Այս տարի աշխատանքի բերումով Արցախում ապրեցի երեք ամիս։
փետրվար, օգոստոս և հոկտեմբեր։ Փետրվարի գրառումներս հավանաբար տեսել եք։ Սակայն օգոստոսի և հոկտեմբերի գրառումների մեծ մասը տեղադրել եմ այսօր, այդ պատճառով այստեղ դնեմ ցանկը, ըստ որի կարող եք կարդալ այն նյութերը որոնք ձեզ կհետաքրքրեն։
- Եզնիկ Մոզյան
- Ճամփորդություն Աստղաշեն
- Շուշի․ Երկրագիտական թանգարան
- Ստեփանակերտի ոգին
- Ստեփանակերտի օդանավակայանը
- Աղդամ
- Հունոտի կիրճ, զոնտիկներ
Արցախին վերաբերող երբևէ կատարված բոլոր գրառումները այստեղ են։
Բոլոր արշավա֊ճամփորդական գրառումներն էլ այստեղ։
Էնքա՜ն բան է հավաքվել գրելու, սակայն ժամանակ չկար, մոտակա մի քանի օրերին սպասեք հոգեբանական և փիլիսոփայական մի քանի գրքերի մասին գրառումներ, մեկ գրառում նրա մասին, թե ինչպես սովորել և սովորեցնել կոդը վրիպազերծելու արվեստը, մեկ մանկական գրքի քննադատություն և մեկ հատ էլ հայակական արտադրության մի հրաշալի ապրանքի գովասանք֊անվճար֊գովազդ։
Ու՜ֆ, գրեցի, հիմա էլ չէմ կարող պլստալ, ստիպված պիտի գրեմ այդ ամենը ։D
ՀԳ։ փիլիսոփակական և հոգեբանականի մասին դեռևս միայն անուններ ասեմ ՝ Վիտգենշտեյն, Օլիվեր Սաքս, Ռամաչանդրան, Բորխես , Արթուր Կլարկ, Ֆեյերբենդ։ Հետաքրքրե՞ց , մնացեք ինձ հետ իմ ռադիոալիքի վրա։
Դբա Լավը ։Ճ
Արթուր Կլարկին յատուկ ողջոյն 🙂
իհարկե, անպայման ։)