«Կյանքի Օպտիմալացում» բաժնի հոդվածները

Պարտիզանական պատերազմի մասին

collusion graph

Գիտե՞ք չէ, որ վեբում ձեզ անընդհատ հետևում են: G+ը, ֆեյսբուքի like-ը, գուգլի անալիտիքսը ու այլ մեծ ձյաձյաների լրտեսները: Ու կարևոր չի դու աքաունթ ունես, այդ սոց.ցանցերում թե չունես, եթե մտնում ես մի կայք որտեղ դրված են այդ ստեղները դրանք հայտնում են ուր որ հարկն է, որ այսինչ համակարգչից , այսինչ այփի-ով մեկը նայեց այս կայքը, հետո անցավ այն մյուսին և այդպես շարունակ: Ու բացի դրանից քուքի էլ են դնում, համակարգչիդ մեջ ու դու միշտ հսկողության տակ ես:

Հետո, ծախում են այդ տեղեկատվությունը կամ քո հետաքրքրություններին համապատասխան գովազդ են ցույց տալիս քեզ: Սա գուցե միակ դրական բանն է, որը անում են լրտեսները, նաև կարող են քո հետաքրքրություններին համապատասխան ֆռենդներ առաջարկել քեզ, ինչպես անում է օրինակ pinterest-ը:

Ու ես այսպես եմ մտածում, որ եթե գովազդից խուսափել չի լինի, ավելի լավ է ցանցը ինձ ցուցադրի այնպիսի գովազդ, որը այդ տվյալ ժամանակահատվածում իմ հետաքրքրությունների շրջանակում է գտնվում: Եթե ես մի երկու օր առաջ իբեյում նայել եմ հեյգերի հաշվիչի գինը , ավելի լավ է այսօր տեսնեմ դոզիմետրի գովազդ և ոչ երբեք վիագռայի կամ էլ կանացի վարդագույն ներքնազգեստի: Ու սա գովազդի աշխարհում մի քայլ առաջ է համեմատած զոմբոտուփի, փողոցային գովազդի, թերթերի գովազդի: Որովհետև թիրախ խումբը միանշանակ պարզ է, և գովազդատուն անիմաստ ծախս չի անի և գովազդի թիրախ խումբը անիմաստ ու իր համար անհետաքրքիր գովազդ չի տեսնի:

Գովազդը մեծ առումով անհատականացված է դառնում: Սենց մի մեջբերում այստեղից

Результы опроса показали, что лишь треть англоязычных пользователей настроены категорически против любой рекламы, остальные две трети согласны видеть рекламу, которая их не раздражает и не отвлекает внимание. Среди русскоязычных пользователей рекламы, её ярых противников набралось ещё меньше – это около четверти пользователей, участвовавших в опросе.

Մի խոսքով մարդկանց մի ստվար զանգված կա, ովքեր կամ իմանալով կամ էլ չիմանալով հսկողության մասին, այնուամենայնիվ գովազդին դեմ չէն:

Բայց.

Կարելի է հայտարարել պարտիզանական պատերազմ ինտերնետ գիգանտներին, եթե դուք ունեք որևէ պատճառներ անանուն մնալու համար: Կարդալ ավելին »»

Արշավական լվացարան

Արշավական ինքնաշեն լվացարան

Ի՞նչպես անտառային պայմաններում սարքել լվացարան: Այ այսպես, ապրի Գևորգը որ ձևը սովորեցրեց:

Արշավական ինքնաշեն լվացարան

Արշավական ինքնաշեն լվացարան

 

Սեփական տան (առանձնատան) մասին

Ինչու՞ եմ ես երազում սեփական տան մասին: Որովհետև սեփական տունը ինձ համար ռեալիզացված ազատության ու անկախության խորհրդանիշ է: Հիմա ասեմ թե ինչու:

