in Կյանքի Օպտիմալացում

Վիշապները լինում են ջրային, հրային, օդային, հողային և հանքային

Մի քիչ ընտանեկան կյանքից կլինի այս գրառումը, բայց դե ուզում եմ կիսվել էս մասով բոլորիդ հետ:
Ուրեմն շուկայում գոյություն ունեցող մանկական պլաստիլիննները բաժանվում են երկու տեսակի:
Ֆրանսիական, Գերմանական, Իտալական և այլն …, երեք-չորս գույն, էնքան քիչ,  որ պտիչկա նակակալա, ինչ որ մոտավորապես 8000-9000 դր-ի սահմաններում:
Չինական , էլի մի չորս գույն, մի քիչ ավելի շատ , անհամեմատ էժան , բայց Ա.-ծ գիտի թե ինչ զիբիլից սարքած:

Խնդիր կար գնել պլաստիլին, որ մեր տղեն մի քիչ խաղ անի պլաստիկ նյութով: Գնացի նայեցի, եվրոպականները անիմաստ թանկ, չինականը անիմաստ կասկածելի: Ահագին էստեղ-էնտեղ ման եկա, այլընտրանք չկար: Վերջը ինչ եմ գլուխներդ հարթուկում …

Գտա լուծումը, գնացի նկարչական իրերի խանութ, հարցրեցի, բա ունենք, պրոֆեսիոնալ գերմանական պլաստիլին, կիլոն 3000 դ.:
Ասի տուր: /*արա՜ մի կիլո պլաստիլինից կարելի ա ապարանք էլ սարքել, նույնիսկ փոքր քաղաք */

Կհարցնեք, բա գույնը՞, մի գույն՝ մարմնագույն, որովհետև պլաստիլինի էությունը պլաստիկությունն է, ոչ թե գույնը :), գույնը երկրորդական է:
Ահա արդյունքներից որոշները:

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ 🙂

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ :)

Հայկական ջրային, ջրապահպան բվա-վիշապ 🙂

Օդային, չինական վիշապ, պլաստիլին

Օդային, չինական վիշապ, պլաստիլին

Օդային, չինական վիշապ, պլաստիլին

Օդային, չինական վիշապ, պլաստիլին

Եվրոպական հրաշունչ վիշապ,

Եվրոպական հրաշունչ վիշապ,պլաստիլին

Տնակ, պլաստիլին

Տնակ, պլաստիլին

Մնացել են հանքային ու հողաբնակ վիշապները, դրանք էլ դեռ չեն ծնվել 🙂

  1. միտք տվեցիր ։Ճ
    վիշապը լավ ա ստացվել

  2. իսկ եթե այդ նյութը հետո դուխովկայի մեջ պահել, կհիշի՞ իր ձեւը։
    վիշապները, անկասկած, վերջն են։

    • Չեմ կարծում, որ պահի , ընհակառակը կհալվի, բայց մի կիլո էլ կավ եմ առել, այ նրանով երբ սկսենք աշխատել, դրանից պատրաստվածները ավելի երկարատև կմնան:

Comments are closed.