գրանցման էջ ու բեյջ և շապիկ ստանալ ցանկացողները կարող են իրենց մեյլերը թողնել: Օրվա ժամատախտակը ձևավորվում է յուրաքանչյուր օրվա սկզբում՝ հենց խոսնակների կողմից:

Ներկա պահի տվյալներով, որոնք բավական հաստատուն են, ՓսայՔեմփ 2012-ը տեղի է ունենալու հունիսի 30 և հուլիսի 1-ին Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում (սև շենքի հետևը):

Ու ի դեպ, մենք կամավորներ և հոգեբանական ու հարակից գործունեությամբ զբաղվող կենտրոնների շրջանում աջակիցներ-հովանավորներ ենք որոնում: Եթե դա ձեզ հետաքրքրում է, ապա շուտով կայքում կհայտնվի ինֆո, թե ինչպես կապնվել մեզ հետ:

Ամբողջ տեքստը տեսեք http://tanamasi.livejournal.com/130900.html

Փոփոխություններ կայքում

Հարգելի ընկերներ, խոսքս հատկապես վերաբերվում է «Անհանգիստ Բլոգի» հետ հղումներով փոխանակված ընկերներին:
Ձեր կայքերի հղումները կայքի աջ մասից տեղափոխված նորաստեղծ առանձին էջ:

Կարևոր Հղումներ

Հետո չասեք Արտակ գող գող եկավ, գող գող գնաց :)

Խուզարկու

«Խուզարկու» Google Trabslate-ի սքրինշոթ

Ինչպե՞ս է թարգմանում google transalte-ը «խուզարկու» բառը: Ոչ ավել ոչ պակաս, այ այ էսպես

«Խուզարկու» Google Trabslate-ի սքրինշոթ

«Խուզարկու» Google Trabslate-ի սքրինշոթ

Երեք հրաշք

Հիմնականում չէմ գրում իմ ընտանեկան կյանքի մասին, բայց հիմա պտի գրեմ, որովհետև սենց բան հազվադեպ է լինում:

Արամազդս (տղես է , ով չգիտի), առավոտյան աչքը բացում է թե չէ, ասում է.

«Գայուշին տարան, Գայուշը գնաց».

Կինս, բա . «ո՞վ տարավ»

«Ձյաձյան, ակը նստեց, լուլը բռնեց տարավ».

Կինս զանգում է, ու պարզվում է, որ Գայուշին տարել են ծննդատուն, պիտի ծննդաբերի, Գայուշը քույրս է,  ու բացի դրանից այսօր նաև նրա ծննդյան օրն է  :

Բա …

Հասարակ հաշվարկը ցույց է տալիս որ  երեք հրաշք է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում  :)