“Իրան-Նամե” արևելագիտական հանդես

Այսօր մեյլերս մաքրելիս այս pdf-ները գտա, սրանք այժմ գոյություն չունեցող arevelk.info կայքում տեղադրված համարների մի մասն են։ Ցանցում փնտրեցի՝ չգտնվեց։ Ամեն դեպքում, դնեմ թող մնա, մեկն ու մեկին կարող է պետք գալ։ Iran-Name-1993-6.pdf Iran-Name-1993-7.pdf Iran-Name-1994-1-(08).pdf Iran-Name-1995-4-5-(14-15).pdf Iran-Name-1996-4-5-(20-21).pdf Iran-Name-1999 -32-33-34.pdf Iran-Name-2000-35.pdf Iran-Name-2003-38.pdf Դբա Լավը ։)

Ինչպես արագ սովորել վրացական տառերը, և թե ինչի համար է դա անհրաժեշտ

Իմանալով տառերը կարելի է նաև առանց լեզուն հասկանալու կողմնորոշվել։ Եթե մենյուի մեջ վրացերեն գրված է խաչապուրի, ապա պետք չի լեզուն իմանալ , միայն տառերը բավական են ․․․

Օր համար 10919

Օրվա լուսանկարը Շների  լուսանկարներ դիմանկարներ Ֆրանկ Բրունբրոեկից (Frank Bruynbroek) Ամբողջ շարքը այստեղ։   Օրվա տեսանյութերը Շատ հետաքրքիր տեսանյութ նեյրոգիտությունից, ինչպես են բուժում ֆանտոմային ցավերը, ինչպես է ստացվում որ մենք բոլորս սինեսթետիկներ ենք և այլ հետաքրքիր բաների մասին Սվասյանը խոսում է տարբեր բաների մասին։ Այսօրվա համար ամենակարևորը գենդերի խնդրի մասին կտորն է, հատուկ չեմ դնում հենց այդ րոպեից, որովհետև մնացածն էլ կարևոր են և խիստ կապված գենդերի խնդրի հետ։ Եսիմ, կարելի է չհամաձայնվել որոշ հարցերում հետը, օրինակ եվրոպակենտրոն մոտեցումների հետ, բայց դե մտածել է տալիս մարդը։

«Չգիտեմ»-ի մասին

… որ գիտության մեջ նորը առաջ չի գնում, եթե իշխող «կլանը» չհամաձայնվի նոր պնդումների, տեսությունների և փաստերի հետ: Դա հոգեբանություն է, եթե դու մի պարադիգմի կրող ես , հազար անգամ էլ այլ պարադիգմիում գոյություն ունեցող փաստ , փորձ ու հաշվարկ կոխեն աչքդ, դժվարությամբ պիտի ընդունես, նույնիսկ ընդունելուն չի էլ հասնում բանը, ուղղակի մերժվում է: Սա հոգեբանական կողմն է, ստերեոտիպը դժար է կոտրվում, նույնիսկ գիտական ստերեոտիպը: Բայց այստեղ մի այլ կողմ էլ կա, «քաղաքական» …