  • Սեփական տուն ունեցողը երբեք ոչ ոքի չի ջրի, ու ոչ մի վերևի հարկում ապրող տիկին իրեն չի ջրի:
  • Ամռան ամիսներին չի շնչի աղբի հոտը:
  • Սեփական տուն ունեցողը միշտ կարող է ընդարձակվել, ավելացնել մի հարկ, կամ մի սենյակ: Ու չի մտածի այն մասին, որ եթե շատ երախա է ուզում ունենալ, տեղ չի լինի, որ ամեն մեկը իր առանձին սենյակն ունենա:
  • Սեփական տուն ունեցողը կարող է մի փոքր ավելի նպաստավոր էկոլոգիա ստեղծել իր շրջակայքում, մի քանի ծառ ավել տնկել այգում, ու դա ավելի շատ թթվածին կտա:
  • Սեփական տուն ունեցողը միշտ կիմանա թե ինչ միրգ է ուտում, որովհետև հենց ինքը կաճցնի այդ միրգը վերը նշված այգում:
  • Սեփական տուն ունեցողը միշտ հով ու հաճելի տեղ ունի, որտեղ կարող է նստել իր ընկերների հետ ու խմել հենց նույն այգում աճեցված և սեփական ձեռքով քաշած տնական օղին, ոչ թե այն դիմեդռոլախառը թունավոր զիբիլը, որը վաճառվում է սուպերմարկետներում: Ու այդ ընթացքում կուտի այն կարտոֆիլը, որը ոչ թե «բարեգործական» ճանապարհներով Հայստանում հայտնված սերմից է աճել ու որը գմո է, կամ էլ եսիմինչ այլ զիբիլ, այլ ինքն է աճեցրել առանց սելիտրայի, բիոդինամիկ ճանապարհով: Կասեք հիմա այլ սերմ չկա Հայատանում, իսկ ես կասեմ, որ կարելի է ճարել եթե մեծ է ցանկությունը: Ու հա, պոմիդորների մասին էլ չէմ ասում, որոնք հրաշալի աճում են ջերմոցներում, մեծանում մինջև 1 հատը 0,5 կամ 0,7 կգ, ու դա առանց գմո-ի ու քիմիական պարարտանյութերի, այլ միայն նորմալ սելեկցիայի, մոխրի ու հավի ծեռտի շնորհիվ:
  • Սեփական տուն ունեցողը կարող է ավելի շատ հյուրասենյակներ ունենալ, բոլոր դրանից բխող հետևանքներով
  • Սեփական տանը ապրողը ավելի շուտ կանցնի այլընտրանքային էներգետիկայի, երբ արևային մարտկոցները կդառնան ավելի մատչելի և տեխնոլոգիապես կատարյալ ու կլուծվի արևի բացակայության ժամանակ կուտակված էներգիան պահելու խնդիրը: Նա կկարողանա դնել մարտկոցները իր տան կտուրին ոչ մեկից թույլատվություն չհարցնելով: Ու էներգետիկ առումով ավելի անկախ կդառնա: Քամու էներգիան նույնպես կարելի է օգտագործել, քիչ էներգիա պահանջող սարքերը սնուցելու կամ լիցքավորելու համար:
  • Սեփական տուն ունեցողը ամռանը կարող է էլելտրոեներգիայով կամ գազով այլևս չտաքացնել անհրաժեշտ ջուրը, այլ միայն արևի տված ջերմությամբ:
  • Սեփական տուն ունեցողը երբեք չի մտածի թե որտեղ տեղադրի իր (նաև կնոջ ու բազմաթիվ երեխաների) լաբորոտորիան, սպորտդահլիճը, ֆոտոստուդիան, արհեստանոցը կամ արվեստանոցը:
  • Սեփական տուն ունեցողը կարող է փորձել Հայաստանում վերականգնել տնական պայմաններում գարեջրի արտադրության ավանդույթը:
  • Սեփական տան տերը միշտ տեղ ունի, որտեղ կկանգնի իր ավտոմեքենան կամ մոտոցիկլետը, կամ բազմաթիվ երախաների հեծանիվները:
  • Սեփական տանուտերը կարող է շուն ու կատու պահել, ու նաև չդառնալով գյուղակենցաղ մարդ, պահել մի հատ այծ ու մի քանի հավ, (բայց ոչ կով ու խոզ, սրանց գործը շատ է :)
  • Սեփական տան տերը իր աճեցրած ծաղիկների մեջ մի գաղտնի տեղ կարող է աճեցնել մի ուրիշ ծաղիկ, որը ժամանակ առ ժամանակ կօգնի վերականգնել իր կապը տիեզերքի հետ:
  • Իսկ ամենակարևորը այն է, որ սեփական տան բնակիչները ավելի պաշտպանված են բնական աղետներից, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերից (հիշի՛ր հավը, այծը, կարտոֆիլը , պոմիդորը, միրգը ու օղին :)

Ես չէմ ասում որ սեփական տանը ապրելը հեշտ է, ես սեփական տանն եմ մեծացել ու գիտեմ նաև դժվարությունները, սակայն առավելությունները ավելի շատ են: Մտածող ու աշխատող մարդը կարող է ավելի օպտիմալ կենսակերպ վարել: Միայն թե լայնաշերտ ինտերնետ է պետք ունենալ նաև :)
Մեկ-երկու հարգանի Հայաստան եմ ուզում:

Նորից աուդիոգրքերի մասին

Մարդը ինչպես հայտնի է, արտաքին աշխարհից ստացվող ինֆորմացիայի մեծ մասը ստանում է վիզուալ «խողովակով» ՝ աչքերով: Իմաստ ունի իհարկե այդ  բեռնվածությունը թոթափել մի փոքր ու սովորելու և  ժամանցի համար օգտագործել նաև լսողական «խողովակը»: Ու այն մարդիկ ովքեր ասում են որ գիրք լսելը ո՞րն է, երևի չէն հիշում, կամ չէն էլ իմացել, որ գրական ակումբներում մեկը բարձրաձայն կարդում էր ստեղծագործությունը իսկ մյուսները լսում էին:

Եթե սիրում եք աուդիոգրքեր, ապա ես ձեզ նվեր ունեմ

Հայկական ցանցում հասանելի բոլոր հայերեն աուդիոգրքերի ցուցակը